Ցանկանում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ ապրի այս պահերը. ԵԱ չեմպիոն Արթուր Հովհաննիսյան

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) բառերով չի կարողանում նկարագրել զգացողությունները: Եվրոպական 2-րդ խաղերից վերադարձել է ոսկե մեդալով: Բռնցքամարտիկների համար Մինսկ 2019 նաեւ Եվրոպայի առաջնություն էր, հետեւաբար Հովհաննիսյանը նաեւ Եվրոպայի չեմպիոն է: Այսօր՝ հուլիսի 1-ի, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով:

«Շատ մեծ զգացողություն է, երբ ստանում ես քո աշխատանքի արդյունքը: Ջանք ու եռանդ չէինք խնայել եւ ստացանք արդյունքը: Ցանկանում եմ՝ յուրաքանչյուր մարզիկ զգա եւ ապրի այս պահերը»,- ասաց նա՝ ավելացելով, որ չեմպիոնթյունը սպասելի էր, քանի որ դրա համար էր գնացել:

Արթուր Հովհաննիսյանի համար ամենաբարդը եզրափակիչ մենամարտը չի եղել: Եղել է կիսաեզրափակիչը, որտեղ մրցակիցն իռլանդացի Ռեյգան Դելին էր: Նա բացատրում է՝ ինչու:

«Կարող եմ առանձնացնել կիսաեզրափակիչ մենամարտը: Անհարմար մրցակից էր»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց նաեւ իր հաջողության հասցեատերերին: Նվաճումը նվիրում է ծնողներին ու զինվորներին:

«Հաղթանակը նվիրում եմ ծնողներիս, հետո կուզենայի նվիրել հաղթանակը մեր բոլոր զինվորներին»,- ասաց նա:

Բացի Հովհաննիսյանից՝ Մինսկում ոսկի էր նվաճել Հայաստանի բռնցքամարտի եւս մեկ անդամ՝ Հովհաննես Բաչկովը (64), որը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Նորաստեղծ եւ Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից ճանաչում չունեցող ֆեդերացիայի 2 բռնցքամարտիկներ էլ բրոնզեմեդալակիր դարձան: Նրանք են Կարեն Տոնականյանը (60 կգ) եւ Գոռ Ներսեսյանը (81 կգ):

Մինսկ 2019 մեկնարկել էր հունիսի 21-ին: Ավարտվեց 30-ին: Մասնակցում էր 50 երկրի շուրջ 4000 մարզիկ: Մարզաձեւերը 15-ն էին: ՀՀ-ն ուներ 37 մասնակից 9 մարզաձեւում: Մեդալներ նվաճեց 4 մարզաձեւում:

Հ.գ. Լուսանկարում Հովհաննիսյանն ընտանիքի հետ է:

Տպել
487 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ