Դպրոց-դպրոց. բալիկ ջան, օձի պորտը որտե՞ղ է

29/06/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 29-ի համարում

Եւ այսպես, ուղիղ 2 ամսից 12-ամյա դպրոցը մտնում է ուժի մեջ, եւ 5 տարեկաններին այլեւս դպրոց չտանելու այլընտրանք չկա: Ազգային ժողովն արդեն «Կրթության մասին» օրենքում կատարել է համապատասխան փոփոխությունը, եւ հիմա մնում է մինչեւ սեպտեմբեր ընկած այս կարճատեւ ընթացքում 5 տարեկանների համար ստեղծել դասագրքեր եւ ուսուցչի ձեռնարկներ, վերապատրաստել ուսուցիչներին, դպրոցներում ստեղծել համապատասխան պայմաններ՝ սանհանգույց, խաղասենյակ եւ այլն: Նորմալ երկրում առանց այս ամենի երեխային, այն էլ 5 տարեկան, բնականաբար, դպրոց չէին տանի, բայց Հայաստանում, պարզվում է, դա կարելի է: Եւ ուրեմն, ի՞նչ է սպասվում 5 տարեկաններին սեպտեմբերին դպրոց հաճախելու դեպքում: Սկսենք սկզբից, նախ, սանհանգույցից, որը թերեւս ամենալուրջ խնդիրն է:

Ինչպես պարզեցինք երեկ ԿԳՆ-ից, 5 տարեկանների համար հատուկ զուգարաններ սարքելու եւ նրանց չափսերին համապատասխան զուգարանակոնքեր տեղադրելու ծրագիր չկա: Բոլոր 5 տարեկաններն օգտվելու են ասիական տիպի զուգարաններից, այնպես, ինչպես հիմնականում անում են ավելի բարձր տարիքի երեխաները: Տեղեկացնենք, որ խոսքը այն զուգարանների մասին է, որտեղ մարդիկ, կներեք, պպզում են: Հիմա պատկերացրեք 5 տարեկանին այդ զուգարանում` մենակ: Այսինքն, այս տարիքում, երբ սովորաբար երեխաների մի մասն անգամ «գարշոկ» է նստում, դժվար է ասել, թե քանի վայրկյան կարող է պպզել, այդ ընթացքում ոտքն ուր կարող է ընկնել եւ այլն: Իհարկե, երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում էր, որ երեխան զուգարան է գնալու դասվարի ուղեկցությամբ, բայց այստեղ էլ առաջանում է երկրորդ խնդիրը:

Նախ, 5 տարեկանը որ պահին ուզի, այդ պահին պետք է դուրս գա, հակառակ պարագայում այլ բան կստացվի: Այսինքն, ուսուցիչը ստիպված է լինելու անմիջապես  նրան տանել զուգարան: Բայց տանելու պարագայում նա մենակ է թողնելու մի դասարան լիքը 5 տարեկանների: Եւ դա կարող է դասի ժամանակ կրկնվել բազմիցս: Իսկ այդ ընթացքում ամեն բան կարող է պատահել: Թեեւ տիկին Հովհաննիսյանն ասում է, որ դասվարներն այդ հարցը հմտորեն լուծում են, «չի եղել մի դեպք, երբ սանհանգույցի պատճառով երեխայի կյանքը վտանգվի: Լինում են դեպքեր, երբ թրջում են տակները, բայց դրանք առաջին ամիսներից հետո կարգավորվում են»: Բայց խոսքը հիմա գնում է շատ ավելի փոքրերի մասին: Ինչեւէ, ամեն պարագայում սույն խնդիրը մնում է բաց:

Հաջորդ խնդիրը. տնօրենները պարտավոր են դպրոցի միջոցների հաշվին հոգալու 5 տարեկանների սեղան-աթոռների եւ անհրաժեշտ այլ գույքի հարցերը: Դրա համար բյուջեից ոչինչ նախատեսված չէ: Բայց դպրոցները, որոնք մեծ դժվարությամբ են կարողանում հոգալ իրենց լույսի, գազի, ավելի, կավիճի եւ այլ ծախսերը, բնականաբար, սույն հարցում դժվարանալու են, եւ չի բացառվում, որ որոշ դեպքերում կրկին ստիպված լինեն ապավինելու ծնողի գրպանին: Հաջորդը ուսուցիչների վերապատրաստման խնդիրն է: Եւ քանի որ դեռ չկան դասագրքերն ու ծրագրերը, հայտնի չէ, թե երբ են հասցնելու վերապատրաստել այս ուսուցիչներին: Դասագրքերի խնդիրը ԿԳՆ-ն մի կերպ կլուծի: Ինչպես մեզ հայտնի դարձավ, երեկ դասագրքերի մրցույթն արդեն հայտարարված է, եւ ԿԳՆ-ն ստացել է 11 հայտ:

Առաջին դասարանցիների փոքր տարիքային խմբի համար սեպտեմբերից դպրոց են մտնելու այբբենարանի, մայրենիի, մաթեմատիկա-1 գիրք-տետրի եւ մաթեմատիկա-2 դասագրքի ձեռնարկները: Բայց, նախքան այս ամենն անելը, ԿԳՆ-ն չի ստացել որեւէ բժշկի կարծիք կամ եզրակացություն՝ կարելի՞ է արդյոք այդ տարիքում երեխային դպրոց հաճախել, ի՞նչ ծանրաբեռնվածությամբ նա կարող է սովորել, եւ ինչպիսի՞ն կարող են լինել դպրոցական ծրագրերը: Այսինքն, դասագրքերն ու ծրագրերը կազմվելու են առանց այդ ամենը հաշվի առնելու: ԿԳՆ-ն որոշել է, որ տարիքային այս խմբում երեխաներն ամեն օր ունենալու են 45 րոպեանոց 3 դասաժամ եւ 2 օր էլ՝ 4 դասաժամ: Դասերն ընդմիջվելու են խաղային վարժություններով: Եւ մյուս կարեւոր խնդիրը. ըստ «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխության, արձանագրվել է, որ այս տարվանից դպրոց են գնալու տվյալ օրացուցային տարում 6 տարին լրացած երեխաները:

Այսինքն, նրանց մի մասը սեպտեմբերին կարող է լինել 5,8, 5,9 եւ այլն: Իսկ ավելի փոքր տարիքի երեխաներին դպրոց ընդունելու-չընդունելու հարցը դրված է տնօրենների հայեցողության տակ, կամ էլ դա կլուծի Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության համապատասխան հանձնաժողովը: Այսինքն, թեեւ օրենքում ֆիքսվել է օրացուցային 6 տարին, սակայն ներքին համաձայնությամբ դպրոց կարող են գնալ նաեւ, ասենք, 5,5, 5,3 եւ այլ տարիքի երեխաները: Դա, ամեն դեպքում, չի արգելվում: Եւ այստեղ սկսվում է ավանդական խայտառակությունը: Օգոստոսյան ճռճռան շոգին ամեն տարի կրթության վարչության առջեւ շարքերով հերթ են կանգնում երեխաներն իրենց ծնողների հետ, եւ հանձնաժողովը որոշում է՝ տվյալ երեխան կարո՞ղ է սովորել դպրոցում այդ տարիքում, թե՞ ոչ:

Իսկ դա որոշելու համար նախորդ տարիներին նրանց տալիս էին այսպիսի հարցեր. «Բալիկ, ջան, երբ մեքենան շարժվում է, սկզբում առջեւի՞ անիվներն են պտտվում, թե՞ ետեւի», «Բալիկ ջան, օձի պորտը կամ օձի բերանը որտե՞ղ են» եւ այլն: Բնականաբար, շատ ծնողներ տվալ դեպքում նախընտրում են ապավինել իրենց գրպանին: Ինչեւէ, սպասվում է, որ այս տարի կրտսեր առաջին դասարան կգնան մոտ 25 հազար առաջին դասարանցիներ: Հիշեցնենք, որ այս տարի լինելու են 2 կարգի առաջին դասարանցիներ՝ 6,5-7 տարեկաններ, որոնք սովորելու են 11 տարի, եւ մինչեւ 6 տարեկաններ, որոնք սովորելու են 12 տարի:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1136 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ