Այ քեզ բան. իմ դեմ գործում է Լոնդիկը 

15/07/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 15-ի համարում

Հարցազրույց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

Վերջին շրջանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա բազմաթիվ մերձավորների անունները կրկին շոշափվում են տարբեր կրիմինալ սկանդալներում։ Եւ հերթական անգամ գրեթե 100 տոկոսանոց վստահությամբ խոսում են նրա պաշտոնանկության մասին։ Երեկ, երբ այդ սկանդալների ու իր հնարավոր պաշտոնանկության շուրջ զրուցում էինք Սուրիկ Խաչատրյանի հետ, չէինք կարող ենթադրել, որ մեր զրույցը այս ընթացքը կստանա, եւ Սյունիքի մարզպետը պաշտոնապես կհայտարարի, որ իր դեմ սկսված խաչակրաց արշավանքի պատվիրատուն Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանն է, որը, ըստ Սուրիկ Խաչատրյանի, ցանկանում է կրկին զավթել մարզպետի աթոռը։

Ի դեպ, Էդիկ Բարսեղյանի հասցեին Սուրիկ Խաչատրյանի որակումները ներկայացնում ենք հնարավորինս մեղմացված տարբերակով։  

- Պարոն Խաչատրյան, որքանո՞վ  են հավաստի տեղեկությունները, որ ձեր անձի շուրջ պարբերական սկանդալները վերջնականապես հոգնեցրել են Ռոբերտ Քոչարյանին, եւ առաջիկայում դուք վերջապես պաշտոնանկ եք արվելու։

- Ինձ նման խոսակցություններ հայտնի չեն։ Մի քանի օր առաջ Ծաղկաձորում էի, այնտեղ էր նաեւ նախագահը, բայց ինձ որեւէ բան չի ասվել, եւ նախագահի վերաբերմունքի մեջ ոչ մի բացասական բան իմ հանդեպ չի եղել։ Մեր հարաբերությունները նախագահի հետ շատ ջերմ, աշխատանքային են։ Բայց, եթե դա էլ չլիներ, սկսենք նրանից, թե ես ի՞նչ եմ անում, որ ինձ ձեռք տան ու գործից հանեն։

- Օրինակ, մամուլում տեղեկություն եղավ, որ ձեզ պատկանող «Սյունիք-Ալկոյում» ստուգումներ են արվել, եւ 10 հոգի ձերբակալված է։

- Այ հենց այդ մամուլի պատվիրովի տեղեկություններն են, որ ամեն ինչ կեղտոտում են։ Ես գորիսեցի եմ, «Սյունիք-Ալկոյի» տերը, որի ազգանունը նույնպես Խաչատրյան է, Խնձորեսկից է եւ ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ես չգիտեմ, թե նրանց հետ ի՞նչ է կատարվել, ո՞նց է կատարվել, բայց ես հստակ գիտեմ, որ Գորիս ոչ մեկը չի մտել, եւ  Գորիսից մարդ չի ձերբակալվել։ Հիմա ե՞ս ինչ անեմ, որ որոշ մարդկանց պատվերով  թերթերը համառորեն փորձում են ինձ սեւացնել։ Ի՞նչ անեմ, նրանց թայը դառնամ ու դատի՞ տամ։ Բայց, եթե սա շարունակվի, ադվակատ եմ վարձելու, եւ թող դատարանում ապացուցեն, որ իմ մասին գրածների գոնե մեկ տոկոսը ճշմարտություն է, թող ապացուցեն, գոնե մեկ փաստ բերեն, որ մեկին կրակել եմ, սպանել եմ կամ մեկից բան եմ գողացել։

- Սակայն ձեր եղբորը՝ Աղամալին պատկանող խանութի շուրջ վերջին սկանդալը բոլորին է հայտնի, երբ ձեր հարազատները հերթական անգամ մարդ են ծեծել։

- Եթե իմ եղբայրը բան է առել ու հետո որոշել է վաճառել, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ։ Երկրում ինչ կատարվում է, բերում-կապում են իմ անվան հետ։ Մնում է Իրաքի պատերազմն էլ ինձ հետ կապեն. էլ բան չի մնացել։ Եղբայրս, որը հիմա կալանավայրում է, լիազորել էր իր տիկնոջը, որ նա իր խանութը ծախի։ Ի՞նչ կապ ունեմ դրա հետ ես։ Իսկ թե ո՞վ ում հետ է վիճաբանել, ես հո իմ բոլոր բարեկամների արարքների եւ գործարքների համար պատասխանատո՞ւ չեմ։ 

- Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ Սյունիքի մարզում ձեզ չեն սիրում։ Ու եթե վստահենք մամուլի տարբեր միջոցներում հրապարակված սյունիքցիների նամակներին, ձեզ ատում են, ձեզանից վախենում են` ասելով, որ մարզում ձեզ հռչակել եք «ցար ի բոգ»։

- Նման ստոր բաներ տարածում են նրանք, ում անգամ իրենց տանը չեն ընդունում։ Այ ստորներ, դուք ի՞նչ գիտեք՝ ժողովուրդը ինձ սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում։ Ես հինգ անգամ 80-ից 85 տոկոսով ընտրվել եմ, վերջին անգամ` 2003-ին, ընտրվել եմ 82 տոկոսով, այ ստորներ, այ տականքներ, այդ ո՞նց եղավ, որ ժողովուրդը ինձ ատեց։ 

- Ասում են, մասնավորապես Գորիսում ինչ հնարավոր է եղել՝ սեփականաշնորհել եք դուք կամ ձեր մերձավորները։ Ինչն էլ ամբողջությամբ չեք վերցրել, այնտեղ փայը ունեք։

- Ոչ թե մեծ գործարան կամ խանութ, մի հատ բուդկա ասեն, որ ես սեփականաշնորհել եմ։ Նման բաներ գրողները, որ Լոնդիկի (Արտակարգ իրավիճակների վարչության պետ Էդիկ Բարսեղյանի-Ն.Զ.) երկու կոպեկով ստորություններ են գրում, թող մեկը կանգնի ու ասի, որ ես ամբողջ մարզի կտրվածքով մի հատ բուդկա վերցրել ու սեփականաշնորհել եմ։ Ի՞նչ սեփականաշնորհման, ի՞նչ չսիրելու մասին է խոսքը։ Իրենք իրենց որոշել են, որ մարզի բնակչությունը ինձ չի սիրում։ Ընդամենը ապրիլ ամսին ողջ մարզի կտրվածքով սոցհարցում ենք արել, եւ մարզի բնակիչների 85 տոկոսը ինձ վստահում է։ Էդ ո՞նց դառավ, որ ատեցին։

- Այսինքն, դուք վստահ եք, որ մամուլում ձեր դեմ տպագրվող նյութերի պատվիրատուն Էդիկ Բարսեղյա՞նն է։

- Ես ոչ թե վստահ եմ, այլ դա հաստատ գիտեմ։ Այդ ողջ ստորությունը կազմակերպվում է այդ ստորի կողմից, եւ ես անգամ գիտեմ, թե այդ նամակները նա ո՞ւմ միջոցով է ուղարկել տարբեր թերթերի։

- Իսկ չե՞ք պարզել, թե ինչու է նա ձեր դեմ նյութեր պատվիրում։

- Ես նրա հետ խոսելու, նրա հետ հարաբերություն պարզելու բան չունեմ, որովհետեւ նա ստորի մեկն է։ Նա իր հոր, իր եղբոր, իր որդու նկատմամբ սրբություն չունի, ես նման մարդու հետ ի՞նչ պետք է խոսեմ։ Մի մարդ, որը իր կնոջը տանի օդանավակայանի ճանապարհին նախկին «Քյաբաբ Ժորայի» օբյեկտում դնի, որ  հսկի, թե ո՞վ քանի կոպեկ է փախցնում, ես նման ստորի հետ ի՞նչ պարզեմ։

- Էդիկ Բարսեղյանի վերադասնե՞րն էլ նրա հետ չեն խոսել։

- Իհարկե, խոսել են, բայց քանի որ այդ մարդը ոչ մի սրբություն չունի, իր բնավորության համաձայն` նա ամեն ինչ ստորաբար հերքում է։ Բայց երբ լոնդիկները սոված սատկում էին, Խաչատրյան Սուրիկը խորհրդային տարիների իր աշխատանքով օրական 5 հազար ռուբլի փող էր աշխատում։ 

- Այդուհանդերձ, կարծիք կա, որ ձեզ «պահում» է ՊՆախարար Սերժ  Սարգսյանը։

- Ես չգիտեմ` ով է ինձ պահում, բայց ես գիտեմ, որ ես մարզպետ եմ նշանակվել նախագահի համաձայնությամբ, ու երկուսի հետ էլ իմ հարաբերությունները շատ ջերմ են։

- Պարոն Խաչատրյան, ձեզ ե՞ւս վարչապետն ու Սերժ Սարգսյանը հրահանգել են ողջ մարզի ռեսուրսները մոբիլիզացնել՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու համար։

- Նման բան չկա, նման բան ինձ չի ասվել, եւ ես ինձ թույլ չեմ տա որեւէ մեկին ստիպողաբար, զաստավիտով բերել Հանրապետական։ 

- Իսկ եղե՞լ է հրահանգ՝ աշխատել ընդդեմ «Բարգավաճ Հայաստանի»։

- Նման հրահանգ առավել եւս չի եղել, եւ ես գիտեմ, որ այդ կուսակցությունների միջեւ նորմալ հարաբերություններ են։ Ու, բացի այդ, նման հրահանգները ես կատարող չեմ։

- Սերժ Սարգսյանը պատրաստվում է դառնալ ՀՀԿ անդամ։ Ձեր կարծիքով` ի՞նչ է տալու ՀՀԿ-ին ՊՆախարարի անդամակցությունը։

- Սերժ Սարգսյանը նոր չէ հանրապետական. եթե հիշում եք, 2003-ին նա ՀՀԿ ցուցակում էր։ Ու դեռ պարզ էլ չի, թե ինքը ի՞նչ ձեւով է դառնալու կուսակցության անդամ ՝ առաջնորդի՞, թե՞ համանախագահի, կամ ընդհանրապես դառնալո՞ւ է կուսակցության անդամ։

- ՀՀԿ-ում մի թեւ կա, որի կարծիքով` Սերժ Սարգսյանը չպետք է դառնա ՀՀԿ առաջնորդ։ Դուք ե՞ւս այդ թեւում եք։

- Ես նման խնդիրների չեմ խառնվում։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
4506 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ