Կաշառք է վերցրել. ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

10/07/2019 schedule14:00

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել  է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք:

Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին  քաղաքացիական գործով  բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար:

Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Տպել
12774 դիտում

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել

Երեւանի տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը. գրաֆիկ, սակագին ու երթուղիներ (լուսանկարներ)

Դեբեդավանի փոքրիկները նոր ու գունեղ մանկապարտեզ կունենան. նորոգմանն աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը

Ս. Խաչատրյանի հագուստի վրա առկա էին այնպիսի վնասվածքներ, որ առկա չեն իր մարմնի վրա. կրկնակի փորձաքննություն է նշանակվել

Դանակահարություն` Սևանում. կասկածյալը վրեժխնդիր է եղել եղբոր համար

Սիս գյուղի ճանապարհը նորոգվում է, Սամվելն էլ գոհ է. Սուրեն Պապիկյան

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աղետների ռիսկի նվազեցման գծով հատուկ հանձնակատարին

Շատ վատ կլիներ, որ Նիկոլը լավամարդ լինելու համար թույլ տար ծառ կտրեին, իրեն էլ գովեին ու կենացը խմեին. Արամ Սարգսյան

Հայոց բանակը պետք է լինի ամենամարտունակը. վարչապետը ծանոթացել է զինծառայողների նոր սննդակարգին

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ընդլայնելու է բիզնեսն Իսպանիայում

Հայտարարություն մրցույթի մասին

ՊՆ-ում ֆիննական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորի լիազորությունները կկասեցվեն

Հայաստանը մտադիր է մեծացնել երկրի դիմադրողականությունն աղետների ռիսկերի նկատմամբ․ Ավինայն

Դատավորը կասկածներ ունի, որ իր աշխատասենյակի խուզարկությունը կարող է կապ ունենալ Քոչարյանի գործի հետ. ԲԴԽ անդամ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թբիլիսյան խճուղի-Զ.Քանաքեռցու փողոց խաչմերուկում․ ոստիկանություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր․ հարուցվել է քրեական գործ