Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո ՄԻԵԴ գանգատ կներկայացվի

Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Վճռաբեկ բողոք ներկայացնելուց հետո պաշպանական կողմը գանգատ կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։ Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել Քոչարյանին, եզրահանգել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու եւ գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում՝ մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չի կարող։ Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Հայկ Ալումյանը:

- Պարոն Ալումյան, Վերաքննիչ դատարանի որոշումը ինչպե՞ս եք գնահատում:

- Ապօրինության գագաթնակետ:

-  Այս որոշումից հետո ի՞նչ ընթացակարգ է նախատեսված, առաջին ատյանի դատարանը ի՞նչ ժամկետներում պետք է վերսկսի գործի քննությունը: Գործը վերսկսելուց հետո կրկին անդրադա՞րձ է լինելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին:

- Քանի որ այս ընթացակարգը որեւէ ձեւով օրենքով չի կանոնակարգված, դրանից ելնելով՝ դատավորները այս ընթացակարգին ստեղծագործաբար են մոտենում, ամեն դատավոր հատապես Դանիելյանը ամբողջությամբ հիմնվում է իր սեփական պատկերացումների, երեւակայությունների վրա: Խնդիրը նրանում է, որ այս փուլում բողոքարկում նախատեսված չէր: Հիմա տեսեք ինչ խնդիր կարող է առաջանալ. գործը գնաց առաջին ատյանի դատարան եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված որեւիցե որոշում պետք է կայացնի դատարանը: Այդ որոշումներն են՝ գործը դատական քննության նշանակելու, կա՛մ գործն ըստ ընդդատության ուղարկելու, կա՛մ կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու այդ թվում նաեւ ինքնաբացակի մասին: Առաջին ատյանի դատարանը կասեցման որոշում էր կայացրել, ինչը Վերաքննիչը բեկանեց. հիմա ուրեմն բացի կասեցման որոշումից էն մնացածը պետք է կայացնի: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 300 հոդվածն էլ ասում է, որ այդ որոշումներից որեւէ մեկը կայացնելու հետ միաժամանակ, դատարանը պարտավոր է անդրադառնալ խափանման միջոցի հարցին: Այսինքն՝ դարձավ, որ ուզի, չուզի դատարանը պետք է անդրադառնա այդ հարցին:

- Ի՞նչ ժամկետներում:

- 15 օրվա ընթացքում: Դանիելյանի ստեղծագործությունների արդյունքում հիմա ստեղծվել է լրիվ հակաօրինական վիճակ, այսինքն՝ կա գործը վարույթ ընդունած դատավոր, 45 օր անցել է, որոշումներից որեւէ մեկը կայացված չէ այս պահի դրությամբ:

- Պարոն Ալումյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որեւէ խափանման միջոց, այդ թվում՝ անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չի կարող։

- Ոչ մի հիմնավորում որոշման մեջ չկա, թե ինչու չի կարող գործուն երաշխիք լինել: Ըստ նրա՝ բարձր է հավանականությունը, որ կխոչընդոտի, կթաքնվի, բայց չի նշել՝ ինչու անգամ այդ բարձր հավանականությունը չի կարող զսպվել անձնական երաշխավորությամբ: Էլ չեմ ասում, որ ոչ մի բարձր հավանականություն իրականում չկա, ինքն էլ լավ գիտի, որ չկա:

- Վերաքննիչ դատարանը որոշման մեջ անդրադարձել է նաեւ նիստերի ընթացքում դրսեւորած պաշտպանական կողմի վարքագծին՝ նշելով, որ պաշտպանության կողմը ըստ էության չի ցանկացել առկա փուլում պատասխան ելույթով հանդես գալ, փոխարենն ըստ էության ցանկացել է, պահանջ է ներկայացրել Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված միջնորդությունը քննարկել: Սրա մասին ի՞նչ կասեք:

- Այն, ինչ գրում է ինքն իր որոշման մեջ, դա պատրվակ է եղել: Ասեմ ինչու. նախ, մենք դատավարության ամենասկզբից ասում էինք, որ մենք միջնորդություններ ունեք, ասեք՝ ե՞րբ ներկայացնենք: Ինքն ասում էր՝ պատեհ պահը կգա, կներկայացնեք, պատեհ պահին սպասեցինք, չեկավ: Իմ ելույթը կարող է բաղկացած լինել 10 միջնորդությունից, 100 հատ փաստերից, ես եմ որոշում, ու եթե ես միջնորդություն եմ ներկայացնում, որը ըստ դատարանի՝ արված է ոչ ժամանակին, օրենքը չի նախատեսում, որ դա իմ կողմից խախտում է: Նման դեպքում դատարանը այդ միջնորդությունը թողնում է առանց քննության: Եթե դատավոր Դանիելյանը գտավ, որ այդ միջնորդությունը (Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված,-հեղ.) արված է ոչ ժամանակին, ապա ինքը ոչ թե պետք է տարբեր բացականչություններ աներ ու սլանար դեպի խորհրդակցական սենյակ, այլ ինքը պարտավոր էր միջնորդությունը թողնել առանց քննության, օրենքով իր վրա այդ պարտականությունն է դրված, այսինքն՝ ինքն իր պարտականությունները ուղղակիորեն խախտել է: Երկրորդը՝ եթե մենք նույնիսկ խախտեինք դատարանում կարգը, կամ ամենաանհեթեթ բանն անեինք դատարանում, ապա այդպիսի սանկցիա գոյություն չունի՝ զրկել ելույթի իրավունքից: Օրենքի մեջ գրված է՝ ինչ կարող է անել դատարանը, եթե փաստաբանը դատական նիստի ժամանակ թույլ է տալիս խախտում: Պատճառը շատ ավելի խորքային է, իր համար շատ ավելի դժվար կլիներ դատախազների բողոքները բավարարել, եթե բոլորը՝ հանրությունը, ԶԼՄ-ները մեր փաստարկները լսեին, բոլորի համար պարզ կլիներ, որ ինքը ակնհայտ ապօրինի դատական ակտեր է կայացրել, դրա համար ինքը այդ պատրվակը օգտագործեց՝ զրկեց մեզ խոսքի իրավունքից:

Այս որոշումից հետո պատրաստվո՞ւմ եք Մարդու իրավունքների եվրոպական դատարան կրկին գանգատ ներկայացնել:

- Իհարկե ներկայացնելու ենք: Ինքը արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի մեր ՄԻԵԴ-ի գանգատը լինի հիմնավոր: Մենք հիմա Վճռաբեկ բողոքի հիման վրա ենք աշխատում, անմիջապես Վճռաբեկ բողոքը ուղարկելուց հետո գանգատն է ներկայացվելու: Մի օր դատավոր Դանիելյանը ասելու է՝ ես հատուկ այդքան մեծ սխալներով եմ այդ որոշումը կայացրել, որ ձեզ ավելի մեծ շանսեր տամ գործը ապագայում շահելու համար:

- Պարոն Ալումյան, երբ առաջին ատյանի դատարանում վերսկսվի սույն գործի քննությունը, դուք Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ, կամ այլընտրանքային խափանման միջոցով փոխելու միջնորդություն ներկայացնելո՞ւ եք, թե՝ ոչ:

- Իհարկե միջոցներ ձեռնարկելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ կրկին քննության առարկա դառնա:

- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով Վերաքննիչ դատարանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել: Նախկինում առաջին ատյանի դատարանը, հետագայում՝ Վերաքննիչ դատարանը գտել էին, որ հիմնավոր կասկած չկա:

- Արմեն Դանիելյանը գտնում է, որ կա հիմնավոր կասկած, թեեւ ինքը գործի ամբողջ նյութերին չի հասցրել ծանոթանալ, բայց ինքը գտել է, որ կա հիմնավոր կասկած:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվել է հունիսի 25-ին՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Տպել
2287 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին