Միաբանվենք. Քոչարյանն ու Սարգսյանը նույն մարդն են 

18/07/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 18-ի համարում

Հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ:

- Պարոն Գեղամյան, իշխանական բուրգում ռեսուրսների զորահավաք է սկսված, որի նպատակը 2007-ին սեփական վերարտադրության ապահովումն է։ Կհաջողվի՞ կրկնել 2003-ի համապետական ընտրությունների ու 2005-ի հանրաքվեի սցենարը, ինչին պատրաստվում են իշխանությունները։ 

- Ժողովրդին բացարձակապես չի հետաքրքրում, թե իշխանության ներսում ի՞նչ է կատարվում, որովհետեւ մի խումբ մարդիկ իրար մեջ որոշումներ են կայացնում՝ հետագայում փորձելով այդ որոշումները փաթաթել ժողովրդի վզով, ինչը այս անգամ չի հաջողվելու։ 2007 թվականը տարբերվելու է 2003-ից, որովհետեւ այն սին պատրանքները, որոնք միջազգային կազմակերպություններն ու նրանց թիկունքում կանգնած երկրները կապում էին  այս իշխանության հետ, թե սրանք կկարգավորեն ԼՂ հիմնահարցը, այդ ամենը հօդս ցնդեց, ու իրենք վերջնականապես հասկացան, որ ԼՂ հարցը կարող է լուծել միայն օրինական իշխանությունը։ Ուստի, պատահական չէր նաեւ Մեթյու Բրայզայի այն միտքը, որ հասարակություններին պետք է պատրաստել խնդրի լուծմանը։ Այնպես որ, եթե մարդիկ պարապ են ու իրենց համար զբաղմունք են գտել՝ թող զբաղվեն։ Սակայն նրանց «զորահավաքը» մեր երկրի եւ ժողովրդի վաղվա օրվա հետ ոչ մի աղերս չունի։

- Այսինքն, դուք այս իշխանության վերարտադրությունը որեւէ կերպ բացառո՞ւմ եք։

- Ես համոզված եմ, որ իրենք դա ինձանից շուտ են բացառել, սակայն ստիպված են պայքարի պատրանք ստեղծել՝ իշխանական բուրգի փլուզումը դանդաղեցնելու համար։ Նման պատրանքներով իրենք ընդամենը փորձում են հեռացնել հատուցման պահը, որը անխուսափելիորեն մոտենում է։ 

- Այն, որ իշխանությունը մի օլիգարխի «գրում» է մի կուսակցության բալանսի վրա, մյուսին՝ հաջորդի վրա, որպեսզի երկու-երեք բեւեռով ապահովի սեփական վերարտադրությունը, կարծում եք, պարապությունի՞ց է կամ խիստ ռոմանտիկ լինելո՞ւց։

- Այդ բոլոր դասավորումները եւ «գործուղումները» արդյո՞ք մեղմում են ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, կամ ելք ցույց տալի՞ս են Հայաստանի սոցիալ-քաղաքական մեկուսացումից. իհարկե` ոչ։ Մինչդեռ, ողջ այդ գործընթացները հրաշալի օգնում են ընդդիմությանը եւ ժողովրդին հերթական անգամ համոզվելու, որ այս մարդիկ որեւէ կապ չունեն երկրի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերների հետ, եւ որ ներքին բանսարկություններն ու ինտրիգները նրանց համար շատ ավելի կենսական են, քան երկրի ապագան։ Ուստի սրանք Հայաստանում այլեւս անելիք չունեն։

- Ասացիք, թե գերտերությունները հասկացան, որ ԼՂ հարցում այս իշխանության հետ հույս կապելը միամտություն է։ Սակայն Մեծ ութնյակի գագաթնաժողովում Պուտինը հստակ ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա որեւէ ճնշում չի լինելու, եւ այդ երկրները իրենք պետք է լուծեն ԼՂ հարցը։ Սա արդյո՞ք հերթական քարտ-բլանշը չէ երկու երկրների նախագահներին՝ երկարաձգելու իրենց իշխանավարությունը։

- Հակառակը, դա Հայաստանի իշխանություններին ուղղված սթափության կոչ էր,  որովհետեւ ծայրաստիճան անհեռատես պետք է լինել՝ չգիտակցելու համար Բաքու-Ջեյհան նավթամուղի նշանակությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար կամ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործման նշանակությունը։ Ադրբեջանին շտապել բացարձակապես պետք չէ, որովհետեւ իրենք հստակ տեսնում են իրենց երկրի զարգացման հեռանկարը, եւ այդ հեռանկարում Ադրբեջանի մաքուր եկամուտները միայն նավթատարից կազմելու են տարեկան  23-25 միլիարդ դոլար։ Ի՞նչ է դրան հակադրելու Հայաստանը. իշխանական վերնախավում լայնորեն ծավալված բանսարկություննե՞րը, պառակտված քաղաքական դա՞շտը, ռազբորկաներն ու ամեն քայլափոխի հնչող կրակոցնե՞րը, թե՞ հուսահատված ու հիասթափած ժողովրդին։ Այնպես որ, դա շատ ծանր հայտարարություն էր նախեւառաջ Հայաստանի համար, քանզի դա նշանակում է, որ վիճակը չի փոխվելու, իսկ ներկա վիճակը շահեկան է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Եւ իրականությունն այն է, որ այս օրերին ամենաողբերգական էջերն են գրվում հայոց նորագույն պատմության մեջ։

- Սակայն իշխանությունը ողբերգություն չի ապրում։ Ավելին, որոշ վերլուծաբաններ գտնում են, որ ՊՆախարարի անդամակցումը ՀՀԿ-ին ստեղծեց սուպերկուսակցություն, եւ 2007-ի ԱԺ ընտրություններն այլեւս կանխորոշված են։ Չնայած, կա նաեւ տեսակետ, որ ՀՀԿ-ին Սերժ Սարգսյանի անդամակցությամբ հասարակությունը վերջնականապես ճշտեց իր հակառակորդ ուժին։ 

- Սուրպերուժի տիրապետում է քաղաքական այն միավորը, որն ունի ժողովրդի սուպերաջակցությունը։ Ձեր հիշատակած կուսակցությունը նման աջակցություն չունի, եւ այս պարագայում ով որտեղ մտնի, ով որտեղից դուրս գա, դրանից գումարելին մնալու է նույնը։ Իսկ գումարելին մի ողջ ազգի թշնամական վերաբերմունքն է այս իշխանության եւ նրա առանձին դեմքերի հանդեպ։ Ի դեպ, ձեր նշած հստակեցումը շատ ավելի արագացրեց բյուրեղացման գործընթացը, որովհետեւ մարդիկ վերջնականապես կողմնորոշվեցին, թե ո՞ր քաղաքական ուժին պետք է սատարել,  եւ ո՞ր ուժն է իր քաղաքական հակառակորդը։ 

- Կրկին խոսում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասության մասին` նշելով, որ այդ հակասությունը տեղափոխված է նաեւ այդ գործիչների կողմից հովանավորվող կուսակցությունները՝ ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան»։ Դուք նման հակասություն հնարավոր համարո՞ւմ եք։

- Բացարձակապես ոչ մի հակասություն այդ երկուսի միջեւ չի եղել, չկա ու երբեք չի կարող լինել։ Հակասության դեպքում պարոն Քոչարյանը գրչի մեկ հարվածով պաշտոնանկ կաներ Սերժ Սարգսյանին, ու դրանով հարցը կփակվեր։ Պարզապես, քաղաքականության մեջ միամտորեն հայտնված մարդկանց ուշադրությունը շեղելու եւ շատերի զգոնությունը  բթացնելու համար պարբերաբար նման խաղեր են տրվում։ Նրանք նույն մարդն են, եւ նրանց Հայաստանում հանդուրժելու որեւէ պատճառ այլեւս չկա։

- Պարոն Գեղամյան, ընդդիմադիր դաշտում գաղափարական բեւեռացման պրոցեսներ են սկսվել։ «Ազգային միաբանությունը» որեւէ կերպ մասնակցո՞ւմ է այդ գործընթացներին։

- Ընդդիմության դաշտում բեւեռացում լինել չի կարող այն պարզ պատճառով, որ ընդդիմադիր ուժերը բոլոր համախմբված են մեկ գաղափարի շուրջ՝ օր առաջ ձերբազատվել ապօրինի իշխանություններից։ Եւ այս համախմբվածության կենսունակության պատճառով էր, որ իշխանություններն այն աստիճանի խուճապահար եղան, որ արդեն նոր կուսակցություններ են ստեղծում՝ նրանց բուքսիրի կանչելու համար։ Ինչ վերաբերում է գաղափարական դաշինքներին, ապա դրանք կձեւավորվեն ընտրությունների նախօրյակին։ Իսկ մենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցել ենք միշտ ու այժմ էլ պատրաստ ենք համագործակցել մայր հարցի շուրջ՝ ձերբազատվել այս իշխանություններից։ Պատրաստ ենք նաեւ համագործակցելու, որպեսզի առաջիկա համապետական ընտրությունները, իսկ որ սպասվում են արտահերթ նախագահական ընտրություններ՝ ես դրանում չեմ կասկածում, լինեն ազատ ու թափանցիկ։ Ինչ վերաբերում է դաշինքներին, ապա մենք որեւէ ուժի հետ խորհրդարանական ընտրություններին դաշինքով չենք մասնակցելու։

- Այդուհանդերձ, արտահերթ նախագահական ընտրությունների գնացող ձեր կուսակցությունը ե՞րբ է մտադիր վերսկսել ակտիվ հրապարակային գործունեություն։

- Ամեն ինչ կախված է, առաջին հերթին, ԼՂ հարցի շուրջ հնարավոր զարգացումներից։ Մենք պետք է ցույց տանք, որ չնայած իշխանությունների պառակտողական քաղաքականությանը, ժողովուրդը համախմբված է ընդդիմադիր քաղաքական ուժերի շուրջ։ Որովհետեւ, եթե Հայաստանի հեռանկարային զարգացմանը խոչընդոտող լուծումներ պարտադրվեն, մենք պետք է ընդվզենք, եւ այդ աշխատանքն իմ կողմից տարվել է թե՛ Ստրասբուրգում, թե՛ Բրյուսելում։ «ԱՄ»-ն, եւ մասնավորապես՝ դա դրված է եղել իմ վրա, վերջին ամիսներին ազգօգուտ մեծ աշխատանք է ծավալել, եւ այդ աշխատանքը մեր կուսակցությանը բարոյական իրավունք տալիս է առաջիկա զարգացումների ժամանակ հավակնել ղեկը մեր ձեռքը վերցնելուն։ Բնականաբար, մեր ընդդիմադիր գործընկերների հետ միասին։ 

- Պարոն Գեղամյան, երբ ձեր կողմից քննադատվող այս իշխանության որեւէ ներկայացուցիչ գծում է ապագա ԱԺ-ի պատկերը, ապա այնտեղ ողջ ընդդիմությունից տեսնում է միայն ձեզ։ Դա նշանակո՞ւմ է, որ դուք իշխանության համար կառավարելի եւ, ըստ այդմ, ցանկալի ընդդիմություն եք։

- Ոչ, չի նշանակում,  եւ դա շատ պարզ բացատրություն ունի. խիստ հեղինակավոր «Գելափի» ինստիտուտը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ սոցիոլոգիական կազմակերպություններ ուսումնասիրություններ են կատարել, որոնց արդյունքներին տեղյակ են նաեւ մեր իշխանությունները։ Եւ այդ արդյունքներն իմանալով՝ եթե իրենք փորձեին կասկածի տակ դնել ապագա ԱԺ-ում «ԱՄ»-ի ներկայությունը, ապա բոլոր այդ կազմակերպությունների համար հստակ կլիներ, որ այս իշխանությունը կրկին մտադիր է կեղծել ընտրությունների արդյունքները։ Ուստի, անլուրջ չերեւալու համար, ստիպված են միաբերան ասել, որ մենք լինելու ենք ապագա ԱԺ-ում։ Իսկ ովքեր ասում են, թե մենք կառավարելի ընդդիմություն ենք, հումորի շարքին այդ պնդումը դասել չեմ կարող, նման պնդումներ անողներին բթամիտների շարքին եւս դասել չեմ կարող։ Դրանք ուղղակի չարակամներ են, եւ քանի որ չարություն արտադրողն ինքն է այդ չարության զոհը դառնում, ես նրանց ոչնչով օգնել չեմ կարող։ 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3763 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց