Իրանական գազը որակական առումով զիջում է ռուսականին, բայց երբ դու կախված ես մեկից՝ մեծ ռիսկ է․ Արտակ Մանուկյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար: Նշենք, որ նախորդ շաբաթ Գրիգորյանը Թեհրանում էր, որտեղ մասնակցում էր հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստին, նաեւ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Գրիգորյանի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունը միայն սկսված է եւ ներկայում չունի որեւէ թվայնացված պայմանավորվածության տեսք, բայց քննարկումը սկսված է եւ այն էլ՝ առաջին անգամ: Նա նաեւ նշել է, որ քննարկվում է ներքին սպառման գազ ստանալու եւ դրա դիմաց էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով վճարելու բանաձեւ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրանական գազը որակական առումով զիջում է ռուսական գազին:

- Պարոն Մանուկյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցում է Իրանի հետ ներքին սպառման գազ ստանալու համար: Նման բանակցությունները սովորաբար ինչքա՞ն ժամանակ են տեւում:

- Բանակցություններն ավարտվում են այն ժամանակ, երբ բոլոր դետալները քննարկվում են: Մամուլում սպրդած տեղեկություններով՝ բանակցություններում կետ կա, որ իրանական կողմից վճարման պայմաններն են քննարկվում: Դա բերելու է ինչպես դրական, այնպես էլ բացասական բաների, որովհետեւ իրանական արժույթը շատ ավելի հակված է ցնցումների կամ ունի շատ ավելի ցածր դիմադրողականություն: Ժամկետ չեմ կարող ասել, բայց, անխոս, այդ բանակցություններն առնվազն մշտական բնույթ պետք է ունենան՝ հենց միայն մեր ազգային անվտանգության տեսանկյունից ռիսկերի դիվերսիֆիկացման առումով: Թե երբ կավարտեն եւ էլ ավելի կմեծացնեն մեր բարեկամական հարաբերություններն Իրանի հետ՝ ես չեմ կարող ասել:

- Ինչպե՞ս եք վերաբերում Իրանից գազ ստանալու դիտարկվող տարբերակին եւ ի՞նչ կարող է սա տալ Հայաստանին:

- Մեր գազամատակարարման կառուցվածքում, եթե նայեք, պարսկական գազի բաղադրիչը որոշակիորեն ավելացել է: Այսինքն՝ մենք հիմա էլ ենք այդ հարաբերություններ իրականացնում: Երեւի թե այստեղ խոսքն էլ ավելի մեծացնելու մասին է: Եթե մենք հիմա  գազի դիմաց միայն էլեկտրաէներգիա տարբերակով ենք առաջնորդվում, այս պարագայում զուտ միայն գազի հիման վրա է իրականացվել: Սա ունի իր դրական եւ բացասական կողմերը: Դրական կողմերից պետք նշենք այն, որ սա հնարավորություն է ընձեռում նաեւ ուղղակիորեն դիվերսիֆիկացնել եւ էլ ավելի մեծացնել մեր բանակցային ուժը գործընկերների հետ հարաբերություններում: Ինչո՞ւ, քանի որ երբ ունենում ես այլընտրանք, կոնկրետ 1 մատակարարից քո կախվածությունն ու նրա բանակցային ուժը որոշակիորեն նվազում են: Բացասական կողմերից պետք նշեմ, որ եթե մենք այլ հավասար պայմաններում ուսումնասիրում ենք իրանական գազի որակական բաղադրիչը՝ այսպես ասած՝ գազի կալորիականությունը, եւ ուսումնասիրում ենք ռուսական գազն ու դրա կալորիականությունը, ապա իրանական գազը զիջում է, իսկ մեր սպառողի համար, ըստ էության, միեւնույն է, թե ինքը որ գազն է սպառում, էական է, թե այդ գազն ինչ ջերմատվություն է ապահովում իր համար: Այս առումով պետք է նշել, որ այլ հավասար պայմաններում իրանական կողմը պետք է շատ ավելի լավ պայմաններ առաջարկի, քան ռուսական գազն է, քանի որ, էլի եմ ասում, առաջին տպավորությամբ ռուսական գազը շատ ավելի մրցակցային է:

- Փաստորեն, իրանական ու ռուսական գազը որակական առումով իրարից բավականաչափ տարբերվո՞ւմ են:

- Այո, եւ եթե որպես երկիր դիտարկում եք ու համալիր էֆեկտն եք գնահատում, այստեղ ոչ միայն գազի գինն է կարեւոր, այլ նաեւ կարեւոր է այդ գազի իրական գինը: Այս առումով ուզում եմ շեշտադրել, որ որակական բաղադրիչը եւս չափազանց կարեւոր է:

- Հաշվի առնելով հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները՝ արդյոք Իրանից գազ ստանալու տարբերակը կարո՞ղ է ազդել դրանց վրա:

- Չեմ կարծում, որովհետեւ մենք հիմա էլ ենք ստանում: Այստեղ արդեն կամայական պետությունը՝ այդ թվում նաեւ Ռուսաստանը, ձգտում է իր երկրի շահերն առաջ տանել՝ նույնիսկ ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններում: Դրա դասական օրինակներից մեկը հենց այս շուկան է: Եթե մենք ուսումնասիրում ենք նույն ԵԱՏՄ-ն, որի հիմքում նաեւ որոշակիորեն դրված է ռուսական օրենսդրությունը, ապա ԵԱՏՄ համագործակցության համատեքստում՝ էներգետիկ բնագավառում, որպես երկարաժամկետ տեսլական էներգահամակարգերի ինտեգրացման գործընթացն է: Դա ենթադրում է, որ ռուսական սուբյեկտները, որոնք հավելյալ մրցակցային առավելություններ են ստանում՝ ի շնորհիվ էժան էներգետիկ ռեսուրսների, դրանով ավելի լավ պայմաններում են, քան տնտեսական միավորի մեջ գտնվող երկրները: Այս առնչությամբ եւս պետք է իրականացվի որոշակիորեն բալանսավորված քաղաքականություն, մինչդեռ մենք տեսնում ենք, որ կարծես թե այդ միտումները չկան:

- Գնային առումով որքա՞ն տարբերություն կարող է տալ, եթե, օրինակ, գազի մատակարարման համար հիմնական աղբյուրը դառնա Իրանը:

- Ես չափազանց սկեպտիկ (կասկածամիտ) եմ, որ մեր ամբողջ աղբյուրը կարող է լինել հավասարապես փոխարինելի: Անկախ նրանից, թե ով է այդ մատակարարը, կլինի դա Իրանը, Ռուսաստանը, երբ դու կախված ես մեկից, դա մեծ ռիսկ է: Ինչո՞ւ, որովհետեւ տեսաք՝ նույն էներգոհամակարգում եւ այլ բնագավառներում ինչքան դիվերսիֆիկացված հարաբերություններ ես ունենում՝ այդքան լավ է: Այս տեսանկյունից մենք կարող ենք խոսել, որ ապագայում պետք է ամեն ինչ անենք, որ իրանական գազի մասնաբաժինը որոշակիորեն նաեւ բարձրանա: Բայց չեմ կարծում, որ շատ մոտ ապագայում կտեսնենք այն, որ էլ ընդհանրապես Ռուսաստանից գազի մատակարարում չի լինի: Ինչո՞ւ, որովհետեւ դա առաջնային է: Ռուսաստանը աշխարհի մակարդակով խոշորագույն խաղացող է եւ, ըստ էության, բավականաչափ մրցակցային գներով է կարողանում եվրոպական երկրների համար մատակարարումներ իրականացնել: Ու, ինչպես նշեցի, որակական տեսանկյունից նույնպես գերազանցում է իրանական գազին: Բայց ակնհայտ է, որ մենք պետք է այս առնչությամբ փորձենք է՛լ ավելի սերտացնել իրանական կողմի հետ բանակցությունները ու այս կոնտեքստում՝ նաեւ մեր բանակցային ուժը այդ քննարկումներում:

- Փոխվարչապետը հայտարարել է գազի դիմաց էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով վճարելու բանաձեւի մասին: Ունե՞նք այդքան ռեսուրս այդպիսի փոխանակման համար, եւ արդյոք դրանք իրար համարժե՞ք են:

- Գնահատականները կարող են տարբեր լինել: Բայց, այնուհանդերձ, ես մի կարեւոր բան պետք է ասեմ: Էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց հարաբերությունը, որը մենք իրականացնում ենք Իրանի հետ, այն հարաբերությունն է, որն անկախ ԱՄՆ-ի կամ եվրամիության՝ Իրանի դեմ կիրառած պատժամիջոցներից, շարունականաբար բնույթի է ունենալու: Ինչո՞ւ, որովհետեւ դա հիմնված է ապրանքափոխանակության կամ, այսպես ասած, բարտերի հիման վրա: Այսինքն, այդտեղ զուտ ֆինանսական միջոցների շարժ եւ դրա հետեւանքով նաեւ հավելյալ վերահսկողական կամ կարգավորիչ ստանդարտների հասկացություն չկա: Կարծում եմ՝ չափազանց արդյունավետ համագործակցություն է հայ-իրանական հարաբերություններում, քանի որ ապրանքափոխանակություն է լինում, եւ դա մինչեւ այսօր ենթակա չի եղել որեւէ կարգի հավելյալ սահմանափակումների՝ նույնիսկ պատժամիջոցների ժամանակաշրջանում:

Մեր արտադրական հզորությունն այս պահին թերբեռնված է: Մեր տնտեսության մեջ էներգետիկ սպառումը դեռեւս այդ աստիճան չի մեծանում: Արդյունաբերական գիգանտ ձեռնարկություններ չկան, որ էականորեն մեծացնեն դրա սպառումը: Ասվածով հանդերձ՝ մենք պետք է հասկանանք, որ մեր ներքին սպառումը վստահաբար շատ ագրեսիվ աճի միտումներ  ցույց չի տալիս: Ու որպեսզի մենք մեծացնենք մեր դերատակարումը, պետք է նաեւ ձեռնամուխ լինենք մեր հարեւանների՝ մասնավորապես Վրաստանի հետ այդ հարաբերությունների խորացմանը՝ հաշվի առնելով նաեւ Իրանի համար որպես տրանզիտ երկիր լինելու հնարավորությունը:

Տպել
6493 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը