Ինչպես սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները, ամենավատ վիճակը եղել է 2006թ-ին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները:

- Ամեն տարի այս նույն պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ: Սա նորմալ պրոցես է Սեւանա լճի համար: Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս տարբերակով ազատվում է: Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ: Այս տիպի բռնկումները 15 օր են տեւում:

- Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում:

- Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն, դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ: Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին:

- Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր առաջացավ: Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են:

- Անցած տարի ավելի վատ էր: Բայց ամենավատ վիճակը եղել է 2006 թվականին:

- Ափամերձ հատվածները ժամանակին մաքրվո՞ւմ են:

- Ջրիմուռները դրանից չեն առաջանում: Դա առաջանում է ամբողջ ջրի մակերեւույթում: Ջրիմուռները աճում են, որովհետեւ կա բարձր ջերմաստիճան: Չկա բարձր ջերմաստիճան՝ չեն աճում: Ինչպես որ մթերքն է, սառնարանի մեջ դնում են, ջերմաստիճանը ցածր է՝ չի փչանում, հենց տաք տեղ դրեցիր՝ սկսում է փչանալ: Լիճը սառն է, ջրիմուռները գլուխ չեն բարձրացնում, լիճը սառը չի՝ ջրիմուռները գլուխ են բարձրացնում:

2 տարի շարունակ ձմեռը տաք եղավ: Ամբողջ պայմանները կար ծաղկելու: Այդ ջրիմուռները հիմնականում ազոտ կամ երկաթ են ֆիքսում: Այն, որ հիմա ասում են, թե ֆոսֆորի քանակն է նպաստում, կոնկրետ այս դեպքում սխալ է:

- Փաստորեն ջրիմուռների առաջացման հիմնական պատճառը կլիմա՞ն է:

- Այո՝ կլիմայից եւ ազոտից: Վերջին 3-4 տարին Սեւանա լճի մակարդակը շատ քիչ է բարձրացել: Եթե նայենք դրան նախորդող 3-4 տարին 1 մետր էր բարձրացել, իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում 20 սանտիմետր է բարձրացել: 5 անգամ նվազագույնը դանդաղ է բարձրանում: Այսօր շեղում են մարդկանց ուշադրությունը դեպի ռեստորանների եւ օբյեկտների վրա, բայց բոլորս գիտենք, որ Սեւանա լճում, եթե ուզենք այսօր 5 հատ նորմալ հյուրանոց կամ ռեստորան չենք գտնի: Հիմնական մասը տնակներ են, որոնք նույնիսկ զուգարաններ չունեն: Այսինքն այստեղից սպասել լուրջ արտանետման, որը կարող է այսպիսի էֆեկտ ունենալ լճի համար՝ այդքան էլ լուրջ չի: Սա արվում է հատուկ: 92 համայնք կա Գեղարքունիքի մարզում, որից 5-ը՝ քաղաքային: Քաղաքային համայնքներից 2-ը՝  Սեւանն ու Ճամբարակը՝ Սեւանա լճի ջրհավաք ավազանից դուրս են գործում: Սեւանը իր կոյուղին փչում է դեպի Հրազդան, իսկ Ճամբարակի ջրերը չեն գալիս Սեւան: Իսկ Մարտունի, Գավառ եւ Վարդենիս համայնքների կոյուղագծերի մի մասն է կառուցված, որոնց վրա կառուցված է 3 հատ մաքրման կայան եւ միայն մեխանիկական մաքրում են իրականացնում: Իսկ մնացած գյուղական համայնքներից ոչ մեկը չունի կոյուղագիծ: Խողովակ բացարձակապես չի էլ կառուցվել:

Սեւանա լիճ ուղիղ արտանետում չկա: Բայց ավազանի մեջ գտնվող յուրաքանչյուր տուն, որն իր բակում ունի փորած հոր, այդ հորում հայտնվող ջուրը ստորգետնյա ջրերի հետ ֆիլտրվում էր: Բայց վերջին շրջանում՝ հատկապես ավտոմատ լվացքի մեքենաների մաքրող հեղուկները որեւէ կերպ չեն ֆիլտրվում: Սրանք պարունակում են շատ մեծ քանակությամբ մակերեւույթաակտիվ նյութեր: Հիմա մենք ֆոսֆորի պիկեր չունենք, բայց վերջին 10 տարվա ընթացքում մենք տեսնում ենք, որ այն կայուն աճում է: Սրանք շատ տարբեր հանգամանքներ են, որոնք կապ ունեն Սեւանա լճի այս վիճակի հետ, բայց կոնկրետ այս դեպքը կապված է ջերմաստիճանի հետ:

Այս 2 ծաղկումը ես կանխատեսել էի դեռեւս 2017 թվականին: Ես զեկուցել եմ նախարարներին ե՛ւ անցած տարվա առաջին ծաղկումը ե՛ւ այս տարվանը: Անցած տարի անմիջապես ծաղկման ավարտից հետո այս տարվա ծաղկումն եմ նորից կանխատեսել:

- Այսինքն, պրոցեսն ամբողջությամբ կանխատեսելի՞ էր:

- Այո, իհարկե կանխատեսելի էր: Անցած տարվա ծաղկումից հետո ես տեսա, որ այս տարի էլ է ծաղկելու եւ զգուշացրեցի, որ եկեք հիմիկվանից ժողովրդին ասենք, որ եկող տարի էլ է նույնը լինելու: Հիմա այս տարի էլ ծաղկեց, ես կանխատեսում եմ, որ օգոստոսին եւս 1 անգամ կարող է ծաղկում լինել:

- Օգոստոսի ո՞ր շրջանում:

- Օգոստոսի կեսերին կամ կեսերից հետո կարող է 2-րդ անգամ ծաղկել: Եթե երկրորդ անգամ ծաղկեց, ուրեմն իմացեք, որ այլեւս եկող տարի խնդիր չենք ունենալու, 100 տոկոս համոզված եմ: Փոքր Սեւանում ընդհանրապես հիմա խնդիր չունենք: Մեծ Սեւանում էլ հետազոտություն կանցկացվի:

- Սեւանա լճի այցելուների քանակը աճելու միտում ունի՞, թե տարածված տեղեկություններից հետո այս տարի ցածր է այցելությունների թիվը:

- Ես անցած տարի ինչո՞ւ ջուր խմեցի, որովհետեւ իրականում էլ չգիտեի ինչպես ասել, որ անվտանգ է: Մենք հետազոտություն էինք անցկացրել, լողափներում մաքուր վիճակ էր, ոչ մի խնդիր չկար: Բայց չգիտես ինչու բոլոր թերթերը, լրատվամիջոցները հակառակն էին գրում:

- Կարծում եք, որ սա ուղղորդվա՞ծ է:

- Բնականաբար, հենց պիկ այցելությունների շրջանը սկսում է, միանգամից այդպիսի տեղեկություններ են սկսում տարածել:

- Ո՞ւմ կողմից է ուղղորդվում:

- Իմ կարծիքով՝ սա դեպի Վրաստան փաթեթներ վաճառող տուրիստական գործակալությունների, երեւանամերձ հատվածում հանգստյան գոտիներ ունեցողների կողմից է ուղղորդվում: Լրագրողը գալիս է, ամբողջ լճի ավազանով պտտվում է մի քանի ժամ, որ մի հատ կանաչ հատված գտնի, այդ կանաչ հատվածը մի կերպ գտնում է, կամ եթե չի գտնում, նախորդ օրվա լուսանկար է տեղադրում, ասում է՝ գիտեք՝ Սեւանն այս վիճակում է: Մեկը չի ասում, որ ժամերով փնտրել է, կիլոմետրերով պտտվել է, ամբողջը մաքուր էր եւ միայն մի հատվածն է կանաչ եղել: Հենց այդտեղից է նկատվում, որ միտում կա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10444 դիտում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին քաղաքացիներ բերող ավտոբուսները՝ Երևանի տարբեր փողոցներում․ Factor․ տեսանյութ

Իսլամաբադում տեղի են ունեցել Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններ

Կալուգեցի Սամոյի «պատմական» հանրահավաքը․ ասում են առաջին անգամ խոսալու է, իսկ չոչ ե՞րբ է անելու․ Չախոյան

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը

Խաղաղությունը բոլորիս համար առաջնահերթություն է. վարչապետ․ տեսանյութ

Գրկեմ Ձեզ, էլի, ոնց եմ Ձեզ սիրում. քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ

Առողջ ըլնես, բիլակդ տեղը, մեր գլխից էլ՝ անպակաս․ վարչապետն այցելել է Սպիտակ․ տեսանյութ

Կրակոցներ են հնչել Վաղարշապատում․ կա ձերբակալված. տուժած քաղաքացիներ չկան

Ադրբեջանում հանդիպումն անցել է կառուցողական երկխոսության մթնոլորտում․ «Խաղաղության կամուրջ»

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցել․ սպասվում է ձյուն, մի քանի մարզում բուք կլինի

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ տեղումները չեն դադարի, առանձին վայրերում կդառնան առատ

Ապատեղեկատվություն է, թե ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել․ ՆԳՆ

Եթե քաղաքական ասելիք չունեք, պարտադիր չէ ձեր ժելեած դատարկ գլուխներդ գիշանգղի նման մտցնեք մարդկանց վերքերի մեջ

«Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ոստիկանության գվարդիայի ավտոբուսին․ ուր էին ուղևորվում ծառայողները

Շնորհակալ ենք խաղաղության, մեր պայմանների, ամեն ինչի համար․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Վանաձորում է

Վթարի ժամանակ վարչապետը եղել է Երևանում. մահվան վաճառականների ակնհայտ կեղծիքը․ Չախոյան․ տեսանյութ

Սահմանին զոհ չի լինում, ընդդիմությունը ստիպված անգղի նման ավտովթարի զոհերին է վերածում քաղաքական կապիտալի

Ադրբեջանից Հայաստան կմատակարարվի դիզելային վառելիք նոր խմբաքանակ

7:50 Ապարանում վթարված ավտոբուսը ոչ մի կերպ չէր կարող ուղեկցել 8:00-ին Երևանից շարժվող վարչապետի ավտոբուսին

Կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ի լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը

«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում

Մենք հպատակից դարձել ենք պետություն. ընտրություններում պետք է տեր կանգնել խաղաղությանը․ ՔՊ-ն Տաշիրում է

ԱՄՆ պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների

Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ջորջթաունի համալսարանի ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-Հայաստան օրակարգը

Նախաճաշեցինք «Գնթունիքում», նաև լուսանկարվեցինք․ վարչապետ

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները․ վարչապետ

Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Խոստացել էինք, որ կվերադառնանք․ գնում ենք Լոռու մարզ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քուչակ-Ապարան ճանապարհին բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և «Նիսսան»-ը․ զոհ կա և 12 տուժած

Կամարիսում անասնագոմ է այրվել

Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ

Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա

Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը

Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով