Նոր էքսպերիմենտ. եւ կրկին Սերժի մատը 

14/07/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հուլիսի 14-ի համարում

Սերժ Սարգսյանի մատը կրկին դարձել է քաղաքական սկանդալի անմիջական  մասնակից։ Հայկոմկուսի ղեկավարությունը Կոմկուսից ժամանակին հեռացված Յուրի Մանուկյանին, Վազգեն Սաֆարյանին, Նորիկ Պետրոսյանին, Սանատրուկ Սահակյանին եւ  Խորեն Սարգսյանին մեղադրում է իշխանությունների պատվերով միավորվելու եւ ապագա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար ձախաթեւյան գաղափարական հենք ապահովելու մեջ։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի մեկ այլ մատը մասնակից է այլ՝ աջ-լիբերալ գաղափարական դաշինքի ձեւավորման գործում, որը կազմվելու է Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ով, Խոսրով Հարությունյանի ՔԴՄ-ով եւ Արմեն Դարբինյանի «Արժանապատիվ ապագայով»։

Եւ եթե այս երկու բեւեռներին գումարվում է պահպանողական-նժդեհյան Հանրապետականը, ապա իրականանում է Սերժ Սարգսյանի ծրագիրը՝ դառնալ ողջ գաղափարական-քաղաքական դաշտը ծածկող կուսակցությունների միասնական թեկնածուն։ Եւ ահա, ՊՆախարարի համար ձախ ուժերի աջակցությունը ապահովելու մեջ են ՀԿԿ-ում մեղադրում Կոմկուսից հեռացվածներին, որոնք մինչեւ աշուն պատրաստվում են համախմբվել մեկ կուսակցության մեջ եւ անցկացնել ՀԿԿ 36-րդ համագումարը, որը ՀԿԿ-ից վտարվածները համարում են 2004-ի նոյեմբերից կիսատ մնացած եւ ոչ լեգիտիմ։

Թե ինչպե՞ս են մեկ ընդհանուր կուսակցության մեջ գոյատեւելու, ասենք, Սանատրուկ Սահակյանը, Նորիկ Պետրոսյանը, Թռչունիչն ու Յուրի Մանուկյանը, ոչ մի կերպ չկարողացանք պատկերացնել, որովհետեւ անմիջապես հիշեցինք Յուրի Մանուկյանին, որը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ավելի է սիրում, քան Լենինին եւ Մարքսին, եւ անգամ իր սիրելի անեծքն ունի. «Այսօրվա ընդդիմադիրները հայախոս թուրքեր են, եւ ովքեր պահանջում են Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, դրանք թուրք են»,- տարբեր եթերներից պարբերաբար անիծում էր Յուրի Մանուկյանը։ Ավելին, ինչպես երդվում է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Գեղամիչը, Յուրի Մանուկյանն անգամ ասել է, որ ինքը թքած ունի մարքսիզմ-լենինիզմի վրա։ Մինչդեռ, երիտասարդ կոմունիստ Սանատրուկ Սահակյանը, որի գլխավերեւում մշտապես Ստալինի եւ Չե Գեվարայի նկարներն են, մեկ այլ կարգախոսի հեղինակ է, որը բազմաթիվ անգամներ հնչեցրել է միացյալ ընդդիմության հանրահավաքներում.

«Ավելի լավ է մեր նախագահը լիներ թուրք, քան Ռոբերտ Քոչարյանը»,- այսպես էր ասում ընկեր Սահակյանը։ Եւ ահա թուրքերի, Ռոբերտ Քոչարյանի ու մարքսիզմ-լենինիզմի հարցում նման սկզբունքային գաղափարական տարաձայնություններ ունեցող կոմունիստները պատրաստվում են միավորվել։ Ուրեմն ճի՞շտ է Ռուբեն Թովմասյանը, որ այդ միավորումը հանուն իշխանությունների է:

«Ինչքան ուզում է` թող Թովմասյանը զառանցի. ես նրա զառանցանքներին ու վայրահաչություններին չեմ արձագանքելու։ Նա մի մարդ է, որը իշխանությունների պատվերով պառակտեց Կոմկուսը, եւ հիմա այդ կուսակցությունում մնացել է ընդամենը 4,5 մարդ, որովհետեւ այնտեղ կան անձինք, որոնք մի ամբողջական մարդու կշիռ էլ չունեն։ Մենք միավորվում ենք, որպեսզի վերականգնենք այսօր դե ֆակտո գոյություն չունեցող Կոմկուսը, որովհետեւ 2004-ի նոյեմբերին տեղի ունեցած կուսակցության 36-րդ համագումարը, որը անց է կացվել կարմիր բերետավորների եւ դուբինկաների ներքո, լեգիտիմ չէր,  եւ 2004-ից այս կողմ Հայաստանի կոմունիստական կուսակցություն գոյություն չունի։ Իսկ ՀԿԿ առաջին եւ մնացած քարտուղարները լեգիտիմ չեն։ Մենք մինչեւ աշուն կհրավիրենք ՀՀԿ իրական 36-րդ համագումարը եւ Հայաստանի կոմկուսը նորից կվերածնվի։

Իսկ Թովմասյանը եւ Խառատյանը, իբր մարքսիզմ-լենինիզմի գաղափարակիրներ լինելով, նրանցից մեկը մասնավոր համալսարան է պահում, աղջիկն էլ վճռաբեկ դատարանի դատավոր է, Թովմասյանի մասին էլ տեղեկություններ կան, որ «ՍՍՌ» անունով կազինո ունի։ Իմպերիալիզմի եւ մասնավոր սեփականության դեմ պայքարող կուսակցության ղեկավարները նույն այդ իմպերիալիզմի կարկառուն դեմքեր են դարձել։ Բայց մենք վերականգնելու ենք Մարքս-լենինյան գաղափարների վրա խարսխված իրական Կոմկուսը, ինչքան էլ թովմասյաններն ու մյուսները վայրահաչեն»,- ասում է երիտասարդ կոմունիստ Սանատրուկ Սահակյանը։ Ինչ վերաբերում է այս իշխանություններին անսահման սիրող Յուրի Մանուկյանին, ապա թե՛ Սանատրուկը եւ թե՛ Խորեն Թռչունիչը երեկ մեզ կոնֆիդենցիալ կարգով վստահեցրին, որ իրենք բանակցել են Յուրի Մանուկյանի հետ, եւ նա կարծես թե հակված է այլեւս չսիրել Քոչարյանին եւ Սերժին։

Համենայնդեպս, եթե անգամ սիրի էլ, ապա ոչ այնպես, որ մթագնվի նրա լենինյան կողմնորոշումը։ Ու մինչ ժամանակը ցույց կտա, թե Սերժ Սարգսյանի մատը ո՞ր կոմունիստների հետ է, երեկ ՀԿԿ բյուրոն եւ ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեն ընդունել են հայտարարություն, որտեղ Կոմկուսից հեռացվածներին մեղադրում են դավաճանության, անսկզբունքայնության, կարիերիզմի, իրենց ջուր տված ջրհորի մեջ թքելու եւ հակակոմունիստական հիստերիա հրահրելու մեջ։ «Նրանց մենք թույլ չենք տալու վերակենդանանալ»,- ՀԿԿ-ի անունից միավորվող հեռացվածներին սպառնաց Կոմկուսի Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Գեղամիչը։

Չեղած Կոմկուսի անունից ընդունված երկու հայտարարությունների մեջ հեռացվածներին, ու հատկապես Սանատրուկ Սահակյանին, մանավանդ հետաքրքրել էր վերակենդանանալու պահը։ «Այն հիստերիան, որը Թովմասյանի 4,5 անդամանոց խմբակը բարձրացրել է, անզոր փորձեր են՝ իշխանություններից կախվելով վերակենդանանալու համար։ Եւ չնայած պատմության մեջ վերակենդանացման միայն մեկ անհաջող փորձ է եղել՝ Ֆրանկենշտեյնի փորձը, սակայն  ամենասարսափելին այն կլինի, որ սրանց իսկապես հաջողվի վերակենդանանալ»,¬ ասում է Սանատրուկ Սահակյանը։ Իսկ թե կդառնա՞ Սերժ Սարգսյանը մեր օրերի Ֆրանկենշտեյն ու մեծ վերակենդանացնող, ցույց կտա ժամանակը։

Նաիրա Զոհրաբյան     

Տպել
1778 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին