Մենք պետք է կարողանանք հայկական դասական երաժշտությունը արժանվույն ներկայացնել աշխարհին. Աննա Հակոբյան (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը: 

Շնորհավորելով համատեղ համագործակցության մեկնարկի կապակցությամբ Աննա Հակոբյանը շեշտել է, որ ստորագրվելիք համաձայնագրի արդյունքում Հայաստանում կարճ ժամանակահատվածում դասական երաժշտությունը կարձանագրի մեծ արդյունքներ և ավելի բարձր մակարդակի վրա կկանգնի:  «Ինչո՞ւ է սա կարևոր, սա կարևոր է, որովհետև այն որակը, որը մենք ունենք Հայաստանում, այն որակը որը մատուցում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, այն կատարելության հասնող որակը, որը մատուցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, մենք իրավունք չունենք նրանց հետ այդպես վարվել: Դա ոչ թե մեր հարստությունն է, այլ այն է ինչ ժամանակակից լեզվով ասած պետք է «վաճառենք» աշխարհին և թանկ «վաճառենք»: Բայց դա ջանք, աշխատանք է պահանջում»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ նվագախմբերը ունեցած արդյունքին հասել սեփական նախաձեռնողականության և, ըստ էության, առանց աշխատավարձի աշխատելու կամ նվազագույն դրամական միջոցներով առավելագույնն անելու ճանապարհով: «Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարևոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ, մեր առաջ դնել շատ ավելի մեծ նպատակներ և հնարավորություններ ստեղծել որպեսզի մենք կարողանանք այն ինչ ունենք աշխարհին ներկայացնենք արժանվյուն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում: Հայ երաժիշտը տաղանդավոր և հայ երաժիշտը Հայաստանի սահմաններից դուրս հասնում է համաշխարհային փառքի: Մենք այդ փառքը պետք է բերենք այստեղ: Այսօրվա հուշագիրը դեպի դա տանող ճանապարհի առաջին քայլն է և ես հավատում եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք կարճ ժամանակում ունենալ շատ լավ արդյունքներ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ համագործակցության ամենակարևոր արդյունք կլինի այն, որ դասական երաժշտություն սիրող զբոսաշրջիկների թվի աճ կգրանցվի: 

«Դասական ակադեմիական  արվեստը մեզ համար մեծագույն հարստություն է, որը պետք  է պահպանել ու զարգացնել: Այն կարող է օգնել մեզ հարստացնել մեր երկիրն ու տնտեսությունը: Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,-շեշտել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Իմ քայլը» հիմնադրամը երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, սոցիալ-առողջապահական և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում։ Հայաստանում դասական երաժշտության զարգացման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը ձևավորել է «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» խումբը, որի շրջանակում աջակցություն է ցուցաբերվում դասական երաժշտության ոլորտի մի շարք կառույցների։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման և կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

Տպել
1979 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց