Երևան
12 °C
Երեւանում կայացած «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարները» ֆորումի շրջանակներում Գյումրու եւ Սպիտակի քաղաքապետարանները հետագա համագործակցության հուշագիր են ստորագրել Գյումրիում գործող YIC-ի`Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլից ԵՄ եւ Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ ԵՆԿ-ն գործարկեց Հայաստանում առաջին բաց երիտասարդական կենտրոնը՝ «Գյումրու երիտասարդների տունը», որտեղ օրվա ցանկացած ժամի կարող են այցելել Շիրակի մարզի եւ Գյումրու 13-ից 18 տարեկան երիտասարդները: Նրանք ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն տարբեր դասընթացների, խաղերի եւ ուղղակի շփումների միջոցով: Այս ծրագիրը հաջողությամբ գործում է եւ ընդլայնման կայուն հեռանկարներ ունի: Ի դեպ, այս կենտրոնում մեծ սիրով ի թիվս այլ հյուրերի, մշտապես հյուրընկալվում է նաեւԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, կենտրոնի երիտասարդների հետ տարբեր թեմաներ քննարկում, պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին:
Գյումրու մոդելը հանրապետության այլ մարզերում ներդնելու առաջարկներ կան հենց այդ մարզերի տարբեր համայնքներից: «Մենք ուրախ ենք այս հնարավորության համար, մենակ թե Նաջարյանը (նկատի ունի ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանին) չփոշմանի,-հուշագիրը ստորագրելիս կատակեց Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը»:
Իսկ Նաջարյանը ոչ միայն փոշմանելու միտք չունի, այլ ավելին, ասում է մեծ աշխատանք կա Սպիտակում անելու: «Սպիտակի համայնքապետարանի հետ կնքված հուշագրով փորձելու ենք առաջիկա ամիսներին տեղում ուսումնասիրություն անել, հասկանալու համար, թե ինչպես պետք է նման կենտրոն բացել Սպիտակում եւս: Գյումրիից հետո ընտրությունը եղավ Սպիտակը, քանի որ հետաղետյան կարգավիճակով պայմանավորված գրեթե նույն խնդիրներն են առկա: Հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ կկարողանանք Սպիտակում կենտրոնը բացել, որը մեր տարածաշրջանում Գյումրիից հետո կլինի 2-ը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:
Գյումրու համայնքապետարանի հետ կնքված հուշագիրը կենսական նշանակության կարելի է համարել, որով Երիտասարդների տան գործունեության շարունակականությունն ապահովելու համար համագործակցային կարեւոր քայլ է արվել: Համայնքապետարանը պարտավորվել է առաջիկա տարիներին հոգալ Երիտասարդների տան կոմունալ բոլոր ծախսերը: Դրանից բացի, բակն ունի բարեկարգման կարիք: Այդ խնդիրն է կարգավորելու: Գյումրու համայնքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը հուշագիրը ստորագրեց ու բարձրաձայնեց՝ հաճույքով են համագործակցում ԵՆԿ-ի հետ: Հարաբերություններն էլ գործնականից վաղուց են հատել բարեկամականի սահմանը: «Քաղաքի եւ երիտասարդների համար մեծ գործ են անում, շատ կարեւոր խնդիր են լուծում, մենք էլ պետք է կարողանանք ինչով հնարավոր է սատար կանգնել»,-ելույթի իր խոսքում ասաց Ռուբեն Սանոյանը:
ԵՆԿ-ն իր հաջողված փորձը ՀՀ տարբեր համայքներում ներդնելու հստակ քայլից առաջ լուրջ հետազոտություն է անցկացրել, ինչը հնարավորություն է տվել առավել հստակ եւ առարկայական հասկանալ Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Պարզել, թե ինչպե՞ս կարելի է Բաց երիտասարդական աշխատանքի իրենց մեթոդաբանությունը դարձնել առավել կիրառելի:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչությունը եւս գոհ է ԵՆԿ-ի աշխատանքից: Վարչության պետ Թամարա Թորոսյանն ասաց Գյումրիի «Երիտասարդների տուն. բաց երիտասարդական կենտրոն»-ն այն լավագույն օրինակն է, որին կարող են այլ քաղաքներ եւս հետեւել:
«Բաց երիտասարդական աշխատանքն անցյալ տարի մեկնարկվել է Գյումրու ԵՆԿ-ի նախաձեռնությամբ, եւ մենք հիմա չունենք այլ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք եւս ունենան այդպիսի նախաձեռնություն: Սակայն Բաց երիտասարդական աշխատանքի ներդրումը ՀՀ-ում շատ կարեւոր քայլ է, որովհետեւ մենք համայնքային մակարդակում երիտասարդական աշխատանքի բարելավման խնդիր ունենք»,-ասաց Երիտասարդական քաղաքականության վարչության պետը:
Հավանաբար Սպիտակից հետո նման կենտրոն կհիմնադրվի նաեւ Էջմիածնում: Սա առաջին հերթին զբաղվածության խնդրի լուծման բանալի է: Եվ, որ ամենակարեւորն է, երիտասարդների համար ապահով եւ անվտանգ տարածքներում կապահովվի ժամանց, կրթություն, կձեւավորվի իրավագիտակից քաղաքացի:
«Մենք խոսում ենք 11-ից 12 տոկոս երիտասարդության մասին, ովքեր տարբեր նախաձեռնություններում ընդգրկվում են շատ տարբեր ձեւաչափերով, եվ ունենք մոտ 90 տոկոս երիտասարդներ Հայաստանում, ովքեր որեւէ տեղ որեւէ ներգրավվածություն չունեն: Մեր խնդիրն է լինել հասանելի այն խմբերի համար, որոնք իրենք իրենց չեն գալու դեպի հկ-ներ ու հանրային գործընթացներ: Բաց երիտասարդական կենտրոնների մոդելը հենց նրանով է կարեւոր, որ ինքն է ընդառաջ գնում երիտասարդին, ու չի սպասում, թե երբ է երիտասարդը գալու եւ բացելու իր դուռը»,-ասաց Երիտասարդության ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանը:
Ֆորումն ամփոփվեց «Բաց երիտասարդական աշխատանքի տեղայնացում ՀՀ համայնքներում» և «Հայաստանում երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հետագա քայլեր» թեմատիկ քննարկումներով: Արդյունքների ամփոփման ժամանակ YIC-ն հաշվի կառնի ցանկացած դիտարկում եւ նկատառում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT