Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ԺՊ-ին մեղադրում են ապօրինության համար. նա դա չի ընդունում ու կսպասի դատարանի որոշմանը

Մինչ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հայտարարել է դասախոսների մրցույթ, ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը գոհունակությամբ փաստում է, որ դրան մասնակցելու համար դիմել է շուրջ 450 մասնագետ, իսկ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղի ունեցողը համարում է բուհի առողջացման քայլ ու անվերապահ վստահություն հայտնում Ռուբեն Հայրապետյանին, ՀՊՏՀ մի խումբ աշխատակիցներ վստահ են, որ գործընթացը հակասում է ոլորտը կարգավորող տարբեր օրենքների:

Կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, նույն բուհում նախկինում վարչական պաշտոններ զբաղեցրած Արմեն Կարախանյանը պնդում է, որ  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը, որն ընդունվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, հակասում է «Բարձ­րագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի որոշ դրույթների, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքների:

Նա եւ գործընկերներից 15 հոգի արդեն երկու անգամ դատական հայց են ներկայացրել՝ վիճարկելու դասախոսների ընտրության գործընթացի օրինականությունը: Երկու անգամն էլ հայցը վերադարձվել է տեխնիկական թերությունների պատճառով: Կարախանյանը նշեց, որ վերաձեւակերպելուց հետո այն նորից կուղարկվի դատարան:

Մեր զրուցակցի խոսքով, փորձ է արվում իրենց պայքարը ներկայացնել իբրեւ ընդդեմ տեղի ունեցող բարեփոխումների: Նա ընդգծում է, որ եթե դրանք իսկապես բարեփոխումներ լինեին ու խանգարողն էլ՝ իրենք, պատրաստ կլինեին հեռանալ, որովհետեւ բոլորն են կողմ բարեփոխումներին: Բայց, ըստ Կարախանյանի, իրենց համար կարեւոր է կատարվող գործընթացների օրինականությունը, ինչը չեն տեսնում: «Փորձ է արվում բարեփոխումների անվան տակ քողարկել ապօրինություններն ու անօրինականությունները»,- ասաց նա:

Մանրամասնելով, նշեց, օրինակ, որ մրցույթը հայտարարվել է ոչ թե հաստիքների համար, այլ դասաժամերի, ինչը հակասում է օրենքին, քանի որ «Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատությունում ընտրովի են ռեկտորի, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրենի, ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի, պրոֆեսորի, դոցենտի, ասիստենտի, դասախոսի պաշտոնները: Ընդ որում, ըստ նույն օրենքի, այդ պաշտոնները զբաղեցվում են բուհի կառավարման մարմիններում, այսինքն՝ խորհուրդներում հավակնորդների թեկնածությունները քննարկելու եւ գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով: ՀՊՏՀ-ում, սակայն, ըստ Արմեն Կարախանյանի, այսօր անցկացվող մրցույթները կազմակերպում եւ իրականացնում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները (բացառությամբ պրոֆեսորի ընտրության):

ՀՊՏՀ-ում աշխատող մեր զրուցակիցը նաեւ նկատում է, որ մրցույթի հայտարարության մեջ չի նշվում, թե հաղթողներն ինչ ծանրաբեռնվածություն են ունենալու կամ եթե, ըստ էության, քննություն են հանձնելու, ապա հարցերի ինչ շրջանակ է իրենց առաջադրվելու (հանձնաժողովի հինգ անդամների մեծ մասն էլ ոչ մասնագետ են): «Հիմա եթե ՀՀ-ում գտնվի գեթ մեկ իրավաբան, որն ինձ հիմնավորված ներկայացնի, որ օրենքի հետ հակասություն չկա, ես կլռեմ ու ներողություն կխնդրեմ: Չկա այդպիսի մարդ ու չի էլ կարող լինել»,- համոզմունք հայտնեց Կարախանյանը՝ միեւնույն ժամանակ բանավեճի հրավիրելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:

Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ դասախոսների մրցույթի գործընթացում օրենքի խախտում չկա: «Այն հիմնական պնդումը, որ մրցույթը անցկացվում է դասընթացների, այլ ոչ թե պաշտոնների համար, չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ մրցույթը անցկացվում է թափուր պաշտոնների համար: Ու ինչպես «Բարձ­րագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում է նշված, այդ մրցույթի կարգը որոշվում է համալսարանի կողմից: Մենք գիտխորհրդի որոշմամբ եկել ենք այն եզրակացության, որ լավագույն տարբերակն է մրցույթը կազմակերպել ըստ դասընթացների: Պարզապես կեղծ եւ թյուր ինֆորմացիա է շրջանառվում, որ մրցույթը ոչ թե թափուր պաշտոնների համար է, այլ դասընթացների: Դրանք տարբեր երեւույթներ են: Այլ բան, որ թափուր պաշտոնի մրցույթը իրականացվում է ըստ դասընթացների»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ դասախոսների ընտրությունն, ըստ օրենքի, պետք է իրականացնի խորհուրդը, ոչ թե այդ նպատակով ստեղծված հանձաժողովը, Հայրապետյանն արձագանքեց, որ չնայած կանոնակարգում դա նախատեսվում է միայն պրոֆեսորների դեպքում, գիտական խորհրդի ընտրությանը կներկայացվեն նաեւ դոցենտների, ասիստենտների թեկնածությունը՝ առաջնորդվելով օրենքի պահանջով: Ասել է թե՝ հանձնաժողովի ընտրությունը միայն նախնական է լինելու:

«Դատարանը պետք է դիտարկի այս գործը: Եթե օրենքի խախտում լինի (ինչը մեր կարծիքով այդպես չէ), ապա մենք սիրով դրանք կվերացնենք, բայց այս պահին մենք, մեր իրավաբանները, մեր ամբողջ թիմը որեւէ կերպ չի կիսում դասախոսների այդ խմբի դիրքորոշումները: Ինձ համար ուղղակի զարմանալի է, որ մարդիկ դիմում են դատարան, հետո այդ իրավական հարցը փորձում են քննարկել լրատվական դաշտում: Ուղղակի անընդունելի է, որովհետեւ ես կարող եմ լրատվական դաշտում շատ երկար քննարկել, թե մրցույթի առավելությունները որոնք են, ինչպիսի էֆեկտ ենք ստանալու, որքանով է բարձրանալու ուսանողների կրթության որակը սեպտեմբերից սկսած, զարգացման ինչպիսի հեռանկարներ ենք ունենալու»,- նկատեց բուհի ղեկավարը:

Նա, ի դեպ, ռեկտորի ժամանավոր պաշտոնակատար է արդեն վեց ամսից ավելի, եւ դեռեւս չի հայտարարվել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Մինչդեռ կառավարության համապատասխան որոշման համաձայն, պետական ոչ առեւտրային կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատարը կարող է նշանակվել առավելագույնը վեց ամսով: Ռուբեն Հայրապետյանը մրցույթի ուշացումը պատճառաբանեց ՊՈԱԿ-ի կարգավիճակը փոխելու եւ հիմնադրամ դարձնելու գործընթացով: Նշեց, որ եթե հիմա ՊՈԱԿ-ի ղեկավար ընտրվի, բուհը հիմանադրամ դառնալուց հետո նոր մրցույթի անհրաժեշտություն է առաջանալու:

Տպել
7443 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց