ԱԱԾ-ն քննություն է սկսել՝ պարզելու Նիգոյանի՝ Երեւանի փոխքաղաքապետին հասցեագրած մեղադրանքը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը:

Օրեր առաջ Նիգոյանը հայտարարել էր, որ Երեւանի  փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին ավելի քան 8 միլիոն դրամի վնաս է հասցրել: Երեք օր տեւած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզել է կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը: Պարզվել, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերող որեւէ փաստաթուղթ առկա չէ, եւ որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Նիգոյանը նկատում է, որ Երեւանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1-ից, այսինքն մայիսի 1-ից մինչեւ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ:

«Նախ, վերահաստատում եմ հետեւյալը` ես պատասխանատու եմ գրածս եւ արտաբերածս ամեն բառի ու մեղադրանքի համար: ԱԱԾ աշխատակիցն ասում է՝ պարոն Նիգոյան, Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել: Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետեւ քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, եւ դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»,-մասնավորապես գրել է Նիգոյանը:

Վերջինս վստահեցրել էր, որ որեւէ ընկերություն չի գնա մեծ ֆինանսական ռիսկի՝ հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը: «Ստացվում է, որ տարին կփակվի՝ այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որեւէ բարերար, տնտեսվարող, այնուամենայնիվ, համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ՝ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»,-ավելի վաղ գրել էր Նիգոյանն:

Նիգոյանի հայտարարությանները փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրպարտություն էր որակել:

«Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում  հայտնեց Նիգոյանի պնդումներից որեւէ մեկը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել էր, որ որեւէ աճուրդային գործընթաց իր համակարգային տիրույթում չէ. «Գործողություններից եւ խնդրից քաջատեղյակ եմ: Գիտեմ, որ տարածքները նախկինում վարձակալության են տրվել կարճաժամկետ: Մենք հանդիպել ենք բոլոր տնտեսվարողների հետ, որոնք մեկ տարվա պայմանագրեր են ունեցել եւ չիմանալով իրենց հետագա անելիքները՝ միլիոնների ներդրումներ են արել: Աճուրդներն ավելի թափանցիկ դարձնելու համար մենք չենք ուզել մեկ ամսով տարածք տրամադրել մարդկանց: Այդ մեկուկես ամսիները մենք դիտավորյալ ենք ազատ թողել, որպեսզի մարդկանց մոտ կաշկանդվածություն չլինի, որ այդ տարածքն արդեն ինչ-որ մեկն է շահագործում, որ ինչ-որ մեկից բիզնես են խլում: Թողել ենք ազատ, որպեսզի ամեն ինչ ավելի մասնակցային լինի, գան նայեն ու երկարաժամկետ պայմանագրեր կնքեն»:

Տպել
25147 դիտում

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ