«Հիմար ու անխելք». հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը

11/07/2019 schedule10:50

Դիվանագիտական վիճաբանություն սկսվեց ԱՄՆ-ի ու Բեծ Բրիտանիայի միջեւ, երբ ստացվեցին տեղեկություններ, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքը Լոնդոն ուղարկած իր հաղորդագրության մեջ Դոնալդ Թրամփի ղեկավարած Սպիտակ տունն անվանում է անգործուն, «անկանխատեսելի եւ անհասկանալի»։

Ինչպես հայտնում է Ամերկայի ձայնը, Թրամփն ավելի ուշ ասել էր, թե իրենք այլեւս գործ չեն ունենա այդ դեսպանի հետ ու նրան անվանել էր «հիմար մարդ»։ Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը սակայն հայտարարել էր, թե արտաքին գերատեսչությունների միջեւ հարաբերությունները մնացել են անփոփոխ ու կմնան այդպիսին, քանի դեռ չի ստացվել հատուկ կարգադրություն Սպիտակ տնից։

Դարոքը, չնայած ունենալով իր երկրի վարչապետի լիակատար աջակցությունը, որոշեց ներկայացնել հրաժարական ու այդ քայլին դիմեց չորեքշաբթի օրը։ Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը նա հրաժարվել էր Սպիտակ տուն կատարելիք այցից, երբ կարդացել էր Թրամփի թվիթերյան էջը, ուր նախագահն իրեն անվանում է «հիմար ու անխելք»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերըմի Հանթն ասել էր, թե չնայած ինքը չի կիսում ԱՄՆ-ի վարչակազմի մասին իր երկրի դեսպանի գնահատականները, բայց պաշտպանում է անկեղծ գնահատականներով հանդես գալու նրա իրավունքը։ “Մենք կուզենայինք, որ աշխարհի բոլոր երկրներում մեր դիվանագետները լինեին այդքան անկեղծ”, - ասել է նա։

Իսկ ինչպես ԱՄՆ-ի պետդեպարտամենտն է հայտարարել, դիվանագիտական այս խժդժոցը չի կարող ազդեցություն թողնել ամերիկա-բրիտանական հարաբերությունների վրա։

Մեծ Բրիտանիան պատրաստվում է եկող շաբաթների ընթացքում ընտրել նոր վարչապետ, մի բան, որը Թրամփը համարում է լավ նորություն ՝՝հիանալի Միացյալ Թագավորության համար՛՛։ Այնպես որ երկրի նոր վարչապետն արդեն կնշանակի նոր դեսպան ԱՄՆ-ում, քանի դեռ ներկա իշխանությունները փորձում են հայտնաբերել դեսպանի կողմից Լոնդոն ուղարկված գաղտնի հաղորդագրությունը տարածած անձնավորությանը։

Տպել
1804 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին