Երբ ասում են՝ «Սորոս»–ի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչն է. Ռուստամ Բադասյան

Վեթինգի նախագծի մասով որեւէ կոնցեպտուալ մոտեցում նախարարությունում եւ Ազգային ժողովում չկա այս պահին: Նոր սկսում ենք աշխատանքները՝ հայեցակարգային մոտեցումները ու դրանից բխող օրենսդրական մոտեցումները մշակելով: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի կարծիքով՝ վեթինգով պետք է զբաղվեն ԲԴԽ–ն եւ կոռուպցիայի դեմ նոր ստեղծվելիք կառույցը, Բադասյանն արձագանքեց. «Վեթինգի մասով ես հայեցակարգ եւ հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել եւ չկա։ Կա կարգապահականի նոր հիմքեր սահմանելու ցանկություն, եւ այդ նոր հիմքերով պետք է զբաղվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որից հետո քննարկվի ԲԴԽ-ում։ Նախագծի հայեցակարգային կետերի մասին բան չեմ կարող ասել, քանի որ մշակման փուլում են եւ պետք է քննարկենք շահագրգիռ բոլոր կողերի հետ։ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը պետք է քննարկվի ԲԴԽ–ում»։

Հարցին, թե ինչ «ժառանգություն» է նա ստացել՝ ստանձնելով արդարադատության նախարարի պաշտոնը, Բադասյանը պատասխանեց. «Շատ խնդիրներ ու չլուծված հարցեր կան: Օրինակ՝ Ստամբուլյան արձանագրություններով բազմաթիվ առաջարկներ են արվել ՀՀ-ին, որոնք տարիներ շարունակ չեն իրականացվել: Դրանցից մեկը կարող է, որպես օրինակ, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն է»:

Դիտարկամը, թե իր ընդդիմախոսների խոսքով իր նշանակումը տեղի է ունեցել «Սորոս»–ի հիմնադրամի Հայաստանի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ Բադասյանն արձագանքեց.

«Երկու ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածվել, որից մեկի մեջ նաեւ զրպարտություն պարունակող տարրեր կան. առաջինը բանակում ծառայության հետ կապվածն է, երկրորդը՝ «Սորոս»–ի հետ կապերը: Երբ ասում են «Սորոս»–ի հետ կապեր՝ ես չեմ հասկանում դա ինչն է։ Ձեր նշած անձին երբեք չեմ հանդիպել, չեմ ճանաչել, ծանոթ չեմ, այսինքն, կարծում եմ՝ ընդամենը շահարկումներ են, որոնց նպատակները շատ տարբեր կարող են լինել, բայց ինձ չեն հետաքրքրում»։

Անդրադառնալով բանակում չծառայելու հարցին, Բադասյանն ասաց, որ առողջական խնդիրներ է ունեցել թենիս խաղալու հետեւանքով. «Հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով, հայտնի տարբերակներից մեկն է, երբ որ իհարկե, ես միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ գիտությունը դեռ չի պարզել սկոլիոզ հիվանդությունը ինչ պատճառներով է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ, սքվոշ եւ նմանատիվ սպորտային ձեւերով զբաղվելուց է առաջանում։ Բայց ես հիմա էլ եմ սքվոշ խաղում»։

Նորանշանակ նախարարը հերքեց այն լուրերը, թե իր՝ ուժային կառույցներում բարձրաստիճան պաշտոն զբաղեցբող հայրը որեւէ կերպ աջակցել է իր կարիերայի առաջխաղացմանը:

Տպել
3572 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին