Գաղափարաբանական ցանցերի ծալքերով սահելիս

25/07/2019 schedule17:33

Երջանկությունը փիլիսոփայության մեջ միշտ քննարկված, բայց ոչ առանձնացված թեմա է եղել: Հունական փիլիսոփայության մեջ, օրինակ, երջանկությունը կենտրոնական, բայց ավելի լայն խոսակցությունների շրջանակում հեշտորեն արծարծարված հարց է` իբրև հղում սիրո, ազատության թեմաներին: Հունաստանում երջանկությունն ավելի շատ համարվում էր էթիկայի մաս: Այսինքն, եթե մարդն ապրում է էթիկայի` հունական իմաստով` բարոյական առաքինությունների /«Նիկոմաքյան բարոյագիտություն. յոթ առաքինություններ»/ չափանիշներով և չի վնասում ուրիշներին, նրան կարելի էր համարել երջանիկ մարդ: Սրա հիմքում դրված էր մարդու` երջանիկ ապրելու երևակայությունը կամ անհատական, հաղորդակցական, մասնագիտական իրացման ներուժը: Քաղաքականության մեջ էլ տարբեր պատմական ժամանակներում անդրադարձ եղել է երջանկության գաղափարին: Օրինակ, ԱՄՆ նախագահ Թոմաս Ջեֆերսոնն Անկախության հռչակագրում հատուկ նշել է երջանկության կոնցեպտը: Գերիշխող միտքն այն էր, որ երջանկության համար պետք է խաղաղություն, մասնագիտական մաքսիմալ առաջխաղացում և հնարավորություն ունենալու սեփականություն` տուն, մեքենա, ամառանոց, շուն, ընտանիք և այլն: Կարծեմ, Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հենց Ջեֆերսոնի` Անկախության հռչակագրում նշած երջանկությունը նկատի ուներ, երբ դրա մասին խոսում էր հանրահավաքներին: Նաև Քաղաքացիական պայմանագրի մոդելը, կարծում եմ, ուղիղ հղում է Ֆրանսիայում բուրժուական հեղափոխությունից առաջ սկիզբ առած լուսավորչական «Civile contakt»-ին, որտեղ նույնպես խոսվում է երջանկության մասին և այն հիմնված է անհատի, նրա ինքնիարացման մաքսիմալ հնարավորությունների վրա:

Ինձ հետաքրքիր են երջանկության այլ մոդելներ, որ հիմնված չեն ո'չ անհատականության, ո'չ սեփականության և ո'չ էլ անհատի ներուժի իրացման հնարավորությունների վրա: 1960-ականներին Եվրոպայում դարձյալ վերադարձան երջանկության խնդրին, որ հատկապես սրվեց հիպիական շարժման ժամանակ: Հիպիների հիմնական լոզունգն էր` «ծաղիկներ, ազատություն, երջանկություն»: Եվ երջանկություն ասվածն էլ ուղղված էր աշխատանքի դեմ: Հիպիները չէին  աշխատում, իրենց բուրժուա ծնողների համար սա լուրջ խնդիր էր, քանի որ նրանք ժառանգություն թողնելու տեղ չունեին. նրանց երեխաները հրաժարվում էին ժառանգությունից, ապրում էին կոմունաներով, հաճախ գնում էին Հնդկաստան, քանի որ այդ շրջանում Արևելքը հրապուրիչ էր երիտասարդների համար և այլն: Հիպիական շարժումը կոմունիստական չէր, բայց դեմ էր աշխատանքի շահագործմանը` հիմքում ունենալով կոլեկտիվ ապրելու, սիրած գործով զբաղվելու երջանկությունը, ոչ թե աշխատելու և շահագործվելու: Այդ շրջանում պոպուլյար էին հետմարքսիստական մտածողները. հիպիների համար հատկապես շատ ազդեցիկ էր Հերբերտ Մարկուզեն, որ և' սոցիալիստ էր, և' մարքսիստ, ինչից կարող ենք եզրակացնել, որ այս շարժումը աշխատանքը որպես շահագործում մերժելու հիմքեր, իսկապես, ունի:

Կարծում եմ, որ հիմա երջանկության հարցը նորից ակտուալ է, որովհետև այն կապված է աշխատանքի հետ, իսկ մեր պայմաններում աշխատանք` նշանակում է շահագործում, քանի որ աշխատանքի կազմակերպման ընդունված ձևը հիմնված է հավելյալ արժեք ստեղծող արտադրության ձևերի վրա: Իսկ հավելյալ արժեք կարող է ստեղծվել միմիայն շահագործման դեպքում: Մենք ապրում ենք աշխատուժի վաճառքի մի շրջանում, որտեղ մարդը «պրեկարիատն» է, երբ մարդը ոչ թե աշխատում ու շահագործվում է ուրիշի համար, այլ ինքն իրեն է շահագործում` ներդնելով իր ամբողջ ժամանակը` ներառյալ հանգստյան ժամերն ու օրերը` իր ողջ ներուժը տրամադրելով հավելյալ արժեք ստեղծելու կամ կապիտալի կուտակման պրոցեսին: Եվ աշխատանքի կազմակերպման այս ձևն էլ ողջ աշխարհում բերում է դժբախտության: Հայաստանում աշխատանքի կազմակերպման դժբախտությունը չեն էլ նկատում. մարդիկ պատրաստ են կոպեկներով շահագործվել, քանի որ մեզ մոտ այն մակարդակի աղքատություն է, որ եթե մարդը հիվանդանա, ապա կմահանա: Ողջ աշխարհում արտադրողի «պրեկարիատ» ձևը հանգեցնում է հոգեբանական բարդ իրավիճակի, քանի որ լավագույն դեպքում ունենում են կարճաժամկետ պայմանագրեր, իսկ թոշակը կուտակվում է աշխատանքային պայմանագրերից դուրս բերված գումարներով. ստացվում է, որ մարդը երբեք չգիտի, թե ինչ կարող է պատահել իր հետ մեկ շաբաթ, մեկ ամիս հետո, ուր մնաց` մտածի ապահով ծերության մասին: Եվ աշխատելու ընթացքում էլ մարդը մենակ է` իզոլացված հասարակությունից, սահմանափակված մասնավոր սեփականությամբ, և դա էլ` բերում է դժբախտության:

Ինձ համար երջանկությունը ազատ գործողությունն է /free action/, երբ դա տեղի է ունենում կոլեկտիվ ջանքով և ունենում է արդյունք: Այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում դժվարացել է կոլեկտիվ գործողություններ կազմակերպելը, քանի որ մարդկանց խնդիրներն անհատական են ու չեն միավորում: Կոլեկտիվ գործողության կազմակերպում ասելով միայն աշխատանքը նկատի չունեմ. դա կարող է լինել միասին ժամանակ անցկացնելը, միասին ստեղծագործելը, միասին ծրագրեր մշակելն ու իրականացնելը. սա քաղաքական իմաստով ընկերություն անելն է, իսկ գործառույթի առումով ենթադրում է տարբեր գործողություններ, որ վերաբերում է և' համատեղ ուտելուն, և' ստեղծագործելուն, և' աշխատելուն: Կոլեկտիվ գործողության կազմակերպումը քաղաքական ընկերության փոխարեն գործում է միայն ընտանեկան բիզնեսի մոդելով, երբ վստահում են զուտ արյունակցական կապ ունեցող մարդկանց` այդպիսով լուծելով ժառանգության և գողության հարցը, որովհետև գողոնը, միևնույն է, տրվելու էր իբրև ժառանգություն:

Կարծում եմ` հասարակությունն ավելի երջանիկ կլիներ, եթե կազմակերպվեին այունակցական կապից անկախ կոլեկտիվ գործողություններ: Եվ ոչ թե կուտակվեր հավելյալ արժեք, այլ` աշխատանքի արդյունքը բախշվեր հավասար, հաճախ` նաև ըստ կոլեկտիվի անդամների կարիքների:

Վահրամ Աղասյան. նկարիչ, արվեստաբան

Անձնական երջանկություն.

Կոլեկտիվ ստեղծագործելու ժամանակ զգացել եմ, որ երջանիկ եմ: Ինձ հիմա էլ ոչինչ չի խանգարում ասելու, որ երջանիկ եմ, որովհետև ես չեմ աշխատում, ժամանակս անցկացնում եմ իմ ընտրած մարդկանց հետ ոչ այն պատճառով, որ պարտավոր եմ, այլ որովհետև սիրում եմ նրանց: Սա արտոնություն է և պայմանավորված իմ արվեստագետ լինելու հանգամանքով:

Մասնագիտական երջանկություն.

Հունական փիլիսոփայությունը երջանկությունը պայմանավորում էր անհատի ներուժի մաքսիմալ բացահայտման և իրագործման հնարավորությամբ` ավելի ուշ այն կապելով նաև հաճույքի զգացողության հետ: Հետագայում ավստրիացի հոգեվերլուծող-տեսաբան Վիլհելմ Ռայխը, որ ավելի երիտասարդ էր Ֆրոյդից, բայց մեծ ազդեցություն էր թողել նրա վրա, երջանկության բանալին համարում էր հաճույքը, իսկ հաճույքի էլեմենտը միայն սեռականության ճիշտ դրսևորմամբ էր պատկերացնում, ինչը հետվիկտորյան դարաշրջանում դժվար ընդունելի բառապաշար էր: Հետագայում, իհարկե, Ռայխն արժեվորվեց և նույնիսկ բավական պոպուլյար էր: Ահա, այս հոգեվերլուծողի նշած հաճույքի պահը արվեստի մեջ դժվար է ստանալ: Արվեստագետն ապրում է այն նույն հաճույքը, ինչ մաթեմատիկոսներն են ունենում խնդիր լուծելիս, որ ավելի շուտ մոտ է ազատագրման թեթևությանը, քան` երջանկությանը: Ընդհանրապես, երջանկությունն ավելի շատ սոցիալական կոնստրուկտ եմ համարում և ոչ անհատական:

Հանրային երջանկություն.

Կարծում եմ` չկա նման երջանկություն: Այն ավելի երևակայական բնույթ ունի: Օրինակ, ինչ է պատրիոտիզմը, եթե ոչ մի երևակայական համայնքի նկատմամբ հպարտության զգացում: Կարծում եմ` շատ սարքած զգացում է: Հեղափոխության ժամանակ, իհարկե, կարելի է ապրել այդ հպարտության և երջանկության զգացումները: Բայց տվյալ դեպքում բոլորը չեն հեղափոխականներ` հայ ազգը չէ, հայ քաղաքացիները չեն. դա ժողովուրդն է` կոնկրետ փողոցում պայքարող ժողովրդական «հեղուկը»` աշխատող, փողոցում պայքարող մասը, որը, իհարկե, շարժվում է, շարժում է և փոփոխություններ է բերում: Այդ «հեղուկը» չունի ֆիքսված անդամներ, այն անընդհատ շարժվում է. մարդիկ կարող են դուրս գալ պայքարից` դադարելով լինել ժողովուրդ, և մտնել պայքարի մեջ` դառնալով ժողովուրդ: Հաճախ ասում են, որ ժողովուրդ ասվածը ռեֆերենտ չունեցող բան է, բայց ես հակառակն եմ համարում` քաղաքացի ասվածը հաշվելի է, բայց դժվար է նրան երևակայել: Մարդիկ միմիայն հեղափոխության կամ կոլեկտիվ գործողությունների միջոցով կարող են ունենալ այդ զգացողությունը` հատկապես փողոցում: Այլ կերպ հնարավոր չէ ապրել նշված երջանկությունը:

Ե'վ 1988-ի, և' 2008-ի շարժումները համարվում են ազգային զարթոնքի տարիներ: Այդպես է` մարդիկ կարիք ունեն մի բանի, որ դուրս է անհատականությունից և ընտանիքից, և դա, իհարկե, պետությունը չէ, այլ` ազգությունը: Այս պատկանելության կարիքը մարդն ունի սոցիալական խաչմերուկներում կողմնորոշվելու համար, որ ինքնակարգվող և երևակայական գիտակցություն է:

Հեղափոխություններն, իրանականում, կարնավալային բնույթ ունեն, երբ ձևավորվում են կոնկրետ խոսույթներ, անեկդոտներ, երգ-երաժշտություն և դիմադրություն: 1988-ին այդ ամենը տեղի էր ունենում Թատերական հրապարակում և ի տարբերություն 2018-ի հեղափոխության` բեմի վրա: Եվ հենց կարնավալային ատրիբուտներն են, որ մարդկանց տալիս են միասնականության, հետին թվով` ազգային միասնության զգացում:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Ըստ հետազոտությունների` երջանիկ են համարվում Սկանդինավյան երկրները, որովհետև այնտեղ սոցիալապես ամենաապահովն են: Այս դեպքում այն մոդելն է գործում, երբ ռեալիզացվում է անհատի ներուժը, ինչն ամրագրված է և' ամերիկյան Սահմանադրության սկզբունքի, և' լուսավորական գաղափարների հիմքում, երբ երջանկությունը նույնացվում է մասնագիտական հաջողությունների և բարեկեցության հետ: Ինչպես Հին Հունաստանում էր` այն նաև հեշտորեն կարող է վերածվել բարոյական նորմի կամ խելամտության: Ու երբ դրանք տարրալուծվում են իշխանության մեջ, կարող են վտանգավոր հետևանքների հանգեցնել:  Մի հին ֆիլմ կար, որ հիշում եմ մանկությունից` մարդկանցից հանում էին բոլոր էմոցիաները և երջանկության հաբեր էին տալիս` նրանց դարձնելով երջանիկ, բայց` ռոբոտ: Այսինքն` ֆուտուրոլոգներն ունեն այդ կանխատեսումը, որ ցանկացած սիստեմ երջանկության քողի տակ կարող է այն տոտալ նորմ դարձնել` եթե երջանիկ չես, ուրեմն հիվանդ ես, հետևաբար` քեզ պետք է ադապտացնել: Սրա մասին է խոսում «Queer» /տարօրինակ/ շարժումը, որ մեծամասամբ հիմնված է Լականի տեսության վրա: Այսպես էր` Ջուդիթ Բաթլերը քննադատեց երկու սեռի վրա հիմնված սեռականությունը: Բաթլերը պնդում էր, որ երկու սեռերն էլ դերային խաղեր են և սոցիալական կոնստրուկտներ, ինչը ձևավորվում է քարոզի և դաստիարակության արդյունքում: Ըստ «Queer» տեսության`  դժբախտության զգացողությունը քննադատելի չէ, հակառակը` այն պայքարի մի ձև է: Երբ հաճախակի ամաչեցնում են մարդուն, հատկապես` կանանց, չամաչելը հակադրվում է երջանկության ընդունված կոնցեպտին: Այս թեորիայի իմաստն այն է, որ մարդը պետք է հաշտ լինի և' իր երջանկության, և' իր դժբախտության հետ, և եթե մարդը երջանիկ չէ, նշանակում է` նա փորձում է դուրս գալ ընդունված նորմերից, իսկ ընդունված նորմերից դուրս գալը չպիտի համարվի դժբախտություն:       

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
2613 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել