Ֆրանսիայի Շավիլ քաղաքում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

Ֆրանսիայի Շավիլ քաղաքում հունիսի 21-ին տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարել է Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից փոխանցեցին, որ դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Շավիլի քաղաքային իշխանություններին՝ մեծ հայի և մեծ ֆրանսիացու հիշատակի հավերժացմանն ուղղված այս նախաձեռնության համար, որը նաև խորհրդանշական տուրք է հայ-ֆրանսիական բարեկամությանը: Նա ընդգծել է այն անգնահատելի դերակատարությունը, որն իրեն հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի բնորոշող մեծ արվեստագետն ունեցել է իր երկու ժողովուրդները և երկու հայրենիքիները կամրջելու գործում

Փարիզի մերձակայքում գտնվող Շավիլ քաղաքն ունի շուրջ 20 հազար բնակիչ։ Քաղաքում գործում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ  հայկական եկեղեցին։ Մինչ այդ՝ ապրիլի 23-ին, Փարիզի մերձակա մեկ այլ՝ Կլիշի քաղաքում ևս բացվել էր Շառլ Ազնավուրի անվան  հրապարակ։

Տպել
403 դիտում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել