Օրը ցերեկով. սպանվել է Վահան Զատիկյանի որդին

23/06/2019 schedule12:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 23-ի համարում

Երեկ ժամը 14.45-ի սահմաններում Երեւանում հերթական անգամ օրը ցերեկով հնչել են կրակոցներ, եւ կրկին շատերի աչքի առաջ մարդիկ են սպանվել: Դեպքը տեղի է ունեցել Սեբաստիա 29 հասցեի հարեւանությամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության շենքից 20 մ հեռավորության վրա: Վայրը երեւանցիներին առավել հայտնի է «Բանկի խաչմերուկ» անվամբ: Սպանվածներից մեկը եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր հանգուցյալ Վահան Զատիկյանի ավագ որդին` ԵԿՄ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար 1980թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը: Մարդասպանների թիրախը եղել է հենց վերջինս: Մյուս սպանվածը եղել է պատահական անցորդ` 1969թ. ծնված Կարինե Մանուկի Սարգսյանը:

Եւս մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ տեղում եղած մարդկանց՝ դեպքը տեղի է ունեցել այսպես. այն բանից հետո, երբ «10ՏՏ045» պետհամարանիշի «Մերսեդես-Բրաբուս» ջիփի ղեկին նստած Ս. Զատիկյանը մոտեցել է Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկին, նրա ավտոմեքենան շուրջկալել են մգացված ապակիներով մի քանի ջիփեր: Կոնկրետ քանի ավտոմեքենա է Զատիկյանի ջիփը շուրջկալել՝ հստակ հայտնի չէ: Որոշ ականատեսների խոսքերով՝ շուրջկալող ջիփերը եղել են վեցը եւ բոլորն էլ առանց պետհամարանիշների: Մարդկանց պատմածներից կարելի էր ենթադրել, որ Ս. Զատիկյանը մինչ այդ նկատած է եղել, որ իրեն հետապնդում են եւ փորձել է խույս տալ:

Սակայն, ինչպես արդեն նշեցինք, «Բանկի խաչմերուկում» հետապնդողները վրա են հասել, որից հետո այդ մարդասպանները սկսել են ավտոմատներից կրակահերթեր տեղալ: Հրազենային մի քանի վնասվածք ստացած Զատիկյանը վիրավոր վիճակում փորձել է խույս տալ մարդասպաններից: Բարձր արագությամբ նա շուրջկալը ճեղքել եւ իր ջիփով սլացել է Սեբաստիա փողոցով` դեպի Մալաթիա: Բայց ճանապարհին` հարձակման վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա` «Մետաքսի կոմբինատի» դիմացի մասում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է հանդիպակաց ընթացող բեռնատարին: Հաշվի առնելով այն, որ ջիփի առջեւի մասը ամբողջությամբ ջարդուփշուր էր եղել, նույնիսկ բեռնատարն էր լուրջ վնասվել, կարելի է ենթադրել, որ բախումը տեղի է ունեցել շատ մեծ արագության տակ:

Իսկ այն, որ Զատիկյանը չի արգելակել, թույլ է տալիս ենթադրել, որ նա հրազենային վնասվածքների արդյունքում ղեկին գիտակցությունը կորցրած է եղել: Բացառված չէ նաեւ, որ հարձակվողները Զատիկյանին շարունակել են հետապնդել, ինչի պատճառով էլ նա չի կարողացել վթարից խուսափել: Ամեն դեպքում, փաստն այն է, որ կրակոցների տարափից հետո Զատիկյանին հաջողվել է դեպքի վայրից խույս տալ, բայց ավտովթարից հետո նա տեղում մահացել է: Ինչ վերաբերում է սպանված կնոջը. դեպքի վայրում գտնվողների պատմածներով՝ Կարինե Սարգսյանը եղել է խաչմերուկում գտնվող «Արամե» խանութի հաճախորդը, եւ կրակոցների պահին, երբ գնդակը դիպել է կնոջը, նա խանութից դուրս գալիս է եղել: Երեկվա դրությամբ այս սպանությունների հետ կապված իրավապահ մարմինների տարածած հաղորդագրությունում նշվում էր միայն այն, որ Սեբաստիա փողոցում հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում սպանվել են վերը նշված երկու անձինք:

Միջադեպի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 («Սպանություն») եւ 235 («Ապօրինի զենք-զինամթերքի կրում եւ օգտագործում») հոդվածներով: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է Երեւանի դատախազ Հրաչ Բադալյանը: Նախաքննությունը վարում է Երեւանի դատախազությունը: Այս սպանությունից անմիջապես հետո բոլորը սկսեցին մտաբերել մոտ երկու տարվա վաղեմության մի դեպք: Բանն այն է, որ դեռեւս 2004թ. ապրիլի 1-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես տարածել էր հաղորդագրություն, որում ասված էր. «Ապրիլի 1-ին (2004 թվականի), ժամը 16-ին «Մալաթիա» բուժկենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ձեռքի եւ աջ ոտքի հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1982թ. ծնված Նարեկ Խաչատրյանը եւ գլխի կոտրվածքով` 1980թ. ծնված Վարդան Հակոբյանը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզել է, որ ժամը 15.30-ի սահմաններում Մալաթիա փողոցի թիվ 24 տան դիմաց խուլիգանական դրդումներով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքները հասցրել են Սեդրակ Վահանի Զատիկյանը` ծնված 1980թ. եւ եղբայրը` Անդրանիկ Վահանի Զատիկյանը (ծնված 1982թ.)՝ իրենց մոտ գտնվող ինքնաձիգից եւ «Մակարով» տիպի ատրճանակից կրակահերթ արձակելով եւ ծեծի ենթարկելով նրանց: Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ Զատիկյան եղբայրներին եւ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը վարում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը»:

Այս դեպքի հետ կապված միակ հանգամանքը, որը նշված չի եղել ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում, եղել է այն փաստը, որ վիրավորված Վարդան Հակոբյանն ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի) որդին է: Իսկ երեկվա միջադեպը ակամա ուշադրություն է հրավիրում երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձության վրա: 

Հ.Գ. Սպանության դեպքից հետո երեկ այլեւս հնարավոր չէր կապվել ԵԿՄ նախագահության անդամների հետ: ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերը եւս ապարդյուն անցան:

Վահագն Հովակիմյան

Տպել
5932 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց