Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

Օրերս Երևանի քաղաքապետարանը գործարկել է «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը, որն ուղղված է քաղաքացիների գաղափարներն ու նախագծերը մայրաքաղաքում կյանքի կոչելուն: Հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային թիմին՝ նախագծի հաջող մեկնարկի համար:

«Սա կարևոր քայլ էր մեր քաղաքի համար, սկիզբն էր մեր այն խոստման, որը տվել էինք մինչև ընտրությունները: Մեր նախընտրական խոստումներից մեկը հենց քաղաքի կառուցմանն ու ապագայի ծրագրերին հանրության մասնակցության ապահովումն է: Մենք շատ լավ պետք է աշխատենք և մինչև վերջ տանենք այս նախագիծը, որ այն քաղաքացիները, ովքեր լավագույն առաջարկներ կներկայացնեն և որոնք հենց մեր բնակիչները կընտրեն, ի վերջո, ի կատար ածվեն լավագույն որակով: Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց ցանկությունն իրականություն է դառնում», - նշել է քաղաքապետը:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության ժամանակ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել նաև հուլիսի 12-ին Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգի կազմակերպիչներին: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:

«Սա շատ կարևոր մշակույթի մի սկիզբ է. մեր մեծերին մենք պետք է մեր գնահատանքը փոխանցենք ոչ թե տարիներ հետո, այլ հենց հիմա»,-ասել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը հանձնարարել է սկսել «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները: Հայկ Մարությանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցկացնել քաղաքի բոլոր վարչական շրջաններում համաչափ:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, քաղաքապետ Մարությանը նշել է. «Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»:

Մայրաքաղաքում ավարտվել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն:

Ասֆալտապատվող փողոցներում երթևեկության անվտանգությունը երաշխավորելու  համար կապալառու ընկերությունները պարտավոր են ապահովել համապատասխան ցուցանակների առկայությունը: Հանձնարարվել է լինել հետևողական այս հարցում:

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա՝ 217 տղա, 209 աղջիկ:

Տպել
3072 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը