Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքը բնակչության թվով Հայաստանի ամենամեծ գյուղական համայնքն  է՝ 2500 տնտեսություն, 9113 բնակչով: Հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է, մինչդեռ անասնապահությունը գնալով հետընթաց է ապրում՝ արոտների ու խոտհարքների հեռու գտնվելու հետ պատճառով. «Կարտոֆիլ ու կաղամբ են մշակում, դրանց ցանքատարածություններն էլ են պակասում, քանի որ տարի է լինում, որ վերջում չեն կարողանում իրացնել, անգամ 30-40 դրամով չեն կարողանում վաճառել, գյուղատնտեսությունը եկամտաբեր չէ մեզ մոտ, հետեւաբար՝ մարդիկ դադարում են զբաղվել: Տնամերձ հողամասերի 30 տոկոսից ավելին անմշակ է, գյուղացին իր տնտեսությունը հիմնականում կառավարում է արտագնա աշխատանքի մեկնելով: Մեր գյուղից տարեկան 3000 տղամարդ է մեկնում արտագնա աշխատանքի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ռուբեն Զուլոյանը:

Ռուբեն Զուլոյան

Հայաստանի ամենամեծ գյուղում աշխատատեղերի բացակայությունից ու գյուղատնտեսության հետընթացից բացի լուրջ խնդիր է նաեւ երեխաների զբաղվածության, մասնավորապես խաղահրապարակի ու որոշակի կենտրոնների բացակայությունը: «Նախորդ տարի ենք գյուղապետարանի առաջը բարեկարգել, դա է միայն, խաղահրապարակի կառուցման ծրագիր ունենք, բայց ընդհանուր առմամբ երեւի պետք է մասնավոր ներդրումներ արվի»,-բնակիչների դժգոհությանն ի պատասխան ասաց 250 մլն դրամ բյուջե ունեցող համայնքի աշխատակազմի քարտուղարը՝ նշելով, որ երեխաների համար գյուղում նախակրթարան կա, որտեղ 150 երեխա է հաճախում:

Երեխաների միակ զբաղումունքը

Նախորդ տարի համայնքում ծնվել է 150 երեխա, որի կեսից ավելին ՝ տղա:

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում:

Տպել
1610 դիտում

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)