Մենք կանխատեսում էինք, որ այս ամենն այսպես է վերջանալու. «Անրիվա Տուր»-ի տնօրեն

25/07/2019 schedule18:55

«Իրավիճակն այս պահին բավականին լարված է։ Այսօր Եգիպտոսից 100 քաղաքացի պետք է վերադառնար, բայց չեն կարողանում։ «Զվարթնոց»-ում եւս կուտակումներ են եղել, մարդիկ պետք է մեկնեին հանգստի, բայց չեն մեկնել»,- այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց եգիպտական «Air Cairo» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Անրիվա Տուր» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։

Ստամբուլյանը նշեց, որ «A&R tour» ընկերության գործունեության հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը հնարավոր է ավելանա, որովհետեւ կան մարդիկ, ովքեր հանգստի են մեկնել 10-14 օրով, հետագա օրերին նրանց հայրենիք վեռադառնալու հարցն էլ խնդրահարույց է։

«Այս պահի դրությամբ 2 օր առաջ Հուրգադա մեկնած 160 մարդկանց ապագան էլ է անհայտ։ Նախնական տվյալներով, տուժած մոտ 400 քաղաքացիների մասին է խոսքը, այդ թվում չմեկնածները, վերադառնալ չկարողացողները եւ նրանք, որոնց հանգստի օրերը լրանալու են մի քանի օրից»,- ասաց Ստամբուլյանը:

Նրա խոսքով՝ «A&R tour» ընկերության կողմից առաջին դեպքը չէ սա, մոտ մեկ ամիս առաջ նրանց կեղծիքների մասին իր ղեկավարած ընկերությունն ահազանգել է իրավապահ մարմիններին։

Ընկերության կողմից կեղծ տոմսեր են տրամադրվել տուրիստներին ու տուրիստական ընկերություններին, սա իմանալուց հետո «Անրիվա Տուր» ընկերությունը չեղարկել է նրանց հետ պայմանագիրը, ինչից հետո սկսել են չարտերային թռիչքների մասին հայտարարել ու չիրականացնել՝ հուլիսի 10-ին, 13-ին, 24-ին։

«Հարցը բավականին խորքային է։ Ի սկզբանե, այս ընկերությունը որդեգրել է դեմպինգային քաղաքականություն, բոլորին հայտարարել են, թե մատչելի գներով են գործում, դժվար է իրենց համար շուկա մուտք գործելը։ Իրենք մեզնից ավիատոմսերը գնել են ու վաճառել 50 տոկոսով էժան»,- ասաց Ստամբուլյանը։

Նրա խոսքով, ուղեւորների մոտ տեսել են նաեւ միակողմանի տոմսեր «AlMasria» ավիաընկերության կողմից, որն այդ պահին թռիչքի թույլտվություն չի ունեցել. «Այդ մասին ես տեղեկացրեցի պատկան մարմիններին։ Ցավոք սրտի, միակ պատասխանը, որ ինձ տալիս էին, սա էր՝ այս պահին չկան տուժածներ։ Մենք կանխատեսում էինք, որ այս ամենն այսպես է վերջանալու»,- ասաց Ստամբուլյանը:

Նշենք նաեւ, որ Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` «A&R tour» ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել են Երեւանում ընկերության գրասենյակի մոտ։ Նրանց միացել են այլ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներ, որոնք նույնպես «A&R tour»-ի միջոցով փաթեթներ են ամրագրել։ Նրանք պարզաբանումներ են պահանջում չվերթն ուշացնելու առիթով, որի հետեւանքով Հայաստանի ավելի քան 120 քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6098 դիտում

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները