Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին խնդրեց ներկայացնել ոռոգման վիճակը։

Սուրեն Պապիկյանը, վերջերս կառավարության դիմաց ցույց արած Քաղցրաշեն գյուղի բնակիչների օրինակով բացատրեց, որ երբեմն համայնքները ջուր ունեն, բայց գյուղացիները հրաժարվում են պայմանագիր կնքել, որովհետեի պահանջում են այդ ջուրն իրենց տալ անվճար։

«Ապօրինի պահանջ, որը նման է երեկվա պահանջին»,- ասաց Պապիկյանը:

Արձագանքելով նախարարին վարչապետն ասաց. «Մենք պետք է մեր հայրենակիցներին ճիշտ ներկայացնենք վիճակը։ Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք ուզում իրենց ձրի ջուր տալ, այլ խնդիրն այն է, որ մենք 1-2 տարի որ ձրի ջուր տանք իրենց, երրորդ տարին էլ ընդհանրապես ջուր չի լինելու։ Խնդիրը սրա մեջ է։ Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա այդ համակարգի վրա 20 միլիարդ դրամի պարտք կա։ Իսկ պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը հայտնեց, որ իրենք 3,6 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերել։

Տպել
1281 դիտում

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել

Եթե զգամ, որ խորհրդականի կարիք կա՝ որոշում կկայացնեմ՝ դեռ չեմ կողմնորոշվում. ՀՌՀ խորհրդի նախագահ

Երեկ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք եւս մեկ երկրաշարժ է գրանցվել