Ինչո՞ւ է ձգձգվում «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը. պարզաբանում է մարզպետը

2019 թվականի ապրիլի 2-ին Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ ապրիլի 12-ին տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը: Սակայն այն տեղի չունեցավ: Դրանից հետո Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հայտարարել էր, որ համաժողովը տեղի կունենա ապրիլի 28-ին, սակայն այդ օրն էլ տեղի չունեցավ:

«Հայկական ժամանակ»-ը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ զրույցում պարզեց, թե որն է ձգձգման պատճառը:

- Պարոն Մաթեւոսյան, ինչո՞ւ դեռեւս տեղի չի ունեցել «Իմ քայլը հանուն Արմավիրի մարզի» ներդրումային համաժողովը:

- Ըստ հերթականության է: Ձգձգելու խնդիր չկա: Ուղղակի հիմա՝ այս ամառային շրջանում մի քիչ դժվար է մարդկանց մի տեղ համախմբել եւ բերել, որովհետեւ ցանկանում եմ, որ նախարարության ներկայացուցիչներն էլ լինեն, կառավարության ներկայացուցիչներն էլ լինեն, մեր արտասահմանյան գործընկերը լինեն: Հետո ընդհանուր որոշում կայացրեցինք, որ հավանաբար ճիշտ կլինի ֆորումի տարվա փակման դերը՝ ընդհանուր հաշվետվությունը հենց Արմավիրում անենք:

- Ապրիլին 2 անգամ սահմանված օր կար, որ պետք է տեղի ունենար ներդրումային համաժողովը:

- Ոչ թե 2 անգամ հետաձգվել է, այլ 2 անգամ նշել ենք ժամկետներ, որ մեզ ներկայացնեն փաթեթներ: Դա սովորական պրակտիկա է, մենք միշտ անում ենք: Ժամկետները նշում ենք, մեր մարզի բնակիչները բերում են այն փաթեթները, որոնք հիմնականում լավ գաղափարներ են, բայց չունեն ֆինանսական միջոցներ: Մենք հավաքագրում ենք փաթեթները, փորձում ենք աշխատել եւ բավականաչափ արդյունք ունենք: Արմավիրի մարզում 100 հեկտար պիստակի դաշտեր կհիմնվեն, արդեն պաշտոնապես հայտարարել ենք: Վերամշակման գործարան կբացվի այս տարի Արմավիր քաղաքում: Այս պրոցեսը միշտ ընթացքի մեջ է, մենք չենք սպասում, որ ֆորումը լինի, որ սկսենք ներդրողների հետ բանակցել:

- Արմավիրի մարզը հետաքրքի՞ր է ներդրողների համար:

- Այո, մեր մարզը՝ ատոմակայանի գործոնը հանած, հիմնականում գյուղատնտեսական մարզ է եւ մեր ներդրումների ծավալը հաշվում ենք գյուղատնտեսության ակտիվությամբ: Ես շատ մեծ ուրախությամբ ուզում եմ ասել, որ վերջին 1 տարվա մեր աշխատանքի արդյունքում մեր մարզի գյուղատնտեսական ցուցանիշները 100 տոկոսով աճել են: Դրա մասին նույնպես հրապարակել ենք պաշտոնական, բայց ցավոք սրտի մարդիկ այդպիսի բաներին ուշադրություն չեն դարձնում:

- Ներդրողները որեւէ խնդրի առաջ կանգնո՞ւմ են Արմավիրում, թե ազատ են ցանկացած գործունեության համար:

- Բոլոր ներդրողները ազատ են, առանց խոչընդոտների: Եթե նույնիսկ կլինեն խոչընդոտներ, ինչը ես չեմ բացառում, հաշվի առնելով պետական կառավարման համակարգի օրենքները, մարզպետարանի համապատասխան վարչությունները միշտ պատրաստ են անշահախնդիր ուսումնասիրել ներդրողների փաթեթները: Փորձում ենք խորհուրդ տալ, ինչը ներդրողների խոսքով՝ ավելի լավ է, քանի որ լրացուցիչ գումար չեն ծախսում այդպիսի ծառայությունների համար: Այսօր փաստացի մեր մարզի ներդրումների ծավալը 100 տոկոսով աճել է: Եթե նախկինում տարեսկզբին մարզպետարանում լինում էր 9 կամ 10 փաթեթ, մենք արդեն հասցրել ենք 30-ից ավելի փաթեթ վերանայել եւ ընթացք տալ: Սա փաստացի խոսում է ներդրումների ծավալի մասին:

- Ֆիքսված ժամկետ կա՞, թե երբ է Արմավիրում տեղի ունենալու ներդրումային համաժողովը:

- Այս տարի ենք անելու: Ես ցանկություն եմ հայտնել վարչապետին եւ տարածքային կառավարման նախարարին, որ լինի աշունը: Համ եղանակային պայմանները լավ կլինեն, համ էլ մնացած ֆորումների հետ խոչընդոտներ չեն առաջանա: Մենք տարեսկզբում տեսեք՝ ինչպես սկսեցինք. 1 ամսվա մեջ մի քանի հատ ֆորում ունեինք ու ներդրողները չէին հասցնում: Մարդիկ կան, ովքեր հետաքրքրված են մի քանի մարզով: Կառավարության աշխատակիցները, մարզպետները, մեր գործընկերները ֆիզիկապես չէին հասցնում բոլոր ներդրումներին պատրաստվեին կամ բոլոր ֆորումներին ներկա գտնվեին: Հիմա մենք որոշում ենք կայացրել, որ շատ ավելի ճիշտ կլինի անենք ամիսը մեկ: Ներդրումները միշտ շարունակվում են: Հիմա ոսկու վերամշակման գործարանի հետ են քննարկումներ գնում եւ կարծում եմ՝ այս տարի կկարողանանք բացումն անել: Հենց հիմա էլ աշխատանքներն ընթանում են:

- Ձեր պաշտոնավարման օրոք մարզի զարգացումն ինչպե՞ս եք գնահատում: Արմավիրն առա՞ջ է գնում, թե սովորական տեմպերով ընթանում է:

- Կարծում եմ՝ ճիշտ կլինի մարզի բնակիչները գնահատեն, բայց քանի որ հարցնում եք՝ փորձեմ ցուցանիշներով ասել: Գյուղատնտեսության վերաբերյալ ասացի, թե ինչ առաջընթաց ունենք, քաղաքաշինության, հողաշինության առումով՝ 9-10 փաթեթը դարձել է 30-ից ավելի: Արմավիրի մարզում արդեն 5 դպրոց կառուցելու կառավարության որոշում կա, սա բացարձակ ցուցանիշ է Արմավիրի համար: Խնայողությունների հաշվին արդեն 8 դպրոցի ջեռուցման հարց եմ լուծել, 2 դպրոցի ջեռուցման հարց էլ դեռ կլուծեմ: Այս բոլորը խնայողությունների հաշվին՝ կառավարությունից գումար չենք վերցրել: Իմ պաշտոնավարման ընթացքում 20-ից 30 տոկոս՝ կախված պաշտոնից, առողջապահության ոլորտի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է: Մարզպետարանի աշխատողների աշխատավարձն է բարձրացել: Խնայողությունների հաշվին կարողացել ենք Էջմիածնի բուժկենտրոնի ծննդատունը ամբողջովին 1 հարկ վերանորոգել: Դրա համար խնայվել էր մոտ 60 միլիոն դրամ, բայց մենք կարողացանք դա անել 35 միլիոն դրամով, բացումն արել ենք: Շատ ծնողներ արդեն ցանկանում են ծննդաբերել հենց այդ ծննդատանը, էլ չեն գնում հասնում Երեւան: Առաջիկայում նախատեսված է հիվանդանոցների օպտիմալացման գործընթաց: Շենքեր են ազատվելու: Միգրացիոն ծառայության հետ աշխատում ենք՝ մարզում բնակֆոնդ կստեղծենք: Եթե չեմ սխալվում՝ մարզում մոտ 30 ընտանիք փախստական են, որոնց հանդեպ պետությունը պարտավորություն ունի՝ բնակֆոնդով ապահովելու: Չլսված բան է Արմավիրի համար, բայց մենք, կարծում եմ, առաջիկայում այդ հարցն էլ կլուծենք:

Արմավիրի մարզում մեր աշխատանքի արդյունքում անտուն մոտ 25 ընտանիք բնակարան կստանա: Սա բառացիորեն մարզպետարանի, համայնքի, կառավարության եւ իհարկե բարերարների համագործակցության արդյունքն է: Կառավարությունից ոչ մի լումա չվերցնելով՝ մարզում աննախադեպ շինարարական աշխատանքներ են տարվում ասֆալատաշինության գործում: Մոտ 16 համայնքում մենք կարողացել ենք ամենաանցանելի ճանապարհները անցանելի դարձնել: Հիմա կառուցում ենք Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհը, Տարոնիկի ճանապարհը, Երվանդաշատ-Բագարան ճանապարհը: 45 հատ սուբվենցիոն ծրագիր, 28 հրատապ ծրագիր: Հիվանդանոցներն ըստ օրենքի պետք է ունենան 2 հոսանքի գիծ, որը կսպասարկի արտակարգ դրությունների ժամանակ: Ես անակնկալ այց կատարեցի Արմավիրի ԲԿ եւ պարզեցի, որ այդ հոսանքի գծերը լինում են այն, երբ որ 2-ն էլ անջատվում են: Վիրահատական գործողություններ մարզում չեն կարողանում անել եւ ստիպված հիվանդներին տեղափոխում են մայրաքաղաք Երեւան: Ես հանձնարարել եմ 1 ամիս առաջ, հիվանդանոցներում լուծել ենք այլընտրանքային էներգիայի խնդիրը: Գեներատորներ ենք գնել, տեղադրել ենք: Եթե այս կարգի առաջընթացով մենք շարժվենք՝ մի քանի տարի հետո մարզում էլ հրատապ խնդիր չենք ունենա:

Տպել
1750 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին