Հերիք չի՞ բռնաբարեք Սահմանադրությունը․ Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել․ Պարգեւ Օհանյան

«Հերիք չի՞՝ բռնաբարեք Սահմանադրությունն ու օրենքները. նախ՝ դրանք գրելիս եւ ընդունելիս ուշադիր լինեիք, որ հակասություններ չլինեն, իսկ մեկնաբանելիս պետք է առաջնորդվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներով եւ տրամաբանությամբ...Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել՝ ոչ համաձայն գործող կամ նախկին սահմանադրությունների եւ ոչ էլ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության շուրջ ստեղծված աղմուկին։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը, մտնելով ՍԴ, դառնում է երկրորդ դատավորը, եւ քանի որ մյուս դատավորն այս պահին բացակայում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«Նախկին Սահմանադրությամբ՝ անդամներն առանձին կարգավիճակ են ունեցել, դատավորներն՝ առանձին: Իսկ, օրինակ, գործող ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր են դատավորները՝ ընդգծելով, որ դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները նույնպես դատավորներ են: Ինքնըստինքյան դատավոր չեն դառնում»,-գրել է Օհանյանը։

«Հայտնի անեկդոտը հիշեցի: Նույնն է, եթե ասենք, որ ԲԴԽ բոլոր անդամները դատավորներ են, ինչպես դատավոր անդամները: Սակայն, եթե ԲԴԽ-ի դեպքում այդ իրավիճակը նորմալ է, բխում է օրենքից, ապա ՀՀ Սահմանադրական դատարանի դեպքում նորմալ չէ, օրենքից չի բխում. ընդհակառակը, հակասում է օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը, որը սահմանում է,որ ՍԴ-ն կազմված է 9-ը դատավորներից, ովքեր ընտրվում են ԱԺ կողմից, 12 տարի ժամկետով, եւ ընտրված ՍԴ-ն իր կազմից ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ 6 տարի ժամկետով:

Ի՞նչ է ստացվում: ՀՀ Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածի համաձայն՝ «ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել» մինչեւ 65 տարեկան դառնալը, առանց օրենքով սահմանված կարգով ընտրվելու եւ դատավորի կարգավիճակի, իսկ օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորներ Արման Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը 12 տարի հետո պետք է հեռանա՞ն (Սահմանադրության համաձայն՝ երկրորդ անգամ չեն կարող ընտրվել): Նորմա՞լ է նման խտրականությունը. իհարկե ոչ:

Նորմա՞լ է ՍԴ-ի անդամների «արտոնությունը». իհարկե ոչ: Ավելին՝ այս պարագայում նրանք մեխանիկորեն հայտնվում են օրենքից դուրս, ոչ լեգիտիմ կարգավիճակում:

Այլ կերպ ասած՝ առկա է հակասություն (կոլիզիա)՝ ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի (հատուկ նորմ) եւ անցումային (ընդհանուր նորմ)՝ 213 հոդվածի միջեւ, որի դեպքում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» համաձայն՝ գործում է հատուկ նորմը... Կհարցնեք ի՞նչ անել: Թեեւ, ինչպես նշեցի գործում է հատուկ նորմը, սակայն հարցին լուծում տալու համար, կարծում եմ, անխուսափելիորեն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն փոփոխի Սահմանադրության 213 հոդվածը..․Հանրաքվեի անհրաժեշտություն չկա: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է»,-եզրափակել է նախկին դատավորը։

Տպել
11640 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից