ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

22/07/2019 schedule13:25

2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից,  վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից։

Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչև հունիս` 31) որից 5-ինախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից  45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289 ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով :

ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է  22.652.050.485 ՀՀ դրամը:

Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713.095.674 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:

Այսպիսով` ընդհանուր առմամբ ՔԴ-ում 10.05.2018-14.06.2019թթ. ընթացքում քննվել է 406 քրեական գործ` 137 անձի նկատմամբ, որից`

դատարան է ուղարկվել 50 քրեական գործ` 91 անձի նկատմամբ,

վարույթը կարճվել է 35 քրեական գործով` 21 անձի նկատմամբ, որից 15-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը` պետությանը պատճառված վնասի վերականգնման (1 անձ` «Նորֆոլկ») 2-ը՝ վաղեմության (2 անձ), 1-ը՝ մահվան (1 անձ), 1-ը՝ իրադրության փոփոխման (1 անձ), 1-ը՝ ընդհանուր դրույթների մասի (1 անձ), իսկ 12-ը` 2018թ. համաներման ակտի ընդունման (13 անձ) հիմքերով,

վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 25 անձի նկատմամբ, որից 12-ը հետախուզման (թվով 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում), 6-ը` անձն անհայտ լինելու, իսկ 1-ը՝ (1 անձ) ծանր հիվանդ լինելու հիմքերով,

123 քրեական գործ փոխանցվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար,

24 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի,

155 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է,

374 նյութերից 9-ն ուղարկվել է ըստ ենթակայության:

Համեմատության համար նշվում է, որ, 01.01.2018թ. մինչև 07.05.2018թ. ընկած ժամանակահատվածում ՔԴ-ի կողմից հարուցվել է  95 քրեական գործ,  վերսկսվել է  11  քրեական գործի վարույթ, 58  քրեական գործ 2017թ-ից փոխանցվել է 2018թ.:

Հաշվետու ժամանակահատվածում ՔԴ-ում քննվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված 14 քրեական գործ, որից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 4-ը կասեցվել է` անձն անհայտ լինելու և հետախուզման հիմքերով, հետախուզում է հայտարարվել 6 անձի, 1-ը միացվել է այլ քրեական գործի, իսկ 1-ն ուղարկվել` ըստ քննչական ենթակայության, 2-ի նախաքննությունը շարունակվել է:   

Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված և դատարան ուղարկված) քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից  պետությանը պատճառված վնասը` 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված վնասը` 118.698.169 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված վնասը`  600.000 ՀՀ դրամ։

Նշված  գումարներից  նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ  ֆիզիկական անձանց մասով վերականգնումներ չեն եղել:

Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ- ի կողմից քննվել է 164 քրեական գործ`  83 անձի նկատմամբ, որից`

դատարան է ուղարկվել 39 քրեական գործ` 71 անձի նկատմամբ,

վարույթը կարճվել է 6 քրեական գործով` 3 անձի նկատմամբ, որից 3-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը՝ վաղեմության (1 անձ):

վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 9 անձի նկատմամբ, որից 9-ը հետախուզման` թվով 9 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 10-ը` անձը անհայտ լինելու հիմքերով,

18 քրեական գործ փոխանցվել է դատախազություն` ըստ ենթակայության,

7 գործ միացվել է մեր վարույթում քննվող այլ քրեական գործերի,

75 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է,

111 նյութերից 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության:

Տպել
1167 դիտում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են