Ռեկետ. փող տուր, ճանապարհդ ապահով լինի

29/06/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 29-ի համարում

Եթե որեւէ մեկը հայտարարի, որ ինչ-որ ապրանքի արտահանումը կամ ներկրումը Հայաստան ազատ է, ապա տվյալ անձը, մեղմ ասած, ծաղրի առարկա կարող է դառնալ՝ այդքան միամիտ լինելու համար: Այս մթնոլորտը ամենեւին էլ պատահական չէ, քանի որ այդպիսինն է այսօր Հայաստանը, եւ արտահանումն ու ներմուծումը «վերահսկողները» որեւէ ապրանքի պարագայում բացառություն չեն անում: Ծիրանի արտահանմանը եւ այս ոլորտում տիրող իրավիճակին անդրադառնալու մի քանի առիթ ունեցել ենք: Սակայն այս բնագավառի «վերահսկողության» հարցը կարծես բաց էր մնացել, եւ առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, որ «վերահսկողները» ծիրանի արտահանումն անտեսել են: Բայց օրերս որոշ տվյալներ հայտնի դարձան, որոնք վկայում են, որ «վերահսկողները» ծիրանի մասին չեն մոռացել:

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ տեղեկացանք, որ Վերին Լարսի սահմանակետում ծիրանով բեռնված հայկական ավտոմեքենաները ՌԴ սահմանապահները եւ մաքսավորները երկու-երեք օր պարտադիր կանգնեցնում են, նոր միայն բաց թողում: Ծիրան արտահանողների հետ զրույցներից պարզվեց, որ ՌԴ սահմանապահները ոչ բոլոր ավտոմեքենաներին են օրերով կանգնեցնում սահմանին: Բանն այն է, որ ավտոմեքենաներով ծիրանի արտահանումը Ռուսաստան իրականացվում է երկու մեխանիզմով: Տարբերակներից մեկը, որը սկզբում մեծ պահանջարկ է վայելել, եղել է «TIR» համակարգի միջոցով փոխադրումները: Ծիրանով բեռնված ավտոմեքենան Հայաստանում բարձվելուց հետո անցնում է համապատասխան ձեւակերպումները եւ, ստանալով «TIR» անձնագիր, ճանապարհ է ընկնում:

«TIR»-ով ձեւակերպված բեռները ճանապարհներին չեն բացվում, կնիքները պոկվում են միայն վերջնակետ հասնելուց հետո: Ճանապարհին մի քանի սահման հատելու ընթացքում ստուգվում են բեռների փաստաթղթերը, կնիքների առկայությունը, դրանց կարգին լինելու դեպքում մինչեւ վերջերս ավտոմեքենաներն առանց քաշքշուկների շարունակել են իրենց ճանապարհը: Նման կարգը չէր կարող նաեւ ծիրան արտահանողների հավանությանը չարժանանալ: Ժամանակակից, քաղաքակիրթ ձեւ է: Բայց երբ սկսվել է ծիրանի արտահանումը, պարզվել է, որ այս մեխանիզմը, չգիտես ինչու, «կաղում» է, քանի որ Վերին Լարսի սահմանակետում կանգնեցնում եւ օրերով սպասել են տալիս հենց «TIR»-ով գնացող ավտոմեքենաներին:

Իսկ երբ ավտոմեքենաներին թույլատրում են մի քանի օրից շարունակել ճանապարհը, մինչ այդ վարորդը պետք է վճարի 1200-ից 1500 դոլար: Փոխարենը ծիրանի արտահանման մյուս տարբերակով գնացող ավտոմեքենաներին ՌԴ սահմանապահները եւ մաքսավորները շատ արագ են բաց թողում: Այս երեւույթը չէր կարող վրիպել արտահանողների աչքից: Մեկ անգամ Վերին Լարսում օրեր անցկացրած արտահանողները երկրորդ անգամ արդեն չեն ցանկացել «TIR»-ով տեղափոխել իրենց բեռը եւ նախընտրել են արագ տարբերակը: Երկրորդ մեղանիզմը ուղեկցմամբ բեռների տեղափոխումն է: Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է պատկանում այդ ամենազոր ուղեկցող կազմակերպությունը, որի համար ՌԴ-ի բոլոր դռները բաց են: Արտահանողներին այս ծառայությունը հայտնի է «02» անվամբ, բայց պաշտոնապես այն կոչվում է «ՀՀ ազգային անվտանգության ծառայության բեռների ուղեկցման վարչություն»:

Այո, վերը բերվածի մեջ թյուրիմացություն չկա, մեր ԱԱԾ-ն զբաղված է բիզնեսով: Ինչեւէ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բեռ արտահանել եւ ռուսների հետ խնդիրներ չունենալ, ապա այժմ ստիպված են դիմել ԱԱԾ-ի համապատասխան ծառայությանը, վճարել գումարը եւ ընկնել ճանապարհ: Այն, որ ԱԱԾ-ն, լինելով կարեւորագույն պետական կառույց, նման գործերով է զբաղվում, մեղմ ասած՝ տարակուսանքի տեղիք է տալիս: Բայց շարունակենք ներկայացնել բուն խնդիրը: ԱԱԾ-ի ծառայությանը դիմած ծիրանով բեռնված ավտոմեքենաների շարասյան հետ ճանապարհ են ընկնում նաեւ ԱԱԾ-ի ուղեկցողները, որոնք ճանապարհին պետք է ապահովեն ավտոմեքենաների անվտանգությունը: Արտահանողները եւ վարորդները պնդում են, որ ավտոմեքենաների համար, որպես կանոն, վտանգավոր եղել է Վրաստանի տարածքը:

Բայց վրացական Վարդերի հեղափոխությունից հետո հարեւան երկրում ամեն ինչ փոխվել է, եւ ոչ ոք մեր ավտոմեքենաներին մատով անգամ չի դիպչում, եւ ճանապարհներին գրեթե չեն կանգնեցնում: Ավելին, արտահանողները նկատում են, որ Հայաստանի տարածքում իրենց ավելի շատ են կանգնեցնում, քան Վրաստանում: Եթե չլինեին Վերին Լարսի սահմանագլխին ստեղծված խնդիրները, ապա ամենեւին էլ չափազանցեցրած չենք լինի` նկատելով, որ այդ դեպքում ուղեկցումը կդառնար անիմաստ: Այսինքն, ներկա պայմաններում ուղեկցման իրական իմաստը դարձել է ավտոմեքենաներին «ռուսական խոչընդոտներից» զերծ պահելը: Ուստի, արտահանողները եւ ծիրան տեղափոխող բեռնատարների վարորդները չեն բացառում, որ «TIR»-ով գնացող ավտոմեքենաներից 1500 դոլար պահանջելու եւ ավտոմեքենաներին մի քանի օր կանգնեցնելու գաղափարը ռուսներին հուշել են նրանց «հայ ընկերները»:

Ինչեւէ, մեկ ավտոմեքենայի ուղեկցության դիմաց ԱԱԾ-ի ծառայությունը պահանջում է 7 հազարից 7 հազար 5 հարյուր դոլար: Անցած տարի Հայաստանից արտահանվել է 8 հազար տոննա ծիրան, որի գերակշռող մասը՝ հենց ավտոմեքենաներով: Եթե գոնե վեց հազար տոննան բաժանենք ավտոմեքենաների վրա, ստացվում է 300 երթ: Այս տարի ծիրանի արտահանման ցուցանիշը նախորդից ցածր չի լինի: Այսինքն, կարող ենք ասել, որ ուղեկցման դիմաց գանձումներից միլիոնավոր դոլարներ են գոյանում: Իսկ դուք ասում էիք՝ չի կարող պատահել, գոնե ծիրանի արտահանումը կթողնեն բնականոն ընթանա:

Հ.Գ. Ի դեպ, վերը բերվածի առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ԱԱԾ համապատասխան վարչությանը: Սակայն այդ վարչության ֆինանսական խմբի ղեկավար Արտաշես Թարվանդյանը պատասխանեց, որ մեր հարցերին լիազորված է պատասխանել միայն իրենց վարչության պետը` Սամվել Սանամյանը: Իսկ վերջինիս հետ այս օրերին հնարավոր չէ հանդիպել, քանի որ նա իր աշխատավայրում գրեթե չի լինում եւ զբաղված է ուղեկցումների կազմակերպմամբ: Մի խոսքով՝ եռուն շրջան է:

Վահագն Հովակիմյան

Տպել
1449 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը