Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին եւ պատգամ հղել

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին՝ առաջնորդությամբ  Բոստոնի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի և Օլբանիի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Դուդուկչյանի:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, առաքել քահանան Նորին Սրբությանը ներկայացրեց ուխտավոր հայորդիներին` նշելով, որ ուխտավորներն եկել են Սուրբ Էջմիածնով իրենց ուխտը նորոգելու և Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը ստանալու, որպեսզի դրանով զորացած վերադառնան իրենց համայնքները: Ս. Պետրոս եկեղեցու համայնքի անդամների անունից այցի առիթով իր ուրախությունը հայտնեց նաև Ստեփանոս քահանան:

Այնուհետև, հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Հայրապետը ողջունեց սփյուռքի տարբեր համայնքներից ուխտագնացությունների կազմակերպումը՝ կարևորելով այդ գործում սփյուռքում իրենց ծառայությունը մատուցող հոգևոր սպասավորների դերը:

Անդրադառնալով հայրենիք-սփյուռք անքակտելի կապին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ այսպիսի ուխտագնացություններով սփյուռքի հայորդիները ոչ միայն իրենք են քաջալերվում ու նորոգվում իրենց հավատքի մեջ, այլ նաև ոգեշնչում են հայաստանաբնակ ժողովրդին: Վեհափառը  վստահեցրեց, որ հայրենիքը զորեղ է սփյուռքով, սփյուռքի իր զավակներով, քանզի հայրենի հողից հեռու գտնվելով հանդերձ՝ նրանք միևնույն է իրենց մեջ կրում են պատասխանատվության զգացումը և այդ իմաստով կարևոր մասնակցություն են բերում հայրենիքի կյանքի առաջընթացին:

Նորին Սրբությունը խոսեց նաև հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների և դժվարությունների մասին, որոնք ինչպես պատմության ընթացքում, այնպես և այսօր ժողովուրդը հաղթահարում է Աստծո օգնականությամբ ու զորակցությամբ, Աստծու ընտրյալ ժողովուրդ լինելու հավատքով ու գիտակցությամբ: Նորին Սրբությունը պատգամեց հայորդիներին նույն նախանձախնդրությամբ շարունակել իրենց հայրենանվեր ընթացքը և հոգ տանել երիտասարդների հայեցի դաստիարակության համար, որպեսզի որտեղ էլ գտնվեն հայ ժողովրդի զավակները՝ մշտապես պատասխանատվություն զգան իրենց հայրենիքի և հայ ժողովրդի ապագայի համար:

Վերջում Նորին Վեհափառությունն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին և հոգևոր հովիվներին իրենց ժրաջան ծառայության համար, իսկ ուխտավորներին մաղթեց մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ շարունակել կերտել իրենց կյանքը իբրև Աստծո հավատարիմ զավակներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հայորդիներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին եկեղեցականների պատրաստությանն ու ծառայությանը, վերջին տարիներին եկեղեցական կյանքում արձանագրված ձեռքբերումներին, առկա մարտահրավերներին, Եկեղեցու սոցիալական ծառայությանը ի նպաստ կարիքավորների և Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներին:

Տպել
1185 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի