Սեւանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է. Էրիկ Գրիգորյան

Սեւանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով  բարձր է, լճի մաքրման համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով լրացուցիչ գումար կհատկացվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ 

Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։ Ավելին՝ 5 մլն խմ ջուր էլ Արփա-Սեւանի միջոցով թափվել է Սեւանա լիճ. «Սպասում ենք, որ այս թիվը կավելանա»,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով լճի մաքրման աշխատանքներին՝ նախարարն ասաց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում 770 հա տարածք է մաքրվելու։

Մինչ կատարվելիք աշխատանքներին անդրադառնալը՝ պաշտոնյան ներկայացրեց նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքները, որոնք, ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, չեն կատարվել։

Գրիգորյանը ցուցադրեց 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն՝ Սեւանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել.

«Բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրում չի կատարվել, կոճղերը մնացել են ջրի մեջ ամբողջ ծավալներով։ Այս ամենը 700 հա է կազմում։ Այսինքն՝ տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում 30 տոկոսով աշխատանքներ են կատարվել, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել են ջրի մեջ, Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել։ Այսինքն՝ պետությունը տարբեր տարիներին գումարներ է հատկացրել Սեիանում այս մաքրումներն իրականացնելու համար, բայց մի դեպքում կտրվել, փայտանյութը հանվել է, իսկ կոճղը մնացել ջրում»,- նշեց նախարարը:

Գրիգորյանն ասաց, որ 2015-2017 թվականի մաքրման բոլոր աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ նախահաշիվներ, հանձնման, ընդունման ակտեր եւ այլն, հավաքագրվել ու տրվել է Գլխավոր դատախազությանը։

Անդրադառնալով լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ Գրիգորյանն ասաց, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, կատարվել են մաքրման կայանների ուսումնասիրություններ. «Երեք՝ Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կան մեխանիկական մաքրման կայաններ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել՝ վերցնելով տվյալներ ե՛ւ «Վեոլիա ջուր» ընկերությունից, ե՛ւ արտադրողներից, ու երեք մաքրման կայանների վերաբերյալ կառավարությանը ներկայացրել ենք գնառաջարկ, թե այդ երեք քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։ Հենց այս պահին իրականացվում են գետերի մաքրման ուսումնասիրություններ, որովհետև վարչապետի աշխատակազմի հետ ունենք համաձայնություն, որ կհաշվարկվի, թե այդ ծախսերն ինչքան կլինեն։ Դրանից հետո նույնպես կդիմենք, որ այդ գումարները ստանանք»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։

Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ այդքան գումար կտրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց. «Խոսքն այն մասին է, որ մենք ուսումնասիրել ենք՝ ինչ տարբերակներ կան իրավիճակից դուրս գալու համար, մենք ներկայացրել ենք այս տարբերակը։ Այժմ էլ մենք առաջարկներ ստանում ենք ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ Ռուսաստանից, այլ երկրներից»։

Նախարարի կարծիքով՝ այսօր Սեւանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է. «Եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սեւանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միեւնույն է՝ բացարձակապես բավարար չէ։ Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է ու այդ ամենը պետք է վերականգնվի։ Սեւանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի»:

Նախարարն անդրադարձավ նաեւ որոշ փաթեթների, որոնք Սեւանի հետ կապ ունեն: Գրիգորյանը հայտնեց՝ Արարատյան դաշտում ջրապահանջարկի նվազեցման մասով 409 մլն դրամի հայտ է ներկայացվել կառավարություն՝ լքված ինքնաշատրվանող հորերի կոնսերվացման, լուծարման համար. «Այդպիսով ջուրն այդտեղ, ըստ էության, ավել կլինի, նաեւ պահանջարկը կնվազի»:

Նախարարի խոսքով՝ ընթացքի մեջ են նաեւ մյուս գործընթացները՝ լուծումների հարցում օգնություն ստանալու համար գերմանական ինստիտուտներին դիմելը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելը, որպեսզի Սեւանին կենսոլորտային պահպանավայրի կարգավիճակ տրվի:

Տպել
7674 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին