Հայաստանը 114-րդ հորիզոնականում է. հրապարակվել է ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակը

16/07/2019 schedule16:26

Աշխարհի ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակում, որը կազմել է տարատեսակ վիճակագրական տվյալների մասին Numbeo հարթակը, Հայաստանը հայտնվել է ցանկի 114-րդ հորիզոնականում:

Վարկանիշային աղյուսակն ընդգրկում է 136 երկիր, եւ այն կազմվել է՝ հաշվի առնելով տվյալ երկրում կացարան վարձելու միջին գները, կյանքի արժեքի և բնակչության գնողունակության ցուցիչները:

Նշվում է, որ բնակության համար աշխարհի ամենաթանկ վայրը 2019թ.-ի առաջին կիսամյակում Կայմանյան կղզիներն են՝ Կարիբյան ծովում: Դրանք Միացյալ Թագավորության անդրծովյան տարածք են համարվում:

Երկրորդ տեղում Բերմուդյան կղզիներն են, որոնց հետևում են Շվեյցարիան, Նորվեգիան և Ամերիկյան Վիրջինյան կղզիները: Հայաստանը հայտնվել է ցանկի 114-րդ հորիզոնականում:

Հարևան երկրներից Վրաստանը 128-րդն է, Իրանը՝ 83-րդը, Թուրքիան՝ 103-րդը, իսկ Ադրբեջանը՝ 125-րդը: Ռուսաստանը 94-րդ հորիզոնականում է: Numbeo հարթակի կազմած աղյուսակը եզրափակում են Թունիսը, Սիրիան, Հնդկաստանը, Աֆղանստանը և Պակիստանը:

Տպել
617 դիտում

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ

Մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին չենք ընդունել աշխատանքի. վարչապետ