Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Օրերս ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ 2018 թվականին Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել: Եթե 2017-ին երկրում հյուրանոցների թիվը կազմել է 556, ապա նախորդ տարում այն հասել է 652-ի:

Հանրապետությունում հյուրանոցային համարների քանակը 9521-ից հասել է 10 հազար 274-ի: Միայն Երեւանում բացվել է 70 հյուրանոց: Ըստ տվյալների՝ մայրաքաղաքում 2018-ին, ընդհանուր առմամբ, գործել է 390 հյուրանոց: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը նույնպես աճել է՝ 4093-ից հասնելով 4748-ի, իսկ հասույթը՝ 28.427 մլրդ դրամից՝ 34.497 մլրդ դրամի:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հյուրանոցների թվի ավելացման պահանջարկ կա:

- Պարոն Ապրեսյան, 2018-թվականին 2017-ի համեմատ Հայաստանում մոտ 100 հյուրանոց է ավելացել: Ինչո՞վ է սա պայմանավորված, զբոսաշրջության աճո՞վ:

- Զբոսաշրջության աճ, իհարկե, կա, պահանջարկ կա եւ, ի պատիվ իրենց, մեր մասնավոր հատվածն էլ բավականին արագ արձագանքում է ստեղծված իրավիճակին: Այսինքն՝ ձեւավորված միջավայրը եւ նաեւ գնալով աճող պահանջարկը նպաստում են, որ ներդրումային ակտիվություն լինի ու այստեղ մասնավոր հատվածը բավականին արագ արձագանքում է: Երեւում է, որ հյուրանոցներ են կառուցում ե՛ւ Երեւանում, ե՛ւ Երեւանից դուրս: Նույնիսկ միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցեր են մուտք գործում Հայաստան: Մենք դեռ չունենք վարչական ռեգիստր, որը, սակայն, անհրաժեշտ է: Այդտեղ արդեն շատ հստակ տվյալներ կունենանք, թե որքանով են ավելանում հյուրանոցները: Այս տվյալները զբոսաշրջության կոմիտեի արած աշխատանքների արդյունքն են՝ համագործակցությամբ մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի հետ, հավաքագրում են տվյալներ՝ անընդհատ թարմացնելով դրանք: Բայց, ցավոք, դրանք 100 տոկոսանոց չեն: Որքանով էլ հարցումների միջոցով հավաքես, հստակ տվյալ չես ունենա: Զբոսաշրջության կոմիտեում օրենքի մի նախագիծ կա, որն անհրաժեշտ է օր առաջ դնել շրջանառության մեջ: Այդ նախագծով առաջարկվում է վարչական ռեգիստր վարել ոլորտում,  նաեւ հյուրանոցային տնտեսության բոլոր օբյեկտները պետք է գրանցված լինեն այդտեղ՝ ըստ տեսակների, համարների քանակի: Այդ դեպքում մենք կարող ենք հստակ ասել, թե ինչ քանակով, ինչ տեսակի հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան, զբոսաշրջային տուն կա: Այդ դեպքում հստակ կիմանանք, թե ինչքանով ենք աճ ունենում:

- Հյուրանոցների ավելացումը գների նվազման բերո՞ւմ է, եւ արդյոք այդ գները մատչելի՞ են զբոսաշրջիկների համար:

- Անպայման, եթե մենք ունենում ենք առաջարկի ավելացում, բնականաբար, շուկայում առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը գնի վրա անդրադառնում է: Լավ է, որ առաջարկն ավելանում է, թե որքանով՝ դա դեռեւս հստակ չենք կարող ասել:

- Վերջին տարիներին Հայաստանում աճում է թե՛ զբոսաշրջիկների թիվը, թե՛ նրանց ծախսած գումարների չափը: Ինչո՞վ է պայմանավորված սա: Ի՞նչն է զբոսաշրջիկներին այդքան գրավում, Հայաստանն այդքան մատչելի՞ երկիր է:

- Մենք 2000 թվականից առ այսօր միշտ ունեցել ենք Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների աճ: Միայն 2018 թվականին է, որ աճ չենք ունեցել, այն էլ հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանում ռուբլու՝ դոլարի փոխարժեքի նկատմամբ էապես նվազմամբ: Դա բացասաբար անդրադարձավ Ռուսաստանից արտագնա զբոսաշրջության վրա, այդ թվում՝ նաեւ դեպի Հայաստան: Ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Վրաստանից այդ տարի եղավ նվազում, չնայած մյուս բոլոր եվրոպական երկրներից աճ ունեինք, բայց Ռուսաստանի եւ Վրաստանի նվազումը թույլ չտվեց այդ տարի աճ ունենալ:

Այս տարիների ընթացքում շատ լավ, զգալի ռեսուրս է ձեւավորվել: Ենթակառուցվածքներ ենք զարգացրել, Հայաստանի ճանաչելիությունն է բարձրացել, մենք միջազգային խաղացող ենք դարձել, մեզ մոտ լավ զբոսաշրջային արդյունաբերություն է ձեւավորվել: Այդ ամենը ձեւավորված ռեսուրսով է պայմանավորված, բայց նաեւ հեղափոխական գործընթացների շնորհիվ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր Հայաստանի վրա: Սա էապես բազմապատկեց Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Ես միայն չեմ խոսում զբոսաշրջության գրավչությունից: Հայաստանի մասին, ցավոք, դեռեւս ոչ բոլորը գիտեն աշխարհում եւ մենք խնդիր ունենք մեր ճանաչելիությունը բարձրացնելու: Հեղափոխական գործընթացները դրական ազդեցություն ունեցան մեր ճանաչելիության բարձրացման եւ բազմապատկման համար: Սրա արդյունքը մենք ավելի շատ տեսնելու ենք առաջիկա տարիներին: Դժվար թե կարողանանք ասել, որ հենց հեղափոխության տարում էական աճ գրանցեցինք, որովհետեւ այդպես միանգամից չի լինում: Որոշակի ազդեցություն անպայման ունենում է, բայց էական ազդեցությունը զգում ենք հաջորդող տարիներին: Բացի դրանից՝ շատ կարեւոր է, երբ գալիս են եւ իրենց սպասումները գերազանցած են վերադառնում: Բարձր տպավորություններով գնում իրենց հարազատներին պատմում են՝ ինչ լավ երկիր է, ինչը շատ կարեւոր է:

- Զբոսաշրջիկները մարզե՞ր են ավելի շատ ցանկանում այցելել, թե՞ Երեւանում են կենտրոնանում:

- Զբոսաշրջությունը Երեւանից դեպի մարզեր ապակենտրոնացնելու խնդիր ունեցել ենք, ունենք եւ միշտ էլ պետք է ունենանք՝ որպես ոլորտի քաղաքականություն, եւ դա կարծես թե հաջողվում է: Դուք խոսեցիք հյուրանոցների քանակի ավելացման մասին, մեր հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի քան 60 տոկոսը մարզերում են: Սա ցուցանիշ է, որը խոսում է այդ ապակենտրոնացման քաղաքականության հաջողության մասին, բայց դեռեւս անելիքներ շատ կան: Եթե մի քանի տարի առաջ զբոսաշրջիկները գալիս, մնում էին Երեւանում, այցելում էին մարզ ու նույն օրը հետ էին գալիս, որ գիշերեն Երեւանում, այսօր արդեն պատկերը զգալիորեն փոխվել է: Նրանք Երեւանից դուրս են գալիս, մարզերով շրջագայում են, այնտեղ էլ գիշերակաց են ունենում: Այնտեղ էլ արդեն բավականին շատ հանրային սննդի օբյեկտներ կան եւ ավելանում են: Բայց դա քիչ է, պետք են նաեւ այլ ժամանցի, զվարճանքի օբյեկտներ, պետք են խանութներ: Այն, ինչը զբոսաշրջիկները կգտնեին Երեւանում, պետք է ունենալ նաեւ մարզերում: Այդ զարգացումը ավելի գրավիչ կդարձնի մարզը եւ կյանքը մարզերում ավելի բարեկեցիկ կդառնա ու կակտիվանա:

Տպել
3408 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին