Գիրը չի կորչում, մնում է

24/06/2019 schedule16:13

Այն, ինչ պիտի գրվի Կարինե Աշուղյանի մասին, ինքնին խոցելի է: Որովհետև ինքը բացակա է: Ինքը չի կարող ուղղել և շտկել: Ինքը, գուցե, այդպես չէր կարծում: Գուցե, ինքը չէր ուզենա, որ այդպես պատմեի: Ես, ի վերջո, մտքիս մեջ խոսեցի նրա հետ: Բայց ինչու՞ եմ ուզում պատմել, որ աշխարհն իմանա... Ընդհանրապես, ո՞րն է պատմելու իմաստը: Հատկապես, որ աշխարհն իմանա: Որ աշխարհում կար էսպես-էսպես մի սիրուն աղջիկ պոետ` անունը` Կարինե Աշուղյան: Կարիկ իմ Կարիկ: Աշխարհի ամենահաճելի սրճախմությունն իր հետ: Նրբագույն հարցերի մասին զրուցելիս կես խոսքը բավական էր: Սաստիկ պարտությունների մասին սոսկալի մերկությունը հնարավոր էր իր հետ: Մեծուփոքր հաջողություններովդ անվերապահ ու անկասկած ուրախությունը` նույնպես: Եվ միմյանց ներկայությունն ունենալու ուրախությունից նորից ու նորից հիշելը, թե ո՞նց եղավ, էն ո՞նց եղավ, որ գտանք... Այդին Մորիկյանը ո՞նց իմացավ: Ինքը գիտեր, որ այդպես ճիշտ է: ...2008 թվականին հասա «Ժամանակ Երևան» թերթի խմբագրություն: Մորիկյանն ասաց`«Գնա Գրողների միություն, գրքի շնորհանդես կա: Կարինե Աշուղյան: Հարցազրույց արա: Լավ կստացվի, նույն տիպն եք: Շաշի մեկը, գնա»:

Գնացի: Գիրքը վերցրի, շնորհանդեսի ընթացքում կարդացի: Գեղեցիկ, հատընտիր, անըստգյուտ հայերեն էր: Ինքն էլ խոսեց և վերջում ասաց` «Եվ նույնիսկ գիտեմ, թե ինչ է կոչվելու հաջորդ գիրքս` Մարտի 1»: Գրողների միությունում պինդ լռություն նստեց: Հետո դրա հաղթահարման արագ փորձ եղավ: Ես հիացած նայեցի Կարինե Աշուղյանին: 

Հիմա մտածում եմ երկուսով` Կարինե Աշուղյանն ու Այդին Մորիկյանը, զվարճանալով իրար կնայեն, որ նստած համակարգչի առաջ, հուզված, այլայլված, կաշվից դուրս է գալիս, որ լավ բան գրի... Շաշի մեկը:

Բա շաշություն չէ՞ր հայկական երկու աշխարհները` Լոռին ու Սյունիքը կռվեցնելը` որն է ավելի գեղեցիկ ու չքնաղ: Դավիթը Մաթևոսյան մեզ իր մեքենայով տարել էր Ահնիձոր: Ճանապարհին Կարիկը, որ մորական կողմից Օձունից էր, հպարտությամբ ցույց էր տալիս Լոռվա անտառները: Ես համառորեն չէի հիանում: Դե, Սյունյաց սարերն ու Մթնաձորի անտառը տեսածին դժվար է զարմացնել` խաղում էի ես: Առաջին ու վերջին անգամ կռվեցինք: Բարիշեցինք անմիջապես: Սառույցը հալվեց Ահնիձորում` Մաթևոսյանի տանը: Վերջում, երբ պիտի հեռանայինք, տան դիմաց կապած չոբանի շունը Դավթին հրաժեշտ տալիս լաց եղավ մարդու պես` իսկական արցունքներով: Ընկերն էր գնում: Մեկ էլ ե՞րբ կտեսներ` ի՞նչ իմանար խեղճ շունը:

Վերջին հանդիպմանը հաստատ գիտեի, որ դա վերջինն է: Երևի, ինքն էլ գիտեր: Մեկ էլ ասաց.

- Գիտե՞ս որն է իսկական երջանկությունը: Երբ մարդն իր ուզած ժամանակ կարող է հանգիստ խղճով մեռնել:

Դե չէ, ինչ մեռնել: Ինչ բան: Մի վախեցիր: Ամեն ինչ լավ կլինի: Հատկապես, որդուդ հետ: Այնպիսի աղոթք ես թողել նրա համար: Իսկական հմայագիր:

Մարինա Բաղդագյուլյան

Տպել
3287 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց