Երևան-Թբիլիսի-Երևան օրական 2 չվերթ կիրականացվի. ռուսական կողմը թույլ է տվել նաեւ ՀՀ-ից ուղիղ չվերթներ

««Արմենիա» ավիաընկերությունը հենց նոր ստացավ թույլտվություն ռուսական կողմից՝ իրականացնելու Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր: Այժմ ընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որը ըստ պլանավորվածի Երևանում պետք է լինի Հուլիսի 8-ին, և վաճառքի կազմակերպումը»: 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը՝ հայտնելով, որ օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրվելու են նաև  «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին ռուս պատգամավորի հայտնվելուց հետո Վրաստանում սկսված զանգվածային հակառուսական ցույցերի համատեքստում ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Բացի այդ, Պուտինը հորդորել է տուրօպերատորներին ժամանակավորապես դադարեցնել դեպի Վրաստան ավիատոմսերի վաճառքը:

1 օր անց վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ առաջարկեց, որն ամենամոտ եւ ամենահարմար տարբերակն էր՝ ըստ ավիափոխադրողի:

Տպել
3371 դիտում

Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետ

Մի խումբ պահեստազորի սպաներ պահանջում են պատժել փոխգնդապետին ծեծողներին

Եկել է ժամանակը, որ սփյուռքի ներդրողները մտածեն Հայաստանում շահույթ ստանալու մասին. Փաշինյանի ելույթը Գրանդ Փարքում

Խոշոր ավտովթար Երեւան-Գյումրի մայրուղում (լուսանկարներ)

Ժողովրդի իշխանություն հետ բերած առաջնորդն էսօր Հայաստանի ոգին կբերի մեզ մոտ. Սարգիս Մանուկյան

Վանաձորի կերպարվեստի թանգարանը կապիտալ նորոգվում է (լուսանկարներ)

Ռոհանին կոչ է արել Պարսից ծոցի երկրներին համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Ես երբեք որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում. Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը

Առաջացել է ռեակտիվ հզորության դեբալանս. ինչ է պարզել մասնագիտական աշխատանքային խումբը մասսայական հոսանքազրկման մասին

56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը կվերադարձվի շուրջ 2835 հարկ վճարողների

Մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով առգրավվել են տարածքում առկա տեսախցիկները

Ունեմ տվյալներ, որ դեբետային գումարների մի մասը վերադարձվելու է Ս․ Սարգսյանի եղբոր ընտանիքի կազմակերպություններից մեկին

Շոու-բիզնեսի ներկայացուցիչը պետբյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. ՊԵԿ-ում քրգործ է հարուցվել

Ազատոճայիններն աշխարհի առաջնությունից գալիս են առանց մեդալների ու օլիմպիական ուղեգրերի

ՀՀ գլխավոր դատախազությունը տեսակապի միջոցով հարցաքննություն կատարելու իրավական հիմքերի ստեղծման նախագիծ է առաջարկել

Լոս Անջելեսը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. վարչապետ

Մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացմամբ. վարչապետը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

ՀՀ 6 մարզում և մայրաքաղաքում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Երևանում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. հնարավորության դեպքում կտեղափոխվի Երեւան. Հովհաննիսյան