Պետռեգիստրը որոշում է իր բազան ԶԼՄ-ների համար դարձնել անվճար, բայց կան բարդություններ՝ չունենք ԶԼՄ հստակ ձեւակերպումը

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում: Այս փոփոխությունների արդյունքում զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից:

Նախագծի փաթեթի շուրջ վերջին օրերին ամենատարբեր քննարկումներ ծավալվեցին, ընդհուպ՝ քննադատություններ եղան, թե նախագիծը միտված է խոսքի ազատության սահմանափակմանը։ Թեպետ, Արդարադատության նախարարությունը պարզաբանեց, որ նախագծի նպատակն ընդամենը զանգավածային լրատվության միջոցներին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելն է։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը եւս այն կարծիքին է, որ կառավարությունն ուզում է պետռեգիստրի տվյալներն առավել բաց դարձնել, եւ այդ թափանցիկության առաջին օգտվողները, ըստ կառավարության, պետք է լինեն հենց ԶԼՄ-ները, մինչեւ հետագա քայլերով այդ ինֆորմացիան բաց կդառնա բոլորի համար։ Թեպետ մեր զրուցակիցը կարծում է նաեւ, որ կա որոշակի ներքին խնդիրների լուծման ցանկություն․

«Ենթադրում եմ, որ այդ հաշվառումը նաեւ ինչ-որ կերպ հեշտացնելու է նախարարության աշխատանքը, քանի որ նախկինում այդ հաշվառումն իրականացվում էր աշխատողների կողմից հետեւելով, թե ինչ նոր լրատվամիջոց  է մտնում շուկա։ Այսօր ավելի հեշտ կլինի, որ հենց լրատվամիջոցները իրենց մասին ինֆորմացիան տրամադրեն նախարարության համապատասխան ստորաբաժանմանը։ Սա, իհարկե, երկրորդական խնդիր է, բայց այս օրերի քննարկումները ցույց տվեցին, որ ավելի հեշտ մեխանիմզով կարելի է ԶԼՄ-ները տարանջատել այլ հնարավոր հետաքրքրվածներից»։

Մեր հարցին՝ ելնելով այն հանգամանքից, որ տեղեկատվությունն, ըստ էության, պատկանում է հանրությանը, եւ յուրաքանչյուրը կարող է ստանալ տեղեկություն, արդյոք սա արտոնություն չէ՞ ԶԼՄ-ներին եւ խտրական վերաբերմունք՝ հանրության այլ հատվածների հանդեպ, Բորիս Նավասարդյանն արձագանքեց, որ որոշակի առումով կարելի է համարել խտրական մոտեցում, բայց այնպես չէ, թե մինչ այսօր որեւէ մեկին մերժել են, ուղղակի ինֆորմացիան տրամադրել են որոշակի տուրքի դիմաց․

«Որքանով հասկանում եմ՝ մի կողմից ուզում են բացել տեղեկությունները, մյուս կողմից՝ պատրաստ չեն դա իրականացնել միանգամից եւ բացել բոլորի առաջ, բայց հետեւողական քայլերով են ուզում առաջ գնալ։ Ուղղակի բուն մեխանիզմները պետք է ավելի ողջամիտ լինեն, քան ի սկզբանե մտածել է նախարարությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով քննադատություններին, թե նախագիծը հետադիմական է, քանի որ 2003 թվականին Հայաստանում վերացվեց ԶԼՄ-ների հաշվառման ինստիտուտը, Նավասարդյանն ասաց, որ ներկայացված փաթեթը խոսքի ազատության համար որեւէ լուրջ վտանգ չի ենթադրում, բայց հետադիմական է այն առումով, որ լրատվամիջոցներին իրենց առաքելության իրականացման համար մղում են ինչ-որ նոր բյուրոկրատական պրոցեդուրայի մասնակցելու։ Չնայած, ըստ Բորիս Նավասարդյանի, տարբեր մակարդակներում երկխոսության արդունքում կառավարության կողմից խնդիրը կարծես թե ընկալվել է։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի պնդմամբ՝ նախագիծն ընդհանրապես ԶԼՄ-ներին հաշվառելու նպատակ չի հետապնդում։ Նրա խոսքով՝ «հաշվառումն» արվելու է, որպեսզի հասկանալի դառնա, թե ում առջեւ են բացվելու պետռեգիստրի բազաները․

«Երբ քննարկեցինք, երբ հասկացվեց, որ նման նպատակ ընդհանրապես չի հետապնդվում, եկանք որոշակի հայտարարի, որ հաշվառում եզրույթը որեւէ օրենքում չենք օգտագործի։ Այս պահին խնդիրը միայն ԶԼՄ սահմանումը տալն է, որպեսզի նախարարությունը կողմնորոշվի՝ պետռեգիստրի բազան ում համար է անվճար դարձնելու»։

Վահագն Թեւոսյանը մեր զրույցում հստակեցրեց, որ խոսքը հայտագրման մասին է, եւ դրա շնորհիվ արձանագրելու եւ նույնականցվելու է, թե որն է լրատվամիջոց․

«Ոչ թե լրատվամիջոցները պետք է հաշվառվեն, որպեսզի ինչ-որ բան լինի, այլ բազան է բացվում, բայց որպեսզի հասկանանք՝ որն է լրատվամիջոց, ինքը պետք է իր չափորոշիչները տարածի՝ լրատվություն է տարածում, ունի սեփականատեր, հասցե եւ այլն։ Այս սահմանումներն են փորձում տրվել»։

Թեւոսյանը համաձայն է պնդման հետ, որ այս քայլով գուցե որոշակի խտրական վերաբերմունք կա հանրության մյուս հատվածների հանդեպ։ Սակայն, պատգամավորը միեւնույն ժամանակ ասաց, որ թեպետ անժամկետ, բայց կան հավաստիացումներ, որ տեղեկատվությունը այն մակարդակով, որում առաջադեմ հանրությունը բացում է իր քաղաքացիների առաջ, նույն մոդելը մեզ մոտ կիրառվելու է․

«Սա առաջին քայլն է եւ նաեւ ցույց է տալիս իշխանությունների միտումը, որ մենք ուզում ենք ինֆորմացիան բացել եւ դարձնել թափանցիկ։ Ելնելով կարողություններից՝ սկզբի համար առաջարկվում է բազան բացել միայն լրագրողների համար, բայց լրատվամիջոցի համար բացելը արդեն իսկ նշակակում է բացել հանրության առաջ»,-նկատեց Վահագն Թեւոսյանը։

Նրա պնդմամբ՝ եթե իսկապես խոսք լիներ լրատվամիջոցներին հաշվառելու մասին, ապա այո, հետընթաց կլիներ, բայց խնդիրը միայն եւ միայն ԶԼՄ-ին նույնականցնելու մասին է․

«Ի վերջո Ազգային ժողովում ԶԼՄ-ների հավատարմագրումը եւս չափորոշիչ ունի, երբ հայտեր են տալիս, պայմանական հայտագրում է տեղի ունենում։ Խոսքը հենց այս ցուցակագրման մասին է»։

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, որը նախկին լրագրող է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պետռեգիստրի բազայի բացումը լրագրողների համար տարիներ շարունակ քննարկվել է, եւ այս նախաձեռնեթյունը ողջունելի է․

«Լրագրողներն ի վերջո կկարողանան անվճար օգտվել ռեգիստրից, մանավանդ հետաքննող լրագրողները, որովհետեւ հաճախ անհրաժեշտություն էր լինում մի նյութի համար տասնյակ կազմակերպությունների սեփականտերերին, գրանցման հասցներն ուսումնասիրել, եւ դա ֆինասնական ռեսուրսներ էր պահանջում, իսկ հիմա, եթե նախագիծն ընդունվի, ապա ԶԼՄ-ներն այս խնդրից կազատվեն»։

Խանդանյանի կարծիքով՝ մտահոգությունները, որոնք կապված են հաշվառման հետ, տեղին են այն առումով, որ անվճար տեղեկություն կստանան այն ԶԼՄ-ները, որենք հայտագրվել են, իսկ որոնք ոչ՝ կշարունակեն վճարել․

«Այստեղ խնդիր ունենք «ԶԼՄ մասին» օրենքի հետ, որովհետեւ օրենքը ընդունվել է 2000-ական թվականներին, որտեղ նշված է զանգվածային լրատվամիջոցի սահմանումը, որը բավականին տարբեր է ներկա վիճակից․ գործող լրատվամիջոցների մեծամասնությունը կարող է եւ այդ օրենքի իմաստով չհամարվի ԶԼՄ։ Այստեղ գուցե տեղին կլինի, որ նշյալ օրենքը եւս համալիր բարեփոխման ենթարկվի»։

Այս պնդման հետ համամիտ են նաեւ մեր մյուս զրուցակիցները՝ Բորիս Նավասարդյանն ու Վահագն Թեւոսյանը։

Թեւոսյանի պնդմամբ եւս՝ 15 տարի առաջ ԶԼՄ-ների մասին տրված սահմանումը բոլորովին չի համապատասխանում ժամանակակից իորղություններին․

«Ունենք մի իրավիճակ, երբ պետռեգիստրը որոշում է իր բազան ԶԼՄ-ների համար դարձնել անվճար, բայց կան բարդություններ, որ չունենք ԶԼՄ հստակ ձեւակերպումը, այսինքն՝ այն կոնկրետ եզրույթը, որի շրջանակում պետռեգիստրը պետք է կողմնորոշվի՝ ում առաջ է անվճար դարձնելու բազան, ում առջեւ՝ ոչ։ 2016 թվականին մի շարք ԶԼՄ-ներ հանդես եկան արդարեւ հայտարարությամբ, որպեսզի իրենց իրավունքները հավասարեցվեն այն լրատվամիջոցների իրավունքներին, որոնք արդեն ձեւակերպված են ԶԼՄ մասին օրենքով։ Հիմա մենք փորձում ենք տալ հնարավորինս համապարփակ ձեւակերպում։ Եւ որպեսզի ռեգիստրը կարողանա արաձնագրել՝ սա ԶԼՄ է, պետք է հստակ նույնականցման չափորոշիչներ ունենա»,- եզրափակեց Թեւոսյանը:

Տպել
8660 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց