«Մել». ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում. նա 5-6 տարեկանում ամեն երեկո աղոթում էր, որ տղա դառնա

Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում:

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Իննա Սահակյանը նաեւ սցենարի հեղինակն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իննան պատմեց, որ, չլինելով ծանրամարտի սիրահար, 2006 թվականից հետեւել է Մելինե Դալուզյանի ելույթներին, հպարտացել նրա ամեն մի բարձրացրած կիլոգրամով. «Նա հաստատուն բարձրանում էր փառքի աստիճաններով. Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չգերազանցված ռեկորդ։ Ես հիանում էի նրանով, նրա թիմակիցներով, ոչ միայն այն պատճառով, որ նրա շնորհիվ աշխարհում բազում անգամներ բարձրանում էր եռագույնը ու հնչում մեր հիմնը, այլ նաեւ նրա համար, որ նա կոտրում էր կարծրատիպերը. նա փայլում էր մի մարզաոճում, որը տարիներ շարունակ համարվել է առնական, եւ հայ կինը կարծես թե անելիք չուներ այդ սպորտում»:

Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ, չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ չի էլ պատկերացրել: Դալուզյանին իր այդ հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, որին հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:

2016 թվականին հայ ծանրորդուհիների թիմի բացարձակ ոսկե հաղթանակը Եվրոպայի առաջնությունում կրկին գրավել է Իննա Սահակյանի հետաքրքրությունը. բոլոր հայտնի անունները մասնակցում էին, բայց նրանց մեջ չկար Մելինեն, որը ժամանակին ամենաուժեղներից էր։

«Հենց այդ ժամանակ սկսեցի հետաքրքրվել նրանով ու այն, ինչ հայտնաբերեցի, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Համացանցում Մելինեի անվան որոնումը հանգեցրեց ոչ թե հիացական գովքի, այլ հանրության կողմից ատելության ու նզովքի աղաղակների: «Մելինեին վառել է պետք», «նա ազգի խայտառակությունն է», «ամաչում ենք, որ նա հայ է»՝ ահա՛, այսպիսի գրառումներով էր հեղեղված համացանցն ու դեղին մամուլը։ Մի քանի տարիների ընթացքում Մելինեն ազգի պարծանքից վերածվել էր ազգի ամոթի, ու ես պարզապես ապշած էի»,- պատմեց ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:

Իննա Սահակյանի խոսքով՝ սկզբում ֆիլմը կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, սակայն հանդիսատեսը աստիճանաբար կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը եւ այն։

«Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։ 

Իննա Սահակյանը նշում է՝ Ֆիլմում օգտագործվելու են նաեւ Մելի եւ Ծաղիկի անձնական արխիվները, ինչպես նաեւ Մելի սպորտային կարիերայի ընթացքում տարբեր ժամանակաշրջանների առաջնությունների ու փորձերի պրոֆեսիոնալ նկարահանված նյութերը։ Ռեժիսորի համոզմամբ՝ օգտագործված արխիվային նյութերի օգնությամբ հնարավորություն կստեղծվի հանդիսատեսին տեղափոխել ֆիլմի հերոսների անցյալ, ինչն այս դեպքում կարեւոր է:

«Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի եւ Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։ «Մինչեւ մեր նկարահանումները, հերոսների կյանքում տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ ֆիլմում կներկայացվեն բեմադրված տեսարանների օգնությամբ: Այդ տեսարանները կուղեկցվեն վավերագրական հարցազրույցների ձայնով. կարծես հերոսն է մեզ ուղեկցում դեպի իր անցյալը։ Բեմադրված տեսարանների միջոցով հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մելի մանկության վախերն ու երազանքները։ Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»,- մի քանի մանրամասներ է բացահայտում ռեժիսորը:

Իննա Սահակյանի խոսքով՝ քանի որ ֆիլմը հետեւում է իրական մարդկանց պատմությանը, դեռ բաց է ֆիլմի ավարտը, սակայն, ըստ զարգացող իրադարձությունների, այն կավարտվի Մելի վիրահատությամբ (սեռափոխություն) եւ դրան հաջորդող ժամանակահատվածով»,- ասում է սցենարիստը՝ նկատելով՝ վիրահատությունը Մելի սեփական «ես»-ը գտնելու ոդիսականի տրամաբանական ավարտը կդառնա:

«Ֆիլմի հերոսներին՝ Մելին եւ Ծաղիկին, ես ճանաչում եմ ավելի քան երեք տարի։ Մինչեւ նկարահանումները սկսելը, մենք արդեն դարձել էինք մտերիմ ընկերներ, ինչի շնորհիվ նկարահանման ժամանակ նրանք ինձ վստահում են, գրեթե մոռանում տեսախցիկի առկայության մասին։ Արդյունքում տեսախցիկը ֆիքսում է նրանց համատեղ կյանքի բազմաթիվ անձնական ու կարեւոր պահեր. Մելի այցելությունները բժշկին, Ծաղիկի ճանապարհորդությունն իր հայրենի գյուղ, միմյանց նկատմամբ նրանց նուրբ վերաբերմունքը, վեճերը, հաղթանակներն ու պարտությունները»,- պատմում է Իննա Սահակյանը:

Ռեժիսորի խոսքով՝ Մելի կերպարը ուժեղ ու պայքարող մարդու կերպար է, որն իր ֆիզիկական կարողություններով կարող էր դառնալ Հայաստանի առաջին Օլիմպիական մեդալակիրը եւ հասնել բարեկեցության գագաթնակետին, բայց գիտակցաբար հրաժարվել է՝ շատերի համար այնքան բաղձալի «հերոսի» տիտղոսից։ Գիտակցումը, որ հասարակությունը չի ընդունելու իր ընտրությունը, որ ծաղրելու են իրեն, քարկոծելու ու ատելու են երեկվա իր երկրպագուները, Մելին, միեւնույնն է, չի կանգնեցրել:

«Մելինեն, այսուհետ՝ Մելը, չէր նահանջել, չէր հանձնվել։ Նա շատ ավելի ուժեղ էր, քան ես կարող էի ենթադրել, նա սկսել էր մի նոր, շատ ավելի ծանր պայքար, պայքար իր ինքնության համար։ Նա սկսել էր չթաքցնել իր «ես»-ը, չթաքցնել իր տարբերվող անհատականությունը։ Ինձ համար՝ որպես վավերագրողի, նրա կերպարը, նրա ընտրությունը եւ հենց նա ինքը չափազանց հետաքրքիր էին»,- ասում է Իննա Սահակյանը:

Լուսանկարում՝ ռեժիսոր Իննա Սահակյան

Ռիժիսորը նաեւ նկատում է, որ Մելին հանդիպելուց ու լսելուց հետո, միանգամից հասկացել է, որ նրա պատմությունն ունի լիամետրաժ ֆիլմ դառնալու բոլոր բաղադրիչները: «Մելը մեր իրականության մեջ առաջին հայտնի մարդկանցից մեկն է, որը չվախեցավ խոսել իր ինքնության մասին»,- եզրափակում է Իննա Սահակյանը:

Տպել
35077 դիտում

«Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են

Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով

Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը

Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում