Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը թափուր էր մոտ յոթ ամիս։ Սենատում լսումների արդյունքում նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուն, սակայն, կարողացավ իր համար ուղի հարթել դեպի նախարարի աթոռը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Մարք Էսփերը, որին նախարարի պաշտոնում հաստատվելու համար մնում է Թրամփի ստորագրությունը, եւ որն արդեն իսկ զբաղեցնում էր նախարարի պաշտոնակատարի պարտականությունները, կանգնած է մի շարք կարեւոր ու դժվար խնդիրների առջեւ։ Դրանցից մեկը Թուրքիան է, որ մի քանի օր առաջ սկսեց Ռուսաստանից ընդունել S-400 մակնիշի օդային պաշտպանության համակարգ, չնայած այդ մտադրությունից հետ կագնելու մասին ՆԱՏՕ-ի ու Վաշինգտոնի հորդորներին։

Էսփերն ասել է, թե Թուրքիայի այդ որոշումը «սխալ է ու հիասթափեցնող»։ Բանն այն է, որ այդ համակարգը Թուրքիայում տեղակայելու դեպքում, ռուսական ռադարային տեխնոլոգիան հայտնվում է ՆԱՏՕ-ի գլխավոր անդամներից մեկի տարածքում։ S-400-ը ցանկության դեպքում կարող է իր թիրախի տակ առնել ՆԱՏՕ-ի ռազմաօդանավերը, այդ թվում ռադարային ինֆրակարմիր ճառագայթների կողմից չհայտնաբերվող ամերիկյան արտադրության F-35 մակնիշի նորագույն ռազմաօդանավերը։

Ինչպես Էսփերն է ասում, կարող եք ունենալ կամ S-400 համակարգը կամ F-35 կործանիչները։ Երկուսը միաժամանակ ունենալ չեք կարող։

Ինչ վերաբերում է Իրանի հետ լարված հարաբերություններին, Էսփերն ասում է, թե հարկավոր է, որ ԱՄՆ-ը միջազգային ջրերում իրականացնի «պասիվ հսկողություն» եւ ռազմանավերով ուղեկցի բեռնատար նավերին։ «Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ, ոչ էլ կա հակամարտության վտանգ։ Սակայն հավատացած եմ, որ Պենտագոնի ամուր ձեռքն այս շառավղում անհրաժեշտ է», - ասել է նա։

Էսփերը մտահոգություն է հայտնում Չինաստանի ռազմական բյուջեի մեծացման առնչությամբ, երբ Միացյալ Նահանգները Օբամայի օրոք սկսեց կրճատումներ։ Նրա խոսքերով, Չինաստանը վարում է հեռահար նպատակներով մի խաղ այն դեպքում, երբ ԱՄՆ-ի խաղաքարտը կարճ խաղերի համար է։

Նա նախազգուշացնում է, որ տնտեսական շարունակվող աճի արդյունքում Չինաստանը կարող է անցնել ԱՄՆ-ի տնտեսական հզորությանը, ինչը կօգնի Պեկինին Վաշինգտոնից հետ պահել նրա ներկա գործընկերներին։

Տպել
1413 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց