Վարչապետի առաջարկով տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու հարցը հանվեց օրակարգից

Այսօր կառավարության նիստում քննարկվեց կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու հարցը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա ամրակցվում է առողջապահության տեսչական մարմնին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ՝ 73 մեքենա ամրագրվում է բոլոր տեսչական մարմիններին:

Աղաջանյանի խոսքով՝ այդ 73 ավտոմեքենան այս պահին օգտագործվում են տեսչական մարմինների կողմից:

«Այս որոշմամբ մենք ընդամենը կատարում ենք 2005 թվականի կառավարության որոշման պահանջը, ըստ որի՝ կառավարությունը պետք է հաստատի բոլոր մարմիններում ծառայողական ավտոմեքենաների առավելագույն թիվը»,- ասաց Աղաջանյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ խոսքը չի գնում վարչութան պետերին մեքենաներ ամրակցելու մասին, այլ՝ վարչություններին տրամադրելուն. «Դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ նրանք օրական որոշակի քանակի կանչեր են ունենում» - ասաց Աղաջանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ այս հարցը պետք է մանրամասն քննարկել, որպեսզի իրենք իրենց արած հայտարարությունների հետ ունենան 100 տոկոս համապատասխանություն. «Եկեք հարցը հանենք օրակարգից»,- ասաց վարչապետը:

Տպել
9340 դիտում

Հրշեջ-փրկարարները երեկ մարել են մոտ 11.9 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վթարի պատճառով 3 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մի քանի համայնքում

Հրաչյա Պապինյանը թողնում է Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը

Թթուջուր և Չքնաղ գյուղերի դաշտամիջյան հատվածում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու