Օրուգիշեր «Լենինի դամբարանի հասցեով» մատնագրեր ուղարկողները օգնություն չեն ստանալու. ՌԴ-ում ամեն ինչ հստակ հաշվարկել են

Իշխանությունների դեմ բացահայտ ու թաքուն պայքարի ելածները՝ նախկիններն ու նրանց վարձկանները, մտահոգված են։ Օրուգիշեր Մոսկվա ուղարկվող «դանոսները» ցանկալի արդյունքը չեն տալիս։ Սրանք անընդհատ տարբեր խողովակներով մատնագրեր են ուղարկում Կրեմլ (խորհրդային տարիներին ընդունված էր նամակներ ուղարկել անգամ Լենինի դամբարան) ու տարակուսած իրար երեսի նայում՝ ինչո՞ւ է Մոսկվան ուշանում, ինչո՞ւ չեն պատժում «սրանց» (Հայաստանի այսօրվա իշխանություններին), չէ՞ որ «սրանք» հերթական անգամ կալանավորում են Քոչարյանին, ԵԽԽՎ-ում ոչ ամբողջական կազմով են քվեարկում Ռուսաստանի վերադարձի օգտին, պաշտոնյաներից շատերն էլ երիտասարդ են ու «առանձնակի լկտիությամբ» ռուսերենի փոխարեն անգլերեն են խոսում․․․ Մատնագրերի հեղինակների կարծիքով՝ «սույնով տեղեկացնում ենք, որ․․․ » բառերով սկսվող ուղերձներում շարադրված փաստերը բավական են, որ Ռուսաստանը կտրուկ քայլերի դիմի, հեռացնի Հայաստանի գործող իշխանություններին եւ վերադարձնի նախկիններին։

Իսկ Ռուսաստանը բավարարվում է միայն նախկիններին բարոյական աջակցություն ցուցաբերելով եւ թեթեւակի կսմիթներով, մինչդեռ կարեւորագույն հարցերում հայ-ռուսական հարաբերությունները մնում են ռազմավարական-դաշնակցային։

Հիմնական պատճառները երկուսն են։ Առաջին՝ Ռուսաստանում հստակ գիտակցում են, թե Հայաստանում ինչ բացասական վերաբերմունք կա նախկին իշխանությունների ու նրանց օրոք ձեւավորված պետական կառավարման համակարգի նկատմամբ, եւ ըստ այդմ էլ հաշվարկել են, որ նախկիններին իշխանության վերադարձնելու ցանկացած փորձ, եթե անգամ հաջողվի, կտրուկ փոխելու է մեր հասարակության ընդհանուր առմամբ դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ մեր տարածաշրջանում Ռուսաստանին «երկրորդ Վրաստան» պետք չէ։

Երկրորդ՝ թավշյա հեղափոխությունը կտրուկ փոփոխությունների է հանգեցրել միայն Հայաստանի ներսում եւ մեր երկրի նկատմամբ արտաքին աշխարհի վերաբերմունքում, բայց մեծ հաշվով՝ տարածաշրջանային իրողություններն ու «հիմնական խաղացողների» դիրքավորումները չեն փոխվել։ Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի թիվ մեկ դաշնակիցը, եւ հասկանալի է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու անհրաժեշտության դեպքում նախապատվությունը տալու է Թուրքիային։ Իսկ Թուրքիան ու Ռուսաստանը տարածաշրջանում ավանդական ռազմավարական մրցակիցներ են, ժամանակ առ ժամանակ՝ նաեւ թշնամիներ (թեեւ լինում են նաեւ «ջերմացման» կարճատեւ փուլեր)։ Այսինքն՝ ոչ մի պարագայում Ադրբեջանը Ռուսաստանի համար հուսալի գործընկեր համարվել չի կարող, եւ դա մշտական իրողություն է։ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն էլ տեսանելի հեռանկարում հազիվ թե դառնան դաշնակցային, հետեւաբար՝ Ռուսաստանի համար Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում միակ ռազմավարական դաշնակիցը (եթե անգամ ժամանակ առ ժամանակ այս կամ այն հարցում էական տարաձայնություններ են լինում)։ Իսկ Ռուսաստանը լուրջ պետություն է եւ արտաքին-քաղաքական ռազմավարությունը երբեք չի կառուցում ինչ-ինչ այսրոպեական տարաձայնությունների հիման վրա։

Այո, գուցե որոշակի վտանգ կա, որ այսրոպեական մանր-մունր տարաձայնությունները կարող են ինչ-ինչ խնդիրներ ստեղծել մեզ համար (առավել եւս, որ այս պահին ռուս-թուրքական հարաբերությունները «ջերմացման» փուլում են), բայց սրանք մարտավարական խնդիրներ են, որոնց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են։ Հեշտ չէ, որովհետեւ տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանի հլու-հնազանդ իշխանությունների հետ է աշխատել ու դրան է սովոր, բայց քանի որ ռազմավարական առումով երկու երկրների շահերի համընկնումն առկա է, սրանք հաղթահարելի խնդիրներ են։

Իսկ օրուգիշեր «Լենինի դամբարանի հասցեով» մատնագրեր ուղարկողներին խորհուրդ կտայինք հրաժարվել այդ ոչ միայն անպատվաբեր, այլեւ անարդյունավետ մարտավարությունից։ Եվ վերջապես հասկանալ, որ դրսից օգնություն չստանալն օբյեկտիվ պատճառներ ունի, իսկ միջպետական հարաբերություններում առաջին հերթին հենց այդ պատճառներն են հաշվի առնվում։

Տպել
7477 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են