«Կամուրջ» հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժվել է

«Կամուրջ» հուշարձանի տարածքում օրեր առաջ տեղադրված լողավազանն ապամոնտաժվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Օշականի համայնքապետ Արամ Ներսիսյանը: «Կամուրջ» հուշարձանը հաշվառված է Արագածոտնի մարզի Օշական գյուղում:

Ավելի վաղ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել էր, որ լողավազանի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են: Մարզպետի խոսքով՝ լողավազանը տեղադրվել էր առանց լիազոր մարմնի թույլտվության եւ խաթարում էր հուշարձանի արտաքին տեսքը: 

«Ինձ համար էական էլ չէ, թե ով է տեղադրել, միայն մի բան է հստակ, այդտեղ լողավազան տեղադրելը միանշանակ անթույլատրելի էր: Ապամոնտաժման ժամկետ մինչեւ ամսի 15-ն էր տրված, բայց դա այդքան ձգձգվելու իրավունք չունի, շատ արագ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի տարածքը բերվի նախնական տեսքին»,-նշել էր մարզպետը:

Հուշարձանի տարածքում լողավազանի խնդրով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել էր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել ՀՀ Արագածոտնի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի Օշական գյուղում հաշվառված պետական սեփականություն համարվող հանրապետական նշանակության Կամուրջ հուշարձանի պահպանական գոտու տարածքում տեղադրված լողավազանն ապամոնտաժելու համար:

Տպել
2368 դիտում

Արագիլների անկման կապակցությամբ Հրազդան գետի, Հովտաշենին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշխատանքներ են իրականցվում

ՔԿ պարզաբանումը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու գործի վերաբերյալ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատարին

Բացի աշխատանքից՝ բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա․ Նիկոլ Փաշինյան

Նեթանյահուն դարձել է Իսրայելի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը

Սեւանի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքը. վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին

«Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես համաժողովի ընթացքում ներդրումային ծրագրեր ներկայացրին մոտ 50 ընկերություններ եւ անհատներ

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլեւ մեծ քաղաքացի․ Արմեն Սարգսյան

Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ում խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին

Հայաստանի Հանրապետությունը պետք է վերագտնի արդյունաբերական երկրի իր երբեմնի փառքը. վարչապետ

ՄԻՊ-ն ամփոփել է Իջեւանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով որոնվողին գտել են Ուջան գյուղում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են դատական, հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումները

Դատարանը վարույթ է ընդունել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի

Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

Դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Օձունի մոտ շրջվել է. 2 մարդ տեղափոխվել է Ալավերդու ԲԿ

Կոռուպցիոն համակարգին ուղղակիորեն կապված տնտեսական համակարգի հետ կոմպրոմիս չի լինելու․ վարչապետ (ուղիղ)

Անցնող շաբաթ հակառակորդը Արցախի դիրքապահների ուղղությամբ արձակել է 900 կրակոց

Ոստիկանները Երեւանի Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 31-ամյա գրպանահատի