Ոստիկանությունը պատասխանել է, թե ինչու չի թույլատրել Արմեն Գեւորգյանին լքել երկիրը. պաշտպանը դա ապօրինի է որակում

ՀՀ ոստիկանությունը հունիսի 21-ին պատասխանել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը արգելել էր Գեւորգյանին լքել երկիրը՝ չնայած դատարանի համապատասխան գրությանը:

Ըստ այդմ՝ ոստիկանությունը պատասխանել է, որ Գեւորգյանի ելքը երկրից թույլ տալու դատարանի որոշում չի եղել: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

- Հունիսի 17-ին դատարանից ստացանք թույլտվություն, որպեսզի Արմեն Գեւորգյանը կարողանա մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքային քննարկումների նպատակներով: Ոստիկանությունը արգելեց պարոն Գեւորգյանին մեկնել ՌԴ. մենք այսօր ենք ստացել գրությունը, համաձայն որի՝ իբրեւ չի եղել դատարանի որոշումը: Մենք ունեցել ենք համապատախան դատարանի գրությունը, որտեղ բովանդակային առումով այն իր մեջ ամբողջությամբ պարունակում է որոշում. եթե ոստիկանությունը այդ գրությունը հանգամանալից ուսումնասիրի, նույնպես դրանում կհամոզվի: Ստացվում է ի՞նչ. ոստիկանությունը, ունենալով դատարանի փաստաթուղթը, որտեղ ուղղակի ձեւական «որոշում» գրված չի եղել, վերցրել եւ ասել են, որ վերջ, որոշում չկա, հետեւաբար մենք չենք կարող պարոն Գեւորգյանին թույլատրել, որպեսզի նա սահմանը հատի: Մեր գնահատմամբ՝ ոստիկանության գործողությունները ապօրինի են, որովհետեւ դատարանը միջնորդության բավարարման դեպքում որոշում չի կայացնում, որոշում կայացնում է միայն միջնորդության մերժման դեպքում:

Մենք գնտնում ենք, որ սա միանգամայն ապօրինի է, այստեղ փաստացի ոստիկանությունը ստեղծել է արհեստական խոչընդոտներ, ավելին՝ նախկինում նման դեպքեր չեն արձանագրվել, ոստիկանությունը երբեք նման խոչընդոտներ չի ստեղծել, առանց որեւէ խոչընդոտների ի կատար է ածել դատարանի այդ կարգադրությունները: Մեր կարծիքով՝ այս դեպքում ոստիկանությունը ուղղակի հատուկ մոտեցում է ցուցաբերում մարտիմեկյան գործով անցնող բոլոր մեղադրյալների նկատմամբ: 

- Պարոն Ալեքսանյան, պաշտպանության կողմից միայն դուք չէիք մասնակցում Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ ձեր պաշտպանյալի ու մյուսների գործով բողոքի քննությանը: Ի՞նչ պատճառով, արդյոք ծանուցվե՞լ էիք նիստի մասին:

- Մենք ընդամենը օգտվել ենք մեր հայեցողական իրավունքից, դա նշանակում է, որ մեր մասնակցությունը նշված դատավարությանը պարտադիր չի եղել, բացի այդ հետեւել եմ ամբողջ դատավարության ընթացքին եւ հստակ կարող եմ ասել, որ իմ գործընկերները կատարել են առավելագույնը, հետեւաբար իմ բացակայությունը չի էլ զգացվել: Ինչ վերաբերվում է ծանուցմանը, ապա հեռախոսակապով ծանուցվել ենք:

- Դատավարության մասնակիցները մի քանի անգամ ինքնաբացարակի միջնորդություն ներկայացրեցին նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Համամի՞տ եք արդյոք բերված հիմքերի հետ, դուք նույնպե՞ս գտնում եք, որ Դանիելյանը չէր կարող քննել այս բողոքները:

- Միանշանակ իմ գործընկերների հետ համակարծիք եմ, որ պարոն Դանիելյանը չէր կարող ուղղակի այս գործը քննել այն պարզ պատճառով, որ արդեն շատ երկար տարիներ նա, լինելով դատավորի պաշտոնում, անվստահություն է վայելում թե՛ հասարակության, թե՛ փաստաբանների մոտ, հետեւաբար, եթե մենք նույնպես մասնակցեինք այդ դատավարությանը, կմիանայինք եւ համակարծիք կլինեինք մեր գործընկերների հետ: Գործնականից մեկ օրինակ կարող եմ բերել, երբ ես գործ եմ ունեցել պարոն Դանիելյանի մոտ, խոսքը վերաբերում էր իմ պաշտպանյալին, որը 86 տարեկան էր, ուներ մի շարք հիվանդություններ: Վերջինս երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով անզգուշությամբ մահ էր պատճառել մի անձի եւ հետագայում առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել կատարած արարքի համար եւ նշանակել մեկ տարի ռեալ պատիժ: Մենք դատավարության ընթացքում մեղքը ընդունել էինք, ամբողջութամբ զղջացել էինք կատարվածի համար, հատուցել էինք պատճառված վնասը եւ հետագայում մենք վերաքննիչ բողոք էինք ներկայացրել, որի նախագահող դատավոր եղել է պարոն Դանիելյանը եւ ընդամենը դատարանից այդ ժամանակ պահանջել էինք կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառել: Դատարանի ուշադրությունն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեղադրյալը տարեց է, ունի բազմաթիվ հիվանդություններ եւ խնդրել էինք հատուկ ուշադրություն դարձնել մարդասիրության սկզբունքին՝ նշելով այն, որ մեղադրյալը կարող է մեկ օր անգամ բանտում չապրել: Ցավոք, պարոն Դանիելյանը անտեսեց բոլոր այդ փաստարկները, բոլոր մարդասիրական մոտեցումները եւ մերժեց մեր բողոքը: Եթե համաներման ակտի ընդունումը չլիներ, տարեց մարդը պետք է գնար ռեալ պատիժ կրեր: Այսինքն՝ մարդասիրական սկզբունքը պարոն Դանիելյանի դեպքում բացակայում է, մեռած է, որովհետեւ դատավորը չի կարող նման որոշում կայացնել նման տարեց մարդու նկատմամբ:

- Պարոն Ալեքսանյան, իսկ դատախազության եւ տուժող կողմի ներկայացրած բողոքների վերաբերյալ դուք ի՞նչ դիրքորոշում ունեք, հատկապես գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշման դեմ բերված:

- Ինձ համար գերակշիռ է այն կարծիքը, որ իրականում քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումը ինքը քրեական դատավարության ուղղակի մեկնաբանմամբ բողոքարկման ենթակա է, չնայած նրան, որ այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ իրավաբաններ տարբեր կարծիքներ են հնչեցրել: Այլ հարց է, թե արդյոք դատախազության կողմից ներկայացված փաստարկները հիմնավո՞ր են եղել, թե՝ ոչ: Ես միանգամայն կարող եմ նշել, որ դատախազության փաստարկները անհիմն էին, իրականում այդ որոշման բեկանման եւ վերացման հիմքերը ես չեմ տեսնում: Ուսումնասիրելով առաջին ատյանի դատարանի որոշման նկարագրական պատճառաբանական մասը, մենք տեսնում ենք, որ դատարանը շատ հանգամանալից կայացրել է իր փաստարկները՝ մասնավորապես հիմնավոր կասկածի վերաբերյալ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հետ: Հետեւաբար, ես գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ պետք է մերժի այդ բողոքները:

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է առանձանպես խոշոր չափերի կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման եւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար: Նրա, Քոչարյանի, Օհանյանի եւ Խաչատուրովի վերաբերյալ գործը կասեցվել եւ ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Տպել
4345 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին