Սիրիայում հայկական խումբը ականազերծել է 34 հազար 693 ք/մ տարածք, կատարել՝ 400 վիրաբուժական միջամտություն. Առաքելյան

Հումանիտար ականազերծման ու փորձագիտական կենտրոնի խումբը Սիրիայում առանձնացրել է 5 հաստատաված վտանգավոր տարածք: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

«Ընդհանուր առմամբ, առաջին խմբի կողմից ականզերծվել է 34 հազար 693 ք/մ տարածք, հայտնաբերվել է 29 միավոր ական ու պատերազմի պայթուցիկ մնացորդ, որոնք ոչնչացվել են Սիրիայի իշխանության կողմից, մենք պայթեցման աշխատանք չենք իրականացնում»,- ասաց Առաքելյանը:

Առաքելյանը նշեց, որ իրականացվել է նաեը բժշկական աջակցություն. հայկական խմբում եղել է ութ բժիշկ:

«Կատարվել է մոտ հազար թերապեւտիկ միջամտություն, չորս հարյուր վիրաբուժական միջամտություն, 1300-ից ավելի լաբորատոր բուժօգնություն»,- ասաց Առաքելյանը:

Կենտրոնի տնօրենն առաջին խմբի աշխատանքը գնահատեց բավարար, որովհետեւ աշխատանքը մի քիչ ավելի դանդաղ էր ընթանում, քանի որ տեխնիկական դժվարություններ են եղել, որոնք լուծվել են: «Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմական իրավիճակ է տիրում Սիրիայում, ու շատ դժվար է Երեւանից լոգիստիկ հարցեր կազմակերպել»,- ասաց Առաքելյանը: 

Առաքելյանի խոսքով երկրորդ խումբը գտնվում է ավելի բարենպաստ պայմաններում:  Անդրադառնալով վիրավորում ստացած մասնագետին՝ Հումանիտար ականազերծման ու փորձագիտական կենտրոնի տնօրենն ասաց, որ նրա առողջական վիճակը բավարար է:

«Եթե չհաշվենք անդամահատությունը, առողջական այլ խնդիրներ չունի, գտնվում է Երեւանում, մոտ մեկ-երկու ամսից կկրի հատուկ պրոթեզ»,- ասաց Առաքելյանը:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ հայկական կողմը Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի շատ ռուսական կողմի համար, ոչ թե սիրիացի ժողովրդին օգնելու համար, Առաքելյանն արձագանքեց. «Ռուսական կողմը տրամադրում է ինքնաթիռ, որ մեր խումբը հասնի Սիրիա: Միակ տարբերակը, որ մենք կարողանանք հասնել Հալեպ, ռուսական կողմի աջակցությունն է: Մեր խմբի անվտանգ շարժումն էլ է ապահովում ռուսական կողմը, ինչպես նաեւ ընդհանուր պահպանություն: Եթե ստեղծվի լուրջ պատերազմական իրավիճակ, ռուսական կողմը մեր մարդկանց առողջությունը եւ կյանքը պետք է ապահովի, քանի որ մենք այնտեղ զորախումբ չունենք»: 

Առաքելյանը տեղեկացրեց, որ հումանիտար նախաձեռնության իրականացումը եղել է սիրիական կառավարության կողմից. եղել է համապատասխան դիմում ՀՀ իշխանություններին: Հարցին՝ Հալեպում ենթակառուցվածքների վերականգնման առումով ի՞նչ տեղաշարժեր են նկատվում, Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը հայտնեց. «Բնական է. կյանքն իր հունով շարժվում է առաջ: Իրականացվում են վերականգնման աշխատանքներ, ավերված բնակարանները վերականգնվում են: Ականազերծման աշխատանքներ են իրականացվում դպրոցից հինգ հարյուր մետր հեռավորության վրա: Տարածքը մաքրելուց, ականազերծելուց հետո կիրականացվեն որոշակի աշխատանքներ»: 

Տպել
1423 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին