Թուրքիան կռիվ է տալիս ռուսական զենքի և Կիպրոսի գազի համար. ԱՄՆ-ն դժգոհում է, ԵՄ-ն՝ պատժամիջոցներ սահմանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական S-400 (C-400) հակահրթիռային պաշտպանության համակարգը իր երկրում ամբողջովին տեղակայված կլինի մինչև 2020 թվականի ապրիլ:

Թուրքիայի կողմից ռուսական համակարգի ձեռքբերումը լարվածություն է առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ։ Պաշտոնական Վաշինգտոնը նախազգուշացրել է Անկարային, որ պատժամիջոցներ կկիրառի:

Երեկ՝ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի երրորդ տարելիցին, Էրդողանն ասել է, որ S-400-ի մասերը տեղափոխող ութ ռուսական ինքնաթիռներ արդեն հասել են Թուրքիա, իսկ մյուսներն էլ ճանապարհին են։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ բացի ռուսական սպառազինության ձեռքբերման հետ կապված իրավական խնդիրներից, Թուրքիան կարող է նաև դուրս մնալ F-35 կործանիչների ծրագրին իր մասնակցությունից։

Կիրակի օրը Էրդողանն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորված է չեղարկելու Միացյալ Նահանգների հավանական պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ և գտնելու խնդիրը լուծելու փոխադարձաբար ընդունելի տարբերակ:

Թուրքիայի շուրջ եւս մեկ միջազգային խնդիր է ծավալվում, որն առնչվում է Անկարայի՝ Կիպրոսի ափերի մոտ իրականացվող գազի արդյունահանմանն ուղղված գործողություններին: Այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ մի շարք Եմ երկրներ, այդ թվում Գերմանիան: Հայաստանը եւս դատապարտել է Թուրքիայի գործողությունները:

Պաշտոնական Բեռլինը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել Կիպրոսի ափերի մոտ իրականացվող գազի արդյունահանմանն ուղղված գործողությունները: Այս մասին հայտարարել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող երկրաբանական աշխատանքները: Այս հակամարտությունը կարող է հանգուցալուծվել բացառապես բանակցությունների միջոցով», – նշել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

2011 թվականին Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում բնական գազի խոշոր պաշարներ էին հայտնաբերվել` ավելի քան 140 միլիարդ խորանարդ մետր: Թուրքիան, սակայն, չի ճանաչում Կիպրոսի բացառիկ իրավունքները «Աֆրոդիտե» կոչվող հանքավայրի հանդեպ:

Տեղի ունեցածը հանգեցրել է պատժամիջոցների կրառման: Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն՝ կապված բացառապես Կիպրոսի տնտեսական գոտում շելֆի հորատման աշխատանքների հետ: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը կդադարեցնի բանակցություններն օդային փոխադրումների շուրջ և կչեղարկի ԵՄ-ի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով մի շարք խորհրդակցություններ, ինչպես նաև կկրճատի Եվրամիությանն անդամակցելուն նախապատրաստվելու համար այդ երկրին տրամադրվող օգնության ծավալը: Բացի այդ, եվրոպական ներդրումային բանկին առաջարկվել է վերանայել իր վարկային գործունեությունը Թուրքիայում, հատկապես պետական աջակցությամբ վարկավորումների ոլորտում:

Պաշտոնական Անկարան արդեն պատասխանել է պատժամիջոցներին՝ հայտարարելով, որ չի պատրաստվում դադարեցնել աշխատանքները: «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները, ինչպես նաև կակտիվացնի որ գործունեությունն այդ ոլորտում»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործելաոճին դեմ է Ռուսաստանը: Մոսկվան բացասական է վերաբերվում ԵՄ-ի` Թուրքիայի նկատմամբ Մեջերկրական ծովում իրավիճակի սրման հետ կապված պատժամիջոցներ կիրառելու որոշմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն:

Նրա խոսքով, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն աջակցում է Թուրքիայի գործողություններին, որը հորատման աշխատանքներ է սկսել բացառապես Կիպրոսի տնտեսական գոտին համարվող տարածքում` բնական գազի արդյունահանման նպատակով:

Ըստ Գրուշկոյի` միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի ԱԽ ընթացակարգերին: Մոսկվան պնդում է, որ կիպրոսյան հարցի լուծմամբ պետք է զբաղվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Տպել
1873 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»