Մեր խմբերը չպիտի չնչին աշխատավարձի համար դիմեն որեւէ մեծահարուստի կամ հիմնադրամի, դա մեզ պատիվ չի բերում. Հակոբյան

Մի քանի ամիսների ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամը 514 միլիոն 866 հազար դրամ գումար է տրամադրել դասական երաժշտության կոլեկտիվներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի եւ դասական երաժշտության կոլեկտիվների միջեւ հուշագիրը ստորագրվեց 2018 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագրի շրջանակներում։

Մինչեւ այդ «Իմ քայլը» հիմնադրամը կոլեկտիվներին որոշակիորեն աջակցել է առանց հուշագրի: Խնդիրն առաջացել էր թավշյա հեղափոխությունից հետո, երբ կոլեկտիվների աջակցությունը դադարեցվել էր տարբեր կազմակերպությունենրի եւ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից:

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը վստահություն հայտնեց, որ հուշագրի շրջանակներում, եթե բոլորը կատարեն իրենց պարտավորությունները՝ կարճ ժամանակում դասական երաժշտությունը Հայաստանում բոլորովին նոր մակարդակի կբարձրանա:

«Այն որակը, որ մենք ունենք Հայաստանում իրավունք չունենք վարվել այնպես ինչպես վարվել ենք երկար տարիներ, որովհետեւ սա մեր հարստություններից է, այն է, ինչ մենք պետք է վաճառենք աշխարհին, թանկ վաճառենք: Դրա համար մեծ ջանք է պահանջվում: Այստեղ հավաքվածները մինչեւ հիմա ինչի որ հասել են, հասել են սեփական աշխատանքի, նախաձեռնողականության շնորհիվ: Ըստ էության աշխատել են առանց աշխատավարձի, մինիմում ֆինանասական միջոցներով մաքսիմումն անելու ճանապարհով»,-ասաց Աննա Հակոբյանը:

Հուշագրի շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամն աջակցելու է Կոմիտասի անվան ազգային քառյակին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին եւ «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնին:

Նշվածներից բացի՝ հուշագրին միացավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

«Մեր խմբերը չպիտի ստիպված լինեն չնչին աշխատավարձի խնդիր լուծել, դիմել որեւէ հիմնադրամի կամ որեւէ մեծահարուստի, դա մեզ պատիվ չի բերում: Մեզ համար կարեւոր է փոխել այդ իրավիճակը»,-ասաց Աննա Հակոբյանը:

Հուշագիրը ստորագրելու համար ներկա էին վերը նշված բոլոր կոլեկտիվների ղեկավարները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, Հովեր պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը եւ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը:

Տպել
4490 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց