Վերադարձնել երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները, բռնագրավել հանցավոր ծագում ունեցող գույքը. գլխավոր դատախազի ելույթը

Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության, այդ համատեքստում մասնակից երկրների օրենսդրությունները ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 5-րդ՝ «Ակտիվների վերադարձման միջոցների մասին» գլխի ներքո նախատեսված նորմերին համապատասխանեցնելու գործընթացին վերաբերող հարցեր: Որոշվել է մասնակից երկրների միջև շարունակել այս ուղղությամբ տեղեկատվության ակտիվ փոխանակումը՝ շեշտադրումը կատարելով հատկապես ակտիվների վերադարձման ոլորտում իրավական փոխօգնության պրակտիկայի բարելավման և արդյունավետության բարձրացման կառուցակարգերի վրա:

Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակություններն ներկայացրել են կոռուպցիայի հակազդման սեփական փորձը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել անցած տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթություններին ու հետապնդած խնդիրներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պատճառված վնասների վերակագնման ոլորտներում հիմնական արդյունքներին վերաբերող ելույթով:

Արթուր Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալներ, քանի որ դրանք հիմնված են դրսևորվող քաղաքական կամքի, հասարակության լիարժեք օժանդակության, իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի և վճռականության, ինչպես նաև ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք կառուցակարգերի՝ մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող  և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ այս բազայի հենքին Հայաստանը ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացումը տեսնում է հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագրավման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու և օրինական տիրապետողին հանձնելու իրավական մեխանիզմների կատարելագործման, հակակոռուպցիոն կենտրոնացված մոդելի ստեղծման և այլ կոնցեպտուալ ուղղություններով:

«Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը»,-հավելել է Արթուր Դավթյանը: 

Փոխըմբռնման, վստահության և կառուցողական երխոսության ոգով անցկացված Խորհրդի նիստի ընթացքում ընդհանուր առմամբ ընդունվել է 10 որոշում, որոնք վերաբերում են  ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի իրականացման արդյունքներին, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրով առաջիկա մեկ տարվա համար նախատեսված միջոցառումներին: Մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատել նախորդ տարի անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական հակակոռուպցիոն մրցույթը, ինչից ելնելով որոշվել է այս տարի ևս նման միջոցառում անցկացնել:  

Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ նախորդ տարվա ընթացքում Միջպետական խորհրդի գործունեության դինամիկան և արդյունավետությունը՝ նիստի ընթացքում սահմանված կարգով նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

Որոշվել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում:

Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արթուր Դավթյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ առանձին երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: 

Տպել
17642 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց