3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, 38 հազար եվրո. ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի ունեցվածքը

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը 2019 թվականի մայիսի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Գյուլումյանն ունեցել է 38 հազար եվրո եւ 800 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 38 հազար եվրո եւ 660 հազար դրամ:

2018-ին Գյուլումյանն ունեցել է 12 մլն 282 հազար 539 դրամի չափով եւ 10 հազար 110 եվրոյի չափով եկամուտ, որից 1 մլն 361 հազար 960 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 5810 եվրո գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 4300 եվրոն եւ 10 մլն 920 հազար 609 դրամը գոյացել է 5 տարբեր աշխատավարձերից եւ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Գյուլումյանի պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 6 անշարժ գույք՝ 3 բնակարան, 2 հողամաս եւ 1 ավտոտնակ: ՍԴ անդամն ունի նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ 240» մակնիշի:

Գյուլումյանի ամուսինը՝ Արիստակես Սողոմոնյանը, կնոջ հետ զուգահեռ ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Սողոմոնյանը 2018-ին 3 հազար եվրո փոխառության է հանձնել, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

2018-ի տարեսկզբում Սողոմանյանն ունեցել է 35 հազար եվրո եւ 2 հազար դոլար, որը տարեվերջում դարձել է 30 հազար եվրո եւ 2 հազար դոլար:

2018-ին Սողոմանյանն ունեցել է 3 մլն 683 հազար 416 դրամի չափով եւ 5810 եվրոյի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից եւ վարձակալության դիմաց ստացված վճարից:

Նշենք, որ Գյուլումյանը 2003 թվականից մինչեւ 2014 թվականը ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր է եղել: Նրա ամսական աշխատավարձը կազմում էր 13 հազար եվրո: 

Տպել
5743 դիտում

ՀԱՕԿ-ը եւ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

ՍԴ որեւէ անդամ հրաժարականի դիմում այդպես էլ չներկայացրեց Ազգային ժողով

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերում հանդես է գալու 2 վարժությունում

Տարեցների եւ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել. այն կշարունակվի երկու շաբաթ

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը. Տոնոյան

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ՀՀ մարմնամարզության այս տարվա առաջնությունը տարբերվում է նախորդներից. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հարցով

Մայրն ահազանգում է, որ ինքն ու սեռական բռնության ենթարկված իր երեխան վտանգի մեջ են. կոտրել են նրա մեքենան

Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին

Աշտարակում բացվել է «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ» յուրատեսակ վայրը

Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

Հայտնի է՝ ինչու է լեգենդար ֆուտբոլիստ Դել Պիեռոն Երեւան այցելել. պետք է ՌԴ վիզա ստանար

Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

Ծխախոտ կամ այլ իրեր մեքենայից գցելու դեպքերը տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում են. ՃՈ պետ

Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը․ Վարդանյան

Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը