Կազմակերպում են Համահայկական խաղեր առանց խղճի խայթի. Ռոստոմյանի կոշտ հայտարարությունը՝ ուղղված ՀԱՕԿ նախկին նախագահին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կոշտ հայտարարություն արեց ակնարկելով՝ ՀԱՕԿ նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, որն այժմ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Այսօր՝ հուլիսի 24-ին, ՀԱՕԿ արտահերթ ասամբլեայի ժամանակ Ռոստոմյանը նշեց, որ, երբ 2005 թ. Գագիկ Ծառուկյանը ստանձնել է ՀԱՕԿ նախագահի պաշտոնը, սպորտը անմխիթար վիճակում է եղել:   

«Ամփոփելով Եվրոպական խաղերը կցանկանայի հետհայացք նետել դեպի հեռավոր 2005 թ., երբ պարոն Ծառուկյանը ստանձնեց ՀԱՕԿ նախագահի պաշտոնը: Չունենալով սպորտային որեւէ ինֆարստրուկտուրա՝ սկսեցինք ամեն ինչ ստեղծել զրոյից: Ասել, որ մենք ստացել էինք անմխիթար ժառանգություն, նշանակում է ոչինչ չասել: ՀԱՕԿ-ը տարեց տարի միայն ձեռքբերումներ գրանցեց սպորտի միջազգային ընտանիքում:

Ժառանություն ստացանք արտագաղթող մարզիկներ: Սա բնավ չի նշանակում, որ մենք այսօր բավարարվում ենք ունեցածով, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի մեկ-մեկ հիշել եւ օրվա կուրսով առաջնորդվողներին էլ հիշեցնել, թե ինչ վիճակում էին հանձնել հայկական սպորտը եւ ինչպիսի ջանասիրությամբ էին աղճատել հայ մարզիկի կերպարը:

Ասում են՝ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ: Սակայն սպորտում այն հիմնասյունային է, եւ մեկ անգամ այդ արժեքները գետնին տվածն այլեւս իրավունք չունի այդ բառն իսկ հոլովելու: Չնայած վերջերս Հայաստանում գրանցած սպորտային հաջողությունների ֆոնին այդ փառքից փշրանքներ վայելելու հույսով որոշ մարդիկ կազմակերպում են Համահայկական խաղեր առանց խղճի խայթի, որ իրենց ղեկավարման տարիներին սպորտային տարածքները, մշակույթի լեզվով ասած, սպիտակ ցեղասպանության են ենթարկվել:

Սա բոլոր նրանց համար, ովքեր տառապում են ամնեզիայով»,- ասաց նա:

Ավելի ուշ լրագրողները Ռոստոմյանին խնդրեցին մեկնաբանել իր խոսքեր եւ հստակեցնել հասցեատիրոջը, սակայն նա հրաժարվեց: Ասաց, որ վստահ է, որ նա, ում խոսքերն ուղղված էին, հասկացել է:

Տպել
2528 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան