Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ»-ին եւ «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին. 42 աշխատատեղ կստեղծվի

27/06/2019 schedule12:52

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Կոտայքի մարզում նոր պտղատու այգիներ հիմնելու համար:

Արդեն իսկ իրականացվել է 700 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 250 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա է 12 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20-30 նոր աշխատատեղ՝ 100-ից-130 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 860 մլն դրամ, որից 180 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.8 մլն դրամ:

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրվեց նաև «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությանը:

Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է հագուստի արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա 204 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 12 նոր աշխատատեղ՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 753 մլն 180 հազար դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 934 մլն 80 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 81 մլն 582 հազար դրամ:

Տպել
12958 դիտում

Երևանի թիվ 200 դպրոցը կկրի Լեոնիդ Ազգալդյանի անունը

Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի տեսուչը բռնվել է կաշառք ստանալու պահին

26-ամյա աղջիկը «խիստ հուզմունքի մեջ» ինքնասպանություն գործելու նպատակով քացախաթթու է խմել

Իջեւանի բախումների գործով կալանավորված մեղադրյալի դեմ ցուցմունք տված ոստիկանը վրեժխնդի՞ր է եղել. հին հաշիվներ ունեն

Հուլիսի 30-ին ու օգոստոսի 2-ին դատարանը վճիռ կհրապարակի. փաստաբանը՝ «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ից ազատված աշխատակիցների մասին

Երևանի մետրոպոլիտենում կլինեն նաև կայարանների անվանումներով անգլերեն ցուցանակներ

Կան մարդիկ, որոնք ցանկացած պատճառաբանություն բերում են, միայն թե օրինական դաշտ չմտնեն. Վահագ Ռաշ

Գյումրիում աղբատարի վարորդի՝ նռնակի պայթյունից վնասվածք ստանալու դեպքով քննություն է կատարվում

Արարատ գյուղում մասամբ այրվել են մեքենաներ եւ 50 քմ խոտածածկույթ

Էջմիածնում 57-ամյա տղամարդը թափառող շների սպանդն իրականացրել է սեփական հրացանով

Կառավարությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցման ծախսերի մի մասը (տեսանյութ)

Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան  400 դպրոցական

Արցախում է Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ Ստանիսլավ Պոպովը

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Իջեւանյան սադրանք․ նախկինների բացառիկ լկտիությունն ու երեսպաշտությունն ամենաապշեցուցիչն է

Երևանում թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու

Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին. Գագիկ Սուրենյան

«Փյունիկը» «Յաբլոնեցին» հաղթելու դեպքում կարող է խաղալ «Վուլվերհեմփթոնի» դեմ