Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնի գաղտնալսումներում հոլովվում է Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի անունը

Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանի գործով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին պատգամավորների անձնական երշախավորությամբ ազատելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն եւ իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Խոսքը Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության գործի քննության շրջանակներում կաշառք վերցնելու մասին է: Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագնին, իսկ սպանությունը կատարելու համար մեղադրվում է Վլադիմիր Դավթյանը:

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել գործով տուժող Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

- Տիկին Սահակյան, դատական նիստերի ընթացքում պարբերաբար Շուշանյանի կալանքը պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություններ էին ներկայացվում դատարան, եւ դատարանը դրանք մերժում էր: Այժմ դատարանը ի՞նչ հիմնավորում է ներկայացրել, որ այս դեպքում պատգամավորների անձնական երաշխավորությունը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ:

- Շատ տարօրինակ էր մեզ համար, որ դատարանը նման որոշում կայացրեց, նույնիսկ տարօրինակ էր, որ պարբերաբար նման միջնորդություններ էին ներկայացվում, որովհետեւ որեւէ հանգամանք չէր փոխվել, որպեսզի դատարանը կարողանար իր նախորդ կայացրած որոշումից տարբերվող որոշում կայացնել: Այդ դատական նիստից, որքան հիշում եմ՝ ընդամենը երկու դատական նիստ առաջ նորից նույն միջնորդությունը ներկայացվել էր. այն ժամանակ 6 պատգամավոր էին միջնորդել, եւ դատարանը գտել էր, որ թույլատրելի չէ խափանման միջոցը փոփոխել: Նկատի ունենալով գործի հանգամանքները, թե ինչ գործի մասին է խոսքը եւ ում մասին, որեւէ կերպ հնարավոր չէր պատկերացնել, որ որեւէ դատարան կարող է փոխել Թաթուլ Շուշանյանի խափանման միջոցը, որովհետեւ եթե նկատի ունենանք որ քրեական գործով հիմնավորվել է, որ նույն գործի քննության ընթացքում Թաթուլ Շուշանյանը եւ մյուս անձինք կատարել էին գործողություններ, որպեսզի խեղաթյուրեին փաստերը, այսինքն՝ հիմնավորված է արդեն իսկ, որ քրեական գործին խոչընդոտելու ռիսկը առկա է եւ արդեն ոչ թե ռիսկի մասին է խոսքը, այլ նույնիսկ ապացույցներ կային արդեն, որ անձինք կատարել են նման գործողություններ: Ավելին՝ նույնիսկ մեղադրող կողմը բերել էր Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումը, համաձայն որի՝ ԵԴ-ն գտել էր, թե նկատի ունենալով, որ նա մեղադրվում է այնպիսի գործողություններ կատարելու համար, որը ի պաշտոնե էր եւ փաստերի խեղաթյուրմանն էր վերաբերվում, պետությունը իրավունք ունի անձին զրկելու ազատությունից եւ տրամաբանական է, որ նա զրկվել է ազատությունից: Տվյալ պարագայում դատարանի համար համոզիչ էր բնականաբար եղել, որ Թաթուլ Շուշանյանը պետք է գտնվի անազատության մեջ եւ որեւէ այլ խափանման միջոց չի կարող փոխարինվել կալանքին: Ոչինչ չէր փոխվել, բացարձակ, բացի այն, որ հարցաքննվել էին, եթե չեմ սխալվում՝ երկու կամ երեք վկա եւ դեռ բազամաթիվ վկաներ կան, որ պետք է հարցաքննվեն, եւ նման պարագայում դատարանը կայացրել է որոշում: Ընդ որում՝ նշեմ, որ որոշումը որեւէ կերպ ըստ էության պատճառաբանված չէ, թե ինչու, ինչ իրավիճակ փոխվեց, որ դատարանի համար արդեն այս փուլում թույլատրելի համարվեց խափանման միջոցի փոփոխությունը:

- Իսկ հարցաքննված երկու կամ երեք վկաները գործի համար էական նշանակություն ունեցող վկանե՞ր էին, որոնց վրա կարող էր Շուշանյանը ազդել:

- Ոչ, կան բազմաթիվ վկաներ դեռեւս հարցաքննվող, որոնք շատ ավելի կարեւոր, էական ցուցմունքներ են տալիս, մասնավորապես օրինակ Արթուր Մնացականյանը (խոսքը Վահագն Ավբգարյանի աջ ձեռքը համարվող Արկոյի մասին է,-հեղ.), նա այն անձն է, որը ուղիղ ցուցմունք է տալիս կաշառքը վերցնելու, հետագայում այդ գումարները հետ ստանալու վերաբերյալ, որը դեռեւս հարցաքննված չէ: Ավելին՝ կան չհարցաքննված վկաներ, որոնք նույն Թաթուլ Շուշանյանի աշխատակիցներն են եղել, այսինքն՝ նրանց վերադասն է հանդիսացել, որոնց վրա իհարկե նա կարող է ազդեցություն գործադրել եւ նաեւ այդ վկաները հարցաքննված չեն, ուստիեւ ակնհայտ է, որ դատարանը այս փուլում հատկապես չէր կարող կայացնել նման որոշում:

- Մայր գործով, որով առնցքային մեղադրյալ է Ալավերդցի Վահագն Աբգարյանը, ի՞նչ փուլում է դատաքննությունը:

- Ապացույցների հետազոտման կարգը սահմանվել է այնպես, որ սկսել ենք գործի նյութերի հրապարակումից եւ հրապարակվում են գաղտնալսումները, որոնցով հիմնավորվում է Վահագն Աբգարյանի կատարած մեղքը եւ նշեմ, որ շատ թեժ է ընթանում դատական նիստը, եւ դա տրամաբանական է, որովհետեւ Վահագն Աբգարյանը յուրաքանչյուր անգամ լսելով այդ ապացույցները, որոնցով հիմնավորվում է իր մեղքը, այլ ձեւ չի գտնում պաշտպանվելու. բնականաբար, չի կարող ներկայացնել, որ այդ ապացույցները իրականությանը չեն համապատասխանում: Չնայած բոլոր դատական նիստերին նա ընդունում էր այդ ձայնագրությունները եւ ասում էր, որ հետագայում ինքը կպատճառաբանի, թե ինչով է դա պայմանավորված, սակայն նախորդ դատական նիստին արդեն ստիպված ասաց, իբեւ թե կեղծված են այդ զննության արձանագրությունները, չնայած նաեւ փորձաքննության եզրակացություն հրապարակվեց, որով հիմնավորվում է, որ դա Վահագն Աբգարյանի ձայնն է:

- Վահագն Աբգարյանը ո՞ւմ հետ զրույցի ընթացքում էր գաղտնալսվել:

- Տարբեր անձանց հետ զրույցում է գաղտնալսվել, մասնավորապես Արթուր Մնացականյանի, Թաթուլ Շուշանյանի, քննչական գլխավոր վարչության քննիչներից Արտակ Հովհաննիսյանի, բացի դրանից գաղտնալսումներում կան նաեւ ծնողները, որոնց հետ նորից այս գործն է քննարկում եւ նաեւ Վլադիմիր Դավթյանի (Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող) հետ խոսակցություններն են, որտեղ նա ցուցումներ է տալիս, թե կոնկրետ Վլադիմիր Դավթյանը ինչպիսի ցուցմունքներ պետք է տա, այդ ամբողջ ընթացքում քննարկվում է, թե Արթուր Մնացականյանը ինչ ցուցմունքներ պետք է տա: Բացահայատվում են այն իրավիճակները, որ նա կոնկրետ հարաբերություններ է ունեցել Թաթուլ Շուշանյանի հետ, փորձել են ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) որակել, հետագայում գաղտնալսումերը այն փուլում են ընթանում, երբ որ արդեն ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասը վերաորակվել է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասով. նա փորձում է Վլադիմիր Դավթյանին համոզել, որ եթե չկարողանան այս փուլում (նախաքննության,-հեղ.) դատարանում իրենք կլուծեն այդ հարցերը: Գաղտնալսումներում կան տեղեկություններ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու եւ կաշառք տալու փորձ կատարելու վերաբերյալ:

- Ովքե՞ր են այդ պաշտոնատար անձինք:

- Թաթուլ Շուշանյանը, նաեւ բազմաթիվ խոսակցություններ կան, որտեղ հոլովվում են Արամ Թամազյանի (Աղվան Հովսեփյանի նախկին տեղակալը,-հեղ.), Աղվան Հովսեփյանի, Սամվել Ալեքսանյանի անունները, երբ Վահագն Աբգարյանը եւ Թաթուլ Շուշանյանը իրար հետ զրուցում են, խոսում են այն մասին, որ դիմել է եւ շարունակելու է դիմել, որպեսզի միջատմի նաեւ Սամվել Ալեքսանյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերություններում, որպեսզի այդ խնդիրները լուծվի, բացի դա այդ խոսակցություններում նաեւ տարբեր այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություն կա, եւ դրանով է պայմանավորված, որ այս գործից անջատված մաս է քննվում նաեւ:

- Իսկ գործում տվյալներ կա՞ն, Վահագն Աբգարյանը կապ հաստատե՞լ է վերը թվարկված պաշտոնյաների հետ:

- Այո, կան հեռախոսային խոսակցությունների վերծանումներ, որտեղ հստակ երեւում է, որ Սամվել Ալեքսանյանի հետ կապված ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը եւ բազմաթիվ զանգեր կան Սամվել Ալեքսանյանի համարին: Ընդհանուր խոսակցության ժամանակ որոշ ինֆորմացիա նա իր եւ Սամվել Ալեքսանյանի միջեւ խոսակցություններից փոխանցում է իր զրուցակիցներին:

- Իսկ Սամվել Ալեքսանյանը որեւէ խոստում տվե՞լ է Վահագն Աբգարյանին, որ կմիջամտի:

- Խոսակցությունից այդպես է հասկացվում, որ իրեն Սամվել Ալեքսանյանը խոստացել է միջատել:

- Աղվանի Հովսեփյանի եւ Արամ Թամազյանի վերաբերյալ խոսակցություններ կա՞ն:

- Բազմաթիվ խոսակցություններ կան:

- Տիկին Սահակյան, նշված պաշտոնյաները դատակոչի ցուցակում կա՞ն, եթե ոչ, ապա միջնորդելո՞ւ եք, որպեսզի նրանք գան եւ հարցաքննվեն դատարանում:

- Կոնկրետ Աղվան Հովսեփյանը չկա դատակոչի ցուցակում, բայց մենք միջնորդելու ենք անպայման, որպեսզի նրանք եւս հարցաքննվեն: Համենայնդպես, մենք քննարկում ենք վստահորդի հետ այդ խնդիրը:

- Գործի նյութերում Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու ի՞նչ դրդապատճառներ են նշվում:

- Ալավերդիում տեղի ունեցած ընտրություններից հետո բազմաթիվ միջադեպեր ու հանցագործություններ են տեղի ունեցել, որի շարունակությունը հանդիսանում է նաեւ Կամո Փիրուզյանի սպանությունը՝ նկատի ունենալով, որ հարձակում էին գործել նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի նկատմամբ. երկու հոգի սպանվել էր այդ ընթացքում եւ Վահագն Աբգարյանը վրեժ լուծելու անհրաժեշտություն ուներ:

2017 թվականի հունիսի 13-ին՝ կեսօրին, Ալավերդի քաղաքի բանուկ հատվածներից մեկում՝ Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ, «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ էին արձակվել 1978թ. ծնված Կ.Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել էր։ Կամո Փիրուզյանը Վարդան Փիրուզյանի եղբայրն է. վերջինս այժմ հետախուզվում է Վահագն Աբգարյանի թիկնապահներին՝ Էդուարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին սպանելու մեղադրանքով: 

Կամո Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչներից Երվանդ Վարոսյանն էլ մեր զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը, մի կողմ թղնելով գործում եղած ապացույցները, մեղադրանքները, յուրաքանչյուր դատական նիստին նշում է, որ Վահագն Հարությունյանն է (ՔԿ նախագահի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ,-հեղ.) այս գործը սարքել: «Հետաքրքիր է նաեւ, որ հրավիրված ԶԼՄ-ների նյութերում միայն Վահագն Հարությունյանի անունն է կարծես, թե այս գործը նրան է վերաբերվում: Բայց ամբողջ խնդիրը այն է, որ այս գործի բացահայտման ուղղությամբ Վահագն Հարությունյանը երկրորդական դեր ունի, առաջնային դեր ունեն առաջին հերթին գլխավոր դատախազությունը, որը հրաժարվեց հաստատել Վլադիմիր Դավթյանի մեղադրական եզրակացությունը սպանության 1-ին մասի մեղադրանքով եւ հենց գլխավոր դատախազությունը հասկացավ, թե ինչ է այստեղ տեղի ունենում եւ գործը վերադարձրեց լրացուցիչ քննության ու ուղարկեց Քննչական կոմիտե՝ քննության: Բացի այդ, գործի բացահայտման ճանապարհին կարեւորագույն դեր է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, որը իրականացրել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը եւ հաստատել, որ Վահագն Աբգարյանը Կամո Փիրուզյանի սպանության պատվիրատուն է, բացի այդ նա կաշառք տվող է եւ կաշառք է տվել Թաթուլ Շուշանյանին: Այս ամեն ինչը վերջում քննվել է Վահագն Հարությունյանի ղեկավարած վարչությունում: Երբ գլխավոր դատախազությունը Թաթուլ Շուշանյանի ղեկավարած ստորաբաժանման մեղադրական եզրակացությունը չի հաստատում, ուղարկում է գործը այն ստորաբաժանում, որը ղեկավարում է Վահագն Հարությունյանը, այնտեղ արդեն այս գործարքը չի հաջողվում իրականացնել, ինչը ստացվում էր Թաթուլ Շուշանյանի դեպքում եւ ճիշտ մեղադրանքներով գործն ուղարկվում է դատարան: Այսօր Վահագն Աբգարյանը ոչ գլխավոր դատախազության անունն է տալիս, ոչ ԱԱԾ-ի, առավոտից իրիկուն Վահագն Հարությունյան է հիշում, ինչը նշանակում է, որ սա պարզ մանիպուլյացիա է, Վահագն Աբգարյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը փորձում է որեւէ կերպ օգտագործել իր համար. այսինքն՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ այսօր քրեական հետապնդում է իրականացվում եւ նրա անունը փորձելով շահարկել՝ ինչ-որ մեսիջներ է ուղարկում անհայտ հասցեատերերին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը դա լսելու է եւ իր հանդեպ վերաբերմունք է փոխվելու»,- ասաց Վարոսյանը: Մեր հարցին, թե «Ներքին դիտում» օպերացիան որտե՞ղ է իրականացվել, փաստաբանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ այն իրականացվել է Վահագն Աբգարյանի տանը:

«Հայկական ժամանակ»-ը պատրաստ է թեմայի վերաբերյալ լսել նաեւ Վահագն Աբգարյանի պաշտպանի դիրքորոշումները:

Տպել
17497 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)