Անջատում ենք «բենզապիլաները», միացնում ենք միտքը եւ ստանում արդյունք (տեսանյութ)

«Միացնում ենք սերը, միացնում ենք միտքն ու ստեղծագործությունը». Այսպիսին էր վարչապետի միտքը՝ ասված Հաղարծինի տոնին, նաեւ նույն օրվա խոստումն է եղել, որ լավագույն բիզնես-ծրագրեր ներկայացնողները կարժանանան դրամաշնորհների:

Հուշանվերների արհեստանոց, ջերմոց, լիմոնադի արտադրամաս. Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացվել է շուրջ 140 հազար եվրոյի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է աջակցել համայնքների բնակիչներին ստեղծել ապրուստի այլընտրանքային միջոցներ:

Թեղուտցի Հովիկը հուշանվերներ է պատրաստում քարից, փայտից ու երկաթից: Դիլիջան եկող զբոսաշրջիկները պարտադիր հեռանում են նրա պատրաստած իրերից մեկն իրենց հետ տանելով:

Պատանեկան տարիների հոբբին այսօր Հովիկի համար դարձել է եկամտաբեր բիզնես: Ինքը հուշանվերների հեղինակը նշում է, որ պահանջարկ միշտ կա, երբեմն անգամ չի հասցնում պատվերները, մտածում է ժամանակի հետ ընդլայնել բիզնեսը՝ գյուղի երեխաներին սովորեցնել գործի հմտություններն ու նրանց հետ միասին աշխատել:

Վարչապետի հորդորին հետեւել եւ ինքն էլ բիզնես-պլան էր ներկայացրել:

Դրամաշնորհ ստանալու համար մոտ 150 ծրագիր միայն թեղուտցիներն էին ներկայացրել: Հաղթեցին լավագույն 14-ը, այդ թվում՝ Հովիկի բիզնես-պլանը, ստացավ 1,5 միլիոն դրամ դրամաշնորհ, ձեռք բերեց սարքավորումներ, տան սենյակներից մեկը վերածեց արհեստանոցի եւ գոհ է ստացած եկամտից:

Թեղուտում նաեւ այլ բիզնեսով են զբաղվում, ջերմոց են կառուցել, որի տերերն արդեն գիտեն ինչ պետք է ցանել, որ լավագույնս օգուտ ստանան: 1,5 մլն դրամաշնորհը բավարար եղավ, որ թեղուտցի ընտանիքը ջերմոց հիմնի ու սեփական գործն ունենա, ստացած բերքն էլ սպառում են հենց համայնքում:

Նույն դրամաշնորհների ծրագրով Հաղարծին գյուղում էլ բիզնես սկսեց 35 ընտանիք: Լիմոնադների բիզնեսով զբաղվող ընտանիքը նշում է, որ առայժմ արտադրանքը քիչ է, սակայն գիտեն, որ ժամանակի հետ ծավալները կմեծանան: Գյուղում աշխատանքը քիչ է եւ տասնյակ մարդիկ գտել են լուծումներ՝ ինչպես ապրել անտառի կողքին՝ առանց անտառը վնասելու:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Տեսանյութով ֆեյսբուքի իր էջում կիսվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Անջատում ենք «բենզապիլաները», միացնում ենք միտքը եւ ստանում արդյունք» վերնագրմամբ:

Տպել
3613 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին