Շենքերի պատերին ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր. քաղաքապետարանը կմշակի էսքիզային միասնական տարբերակ

Երեւանի ավագանու այսօրվա՝ հունիսի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում էր համաձայնություն տալ, որպեսզի Հանրապետության փողոցի հ.69 հասցեում փակցվի ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Ավագանին հավանություն տվեց այդ նախագծին, բայց նաեւ հարցն առիթ դարձավ, որ քննարկվեր հուշատախտակների մեզանում ընդունված մշակույթը ու դա փոփոխելու անհրաժեշտությունը:

«Եթե ուշադիր նայեք, մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր»,- նկատեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ընդգծելով, որ իր դիտարկումները կապ չունեն այսօր քննարկվող հարցի հետ:

Ավագանու խմբակցություններում կարծես միակարծիք էին, որ շենքերի վրա հուշատախտակներ տեղադրելու այս պրակտիկան երկար շարունակվել չի կարող, եւ անհրաժեշտ է ունենալ հուշատախտակների մեկ-միասնական տարբերակ, որը պարտադիր կլինի բոլորի համար:  

«Շատ կարեւոր մի հարցադրում է արվել, որի լուծումը պահանջարկված է արդեն տասնամյակներ շարունակ: Այն, ինչ ունենք այսօր, խարսխված է կառավարության գործող կարգի հիման վրա: Դա անվանի մարդկանց հիշատակը հավերժացնելու կարգն է՝ անդրիներ, կիսանդրիներ, հուշատախտակներ տեղադրելով: Բայց մեր խնդիրն այլ է, մենք չունենք համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները: Առաջին հարցադրումը, որը բաց է, այն է՝ ո՞ւմ կարելի է թույլատրել: Հարցը ունի եւ բարոյական, եւ կանոնակարգման կողմ: Բարոյական առումով ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ, որ իր նախկին հանգուցյալ բնակչի հուշատախտակը տեղադրվի: Զուտ քաղաքաշինական իմաստով հարցադրումը ճիշտ է: Մենք շենքեր ունենք, որոնց պատերի վրա այլեւս տեղ չկա»,- ասաց Կամո Արեյանը՝ բերելով Չարենցի 4 շենքի օրինակը կամ Աբովյան 32 հասցեի, որտեղ ստիպված են եղել անունները փորագրելու միջոցով լուծել այդ հարցը:

«Վերցրեք կրթության եւ գիտության նախարարության, գիտությունների ազգային ակադեմիայի արխիվները, տեսեք, թե ինչքան պրոֆեսորներ են եղել Հայաստանում: Եվ բոլորի զավակների մոտ արդեն արթնանում է հիշողության տրադիցիան, էսկալացիա է ապրում: Մենք կունենանք լուրջ խնդիրներ»,- հավելեց Կամո Արեյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը կարծիք հայտնեց, որ արդեն մինչեւ սեպտեմբեր կառաջարկվի հուշատախտակների միասնական էսքիզային տարբերակ, որը կգործի ամբողջ քաղաքում:

Տպել
3926 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է