Ինքնաձիգով և ատրճանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել. Վերնիսաժի զինված միջադեպի քրգործով նոր զարգացումներ կան

02/07/2019 schedule17:00

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրա հետ գտնվող 4 անձանց  ուղղությամբ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր,  իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Բլբուլյանը, Ա.Կարադավիդովը և Երևանի բնակիչ Ռ.Խաչատրյանը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ռ.Խաչատրյանը 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի հետ` վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին, Դավիթ Բուդաղյանին սպանությունն իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Քննության տվյալներով՝ այդ նպատակով Ա.Կարադավիդովը և Ա.Բլբուլյանն ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևանում վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող «Բայկալ 442» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև՝ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող հյուրանոցում, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց կայանելուց հետո, Կարադավիդովը և Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վահագն Աբգարյանը, Գագիկ Մոսինյանը, Արթուր Մնացականյանը, Դավիթ Բուդաղյանը և Արամ Խաչատրյանը դուրս են գալիս հյուրանոցից` վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով և ատրճանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել մարդաշատ վայրում գտնվող Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցողների ուղղությամբ՝ վտանգելով նաև հյուրանոցի աշխատակիցների, հաճախորդների և հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքը:

Այդ ընթացքում Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանն իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:

Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային  գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում նա տեղում մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել են առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ, սակայն Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասո, իսկ Ալբերտ Բլբուլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեական գործով նախաքննությամբ դեռևս չեն պարզվել հանցագործության գործիք հանդիսացող ռազմամթերքի՝ ապօրինի կերպով իրացրած անձի (անձանց) ինքնությունը, հանգամանքները:

Ուստի՝ որոշում է կայացվել Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին վերը նշված հրազենները և փամփուշտներն ապօրինի կերպով իրացնելու վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝  մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
10599 դիտում

Պտի գիծը հասկանանք, նոր ժողովրդին ասենք՝ էս մեջն ա ընկնում՝ մեզ սպանեցեք, կամ մեջը չէ, լռեցեք, հարցը լուծվի․ Ղալումյան

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)